Լետիցիա Քայ
| Լետիցիա Քայ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 15, 1996 (29 տարեկան) |
| Ծննդավայր | Աբիջան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Institut National Polytechnique Félix Houphouët-Boigny? |
| Մասնագիտություն | արվեստագետ, ոճաբան, կանանց իրավունքների պաշտպան և դերասանուհի |
Լետիցիա Քայ (հունիսի 15, 1996, Աբիջան), ֆեմինիստ նկարչուհի, իր մազերից քանդակներ է ստեղծել և շատերը համարում են բնական մազերի շարժման առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1996 թվականին, մեծացել է Աբիջանում։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա փոքր էր[1][2]։ Բիզնեսի կառավարման աստիճան է ստացել Յամուսուկրո քաղաքի Ֆելիքս Ուֆուե-Բուանյիի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտից։ Ավարտելուց հետո Քայը որոշել է զբաղվել արվեստով, այլ ոչ թե բիզնեսով, և սկսել է ինքնուրույն սովորել կարել՝ նորաձևության ոլորտում կարիերա սկսելու մտադրությամբ[2]։
Երբ Քայը սկսել է մազաթափվել 16 տարեկանում, սկսել է հետաքրքրվել ամերիկյան բնական մազերի շարժմամբ։ Նա նշել է, որ «չնայած սևամորթ կանանցով լի երկրում ապրելուն», նա երբեք չէր տեսել բնական մազերով սևամորթ կնոջ[3]։
Կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին, Ֆեյսբուքյան էջերից մեկում տեսնելով քսաներորդ դարի նախագաղութային աֆրիկացի կանանց լուսանկարների ալբոմ, Քայը ոգեշնչվել է և իր մազերը ձևավորել է ներկայացված կանանց նման[3][4][5]։ Նա իր քանդակները հրապարակել է Instagram-ում։ Այլ սևամորթ կանանց դրական արձագանքից ոգեշնչվելով՝ շարունակել է պարբերաբար հրապարակել մազերի քանդակներ[3][6]։ 2017 թվականին, նրա քանդակներից մեկի լայնորեն տարածվելուց հետո, Քիին սկսեցին դիմել միջազգային ամսագրերը[2]։
2017 թվականին Քայը իրազմակերպել է իր «Ky Braids» աշխատարան–վորկշոփը առաջին՝ արվեստի այս ձևը այլոց սովորեցնելու համար[7]։
Հաջորդել է երաժշտական համագործակցություն Դի'Ջայի հետ, ում մազերը նա ծածկել է հիմբա կանանց մազերից ոգեշնչված տպագիր մոմե կտորով[8]։
ՔայնՔայը իր նորաձևության ապրանքանիշը գործարկել է 2018 թվականին[9]։ Այն կոչվում է «Kystroy» և նպատակ է ունեցել լինել ներառական, օրինակ՝ մարմնի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող, հագուստի չափսերը նկարագրելու համար[10]։
Քայի աշխատանքները ներկայացվել են 2022 թվականի Վենետիկի բիենալեում՝ Ivory Coast Pavilion տաղավարում[11]։
Նույն թվականին LIS10 պատկերասրահը Արեցոյում ներկայացրել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Empow’Hair»-ը, ինչպես նաև Մարկո Ռամբալդիի ինստալյացիան[12][13]։
Քայը ներկայացվել է Lis10 պատկերասրահում՝ Արեցոյում և Փարիզում։
Ոճ և մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայի բնորոշ ոճը քանդակներ ստեղծելն է մետաղալարից, թելից և դռեդլոկներից, որոնք երկարացվում են նրա բնական մազերի մեջ հյուսված[14]։ Քանդակները պատրաստվում են, մինչդեռ այդ երկարացումները ամրացված են նրա բնական մազերին[3]։ Այս ոճը Քին անվանել է Ky Concept[14], որը արտահայտում է նրա ստեղծագործականությունը և նրա քաղաքականությունը[15]։
Յուրաքանչյուր քանդակի ստեղծման համար պահանջվում է քսան րոպեից մինչև վեց ժամ[16]։ Նրա քանդակագործական մազերի արվեստի առաջին տարբերակը ներառում էր հյուսերը փաթաթելը աֆրիկյան մոմե նախշերով[7]։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ընթացքում Քայի քանդակները դարձել են ավելի քաղաքական։ 2017 թվականին նա օգտագործել է իր սոցիալական ցանցերի հարթակը՝ իրազեկությունը բարձրացնելու համար[2]։ Ստեղծագործություններից մեկը պատկերում էր մի տղամարդու, որը բարձրացնում էր կնոջ հյուսերից քանդակված կիսաշրջազգեստը[2]։ Նույն թվականին նա ստեղծել է մի այլ գործ, որը ցույց էր տալիս իր բարակ թևի ուռուցիկ մկանները՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել բուլինգի (հոգեբանական/ֆիզիկական ճնշում) վրա, որը կարող էր պատճառված լինել մանկության տարիներին, ինչն բախվել էր Քայը[17]։
Սեռական ճնշումը Քայի արվեստում կրկնվող թեմա է. նա քանդակներ է ստեղծել ի նշան կրծքերի հարթեցման, կանանց սեռական օրգանների խեղման և ամերիկյան աբորտների օրենքների դեմ[3][5][18]։ Քայը սա նշել է որպես արևմտյան և աֆրիկացի ֆեմինիստների միջև լարվածության աղբյուր՝ ասելով, որ չնայած նա հարգում է արևմտյան ֆեմինիստական տեսանկյունը, «որպես աֆրիկացի արվեստագետ և ֆեմինիստ, ես պարտականություն ունեմ բարձրաձայնել իմ տեսակետը, որը չափազանց հաճախ լռեցվում և մոռացվում է»[6]։
Միջազգային ավելի մեծ ուշադրություն գրավելուց հետո Քայը սկսել է իր արվեստում ավելի շատ ռասայի մասին ուղերձներ ներառել[3]։ Նա նշել է, որ չնայած նախկինում ցանկություն է զգացել փոխել իր մաշկի գույնը և աֆրիկյան դիմագծերը, սակայն իր բնական մազերի ընդունումը նրան դրդել է հետագայում ընդունել նաև այլ աֆրիկյան դիմագծերը։ Սա խթանող գործոն է եղել բնական մազերի վրա կենտրոնացած արվեստ ստեղծելու համար[3][5]։
Քայը ճանաչել են որպես բնական մազերի շարժման առաջատար դեմք[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Դեր | Տնօրեն | Մեկնաբանություններ |
|---|---|---|---|---|
| 2020 | Night of the Kings | Թագուհի | Ֆիլիպ Լակոտե | |
| 2023 | Disco Boy | Ուդոկա | Ջակոմո Աբրուցեզե | [19] |
| 2025 | Promised Sky | Ջոլի | Էրիգե Շեհիրի |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Քայն ընտրվել է որպես լավագույն քսան երիտասարդներից մեկը՝ «On the Rise Côte d'Ivoire» ծրագրի համար, որը վարում է L'Association des Conseils en Lobbying et Affaires Publiques de Côte d'Ivoire (ACLAP-CI)-ն[20]։ Նույն թվականին նա ընտրվել է որպես Prix Jeunesse Francophone 3535-ի երեսունհինգ ազդեցիկ երիտասարդներից մեկը[21]։
2019 թվականին Paper ամսագիրը Քային ընդգրկել է «2019 թվականի կառավարումը ստանձնող 100 լավագույն մարդկանց» ցանկում[22]։ Այդ տարվա վերջում նա պայմանագիր է ստացել Elite Model մրցույթից՝ TikTok-ի հետ համագործակցությամբ[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Meet The Digital Creator Winners Of Elite Model Look 2019». Elite Model Look (անգլերեն). Վերցված է 2020-04-02-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Appel, Rebecca (2019-01-31). «Laetitia Ky's strong hair and its powerful message». CNN (անգլերեն). Վերցված է 2023-06-23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «'Some people are freaked out': how Laetitia Ky tackles abortion, sexism and race with her extraordinary hair». the Guardian (անգլերեն). 2022-03-31. Վերցված է 2023-01-21-ին.
- ↑ «Could you make art out of your hair?». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Fargo, Morgan (2022-04-13). «Love & Justice tackles abortion, sexism, FGM with hair sculptures». Stylist (անգլերեն). Վերցված է 2023-01-21-ին.
- ↑ 6,0 6,1 Robinson, Kristina Kay (2022-03-14). «Laetitia Ky's Hair Sculptures Celebrate Black Beauty and Power». Hyperallergic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-01-21-ին.
- ↑ 7,0 7,1 «VIDEO. Cette Ivoirienne sculpte ses cheveux au nom du féminisme». www.20minutes.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «Laetitia KY And Di'Ja Collaborate, In This Colourful Photo Series About Ankara Inspired Hair Braids». Naijalife Magazine (ամերիկյան անգլերեն). 2017-06-22. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «Laetitia Ky, la jeune artiste Ivoirienne fait son grand retour». www.elle.ci (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-02-13-ին. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «Laetitia KY's whimsical hair sculptures are powerful political expressions». Dazed (անգլերեն). 2019-02-17. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ Biennale di Venezia, Biennale di Venezia (2022). «Biennale di Venezia». www.labiennale.org.
- ↑ Elle Decor, Elle Decor (2022). «Dal mito di Medusa alla moda: Laetitia Ky e Marco Rambaldi in dialogo in una galleria d'arte contemporanea». Elle Decor.
- ↑ «Moët & Chandon brinda alla stagione delle feste e gli altri eventi di novembre». Vogue Italia (իտալերեն). 2022-11-03. Վերցված է 2023-01-21-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Meet Laetitia Ky, the unconventional Ivorian artist taking hair sculpting to a different level». Face2Face Africa (անգլերեն). 2019-08-13. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «This Ivorian Artist Can Sculpt Her Hair Into Anything». Bored Panda (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «Laetitia Ky – Infringe» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «Meet Laetitia Ky: The Picasso of ponytails». Grazia Middle East. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «The Picasso of Ponytails? Meet Laetitia Ky, an Ivory Coast-Based Artist Who Makes Unbelievably Inventive Sculptures With Her Hair». artnet News (ամերիկյան անգլերեն). 2019-09-06. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ Lemercier, Fabien (2021 թ․ սեպտեմբերի 15). «Giacomo Abbruzzese is shooting Disco Boy». Cineuropa (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «On the rise 2018». Association des Conseils en Lobbying et Affaires Publiques de Côte d’ Ivoire (ACLAP-CI) (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-02-13-ին. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ «Africa 35.35 | The African Youth of the Year Awards | Les Awards de la Jeune Personnalité Africaine de l'Année». africa3535.com (անգլերեն). Վերցված է 2020-03-16-ին.
- ↑ «Kimberley Margarita». PAPER (անգլերեն). 2019-01-29. Վերցված է 2020-02-13-ին.
- ↑ Figaro, Madame (2019-11-19). «Et les gagnants du concours Elite Model Look 2019 sont...». Madame Figaro. Վերցված է 2020-02-13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Քայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||