Լետտա Մբուլու
Լետտա Մբուլու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1942 (77 տարեկան) Սոուետո, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, ՀԱՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն և ջազ |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր և ջազ երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records |
Լետտա Մբուլու (անգլ.՝ Letta Mbulu, օգոստոսի 23, 1942, Սոուետո, Յոհանեսբուրգ (քաղաքային օկրուգ), Գաուտենգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի ջազային երգչուհի, որն ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալել 1960-ական թվականներից:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լետտա Մբուլուն ծնվել է 1942 թվականին Հարավային Աֆրիկայի Սոուետո քաղաքում: 1960-ական թվականներից ակտիվ է եղել որպես երգչուհի: Պատանի տարիքում շրջագայել է Քինգ Քոնգ երաժշտական խմբի հետ[1], 1965 թվականին ապարտհեյդի պատճառով մեկնել է Միացյալ Նահանգներ:
Նյու Յորքում կապ է հաստատել հարավաֆրիկացի այլ աքսորյալների հետ, այդ թվում՝ Միրիամ Մակեբայի, Հյու Մասեկելայի և Յոնաս Գվանգվայի[1], համագործակցել է Քեննոնբոլ Էդդերլիի, Դեյվիդ Աքսելրոդի և Հարրի Բելաֆոնտեի հետ:
Էկրանից կատարումներով հանդես է եկել «Արմատներ», «Մանուշակագույն» (1985 թ.), «Տաք դեկտեմբեր» (1973 թ.) ֆիլմերում[2], եղել «Soul Train» երաժշտական հաղորդումների շարքի հյուրը: Սվահիլի լեզվով կատարել է Մայքլ Ջեքսոնի «Liberian Girl» սինգլը: Պրոդյուսեր Քուինսի Ջոնսը Մբուլուի մասին ասել է.
![]() |
Մբուլուն արմատական կին է՝ լի իմաստաբանությամբ և ջերմությամբ, որը հույս է ներշնչում աշխարհում մաքուր սիրո, գեղեցկության և միասնության հասնելու համար[2]: - Քուինսի Ջոնս
|
![]() |
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մբուլուն ամուսնացած է Կայֆուս Սեմենյայի հետ[3]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Letta Mbulu Sings (Capitol, 1967)
- Free Soul (Capitol, 1968)
- Letta (Chisa, 1970)
- Naturally (Fantasy, 1972)
- There's Music in the Air (A&M, 1976)
- Letta (A&M, 1977)
- Letta Mbulu - Gold (A&M, 1978)
- Letta Mbulu - Sweet juju (Morning, 1985)
- The Best of Letta & Caiphus (Columbia, 1996)
- Greatest Hits (Columbia, 1999)
- Letta Mbulu Sings/Free Soul (Stateside, 2005)
- Culani Nami (Sony, 2007)
Քուինսի Ջոնսի հետ
- Արմատներ (A&M, 1977)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Douglas Payne, "Letta Mbulu", douglaspayne.com.
- ↑ 2,0 2,1 Craig Harris, Artist Biography, AllMusic.
- ↑ «Semenya, Caiphus (South Africa)»։ music.org.za։ Վերցված է 6 May 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|