Jump to content

Լետիցիա Էլիզաբեթ Լենդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լետիցիա Էլիզաբեթ Լենդոն
անգլ.՝ Letitia Landon
Ծնվել էօգոստոսի 14, 1802(1802-08-14)[1][2][3][…]
ԾննդավայրՉելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1838(1838-10-15)[1][6][2][…] (36 տարեկան)
Վախճանի վայրՔեյպ Քոստ, Գանա
ԳերեզմանCape Coast Castle
Գրական անունL.E.L. և Iole
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող և խմբագիր
Լեզուֆրանսերեն և անգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱմուսինGeorge Maclean?
Изображение автографа
 Letitia Elizabeth Landon Վիքիպահեստում

Լետիցիա Էլիզաբեթ Լենդոն, հայտնի է նաև որպես L.E.L. (անգլ.՝ Letitia Elizabeth Landon, օգոստոսի 14, 1802(1802-08-14)[1][2][3][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - հոկտեմբերի 15, 1838(1838-10-15)[1][6][2][…], Քեյպ Քոստ, Գանա), անգլիացի գրող և բանաստեղծուհի։ Հրատարակել է ինը բանաստեղծական ժողովածու և չորս վեպ[7]։ Նա մահացել է Աֆրիկայում՝ չպարզված հանգամանքներում։ Բանաստեղծուհու խորհրդավոր մահը նպաստել է նրա կերպարի հետագա ռոմանտիկացմանը։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիցիա Լենդոնը ծնվել է 1802 թվականի օգոստոսի 14-ին Չելսիում (Լոնդոն)։ Նա Քեթրին Ջեյն Բիշոփի և Ջոն Լենդոնի ավագ զավակն էր։ Լետիցիան հաճախում էր Ֆրենսիս Արաբելլա Ռոուդենի աղջիկների դպրոցը, որտեղ ընդգրկված էին նաև Քերոլայն Լեմը և Մերի Ռասել Միթֆորդը։ Երբ նա յոթ տարեկան էր, ընտանիքը Չելսիից տեղափոխվեց Իսթ Բարնեթ: Այսուհետ Լետիցիայի ուսուցիչը նրա զարմիկն էր, ով դասավանդում էր պատմություն, աշխարհագրություն և գրականություն։ Նա նաև երաժշտության և ֆրանսերենի դասընթացներ է անցել։ Լետիցիան շատ էր կարդում (նրա սիրելի գրքերն էին Վալտեր Սքոթի վեպերը և Հոմերոսի «Ոդիսականը») և շատ վաղ սկսեց գրել[8]։

Լետիցիայի գրական մուտքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պոեզիան շատ տարածված էր, իսկ կին բանաստեղծները նորաձևության մեջ էին[9]։ 1814 թվականին մայրը իր դստեր գործերը ցույց է տալիս «Literary Gazette» թերթի խմբագիր Ուիլյամ Ջերդանին, և շուտով դրանցից մեկը լույս է տեսնում Լ.[10] ստորագրությամբ։ Հետագայում Լենդոնը կանոնավոր կերպով հրապարակել է իր բանաստեղծությունները այս թերթում, իսկ 1820 թվականին կազմել բանաստեղծությունների ժողովածու՝ «Ադելաիդայի ճակատագիրը»: Հրատարակման հարցում օգնել է Սառա Սիդոնսը, որը ընկերություն էր անում Լետիցիայի տատիկի հետ, և ժողովածուն լույս է տեսել 1821 թվականին[11]։ Նույն թվականին Լետիցիան իր «Բանաստեղծական էսքիզներ» շարքը հրատարակել է Literary Gazette-ում L.E.L. կեղծանունով։ Դա հսկայական հաջողություն էր։ Ընթերցողներին հետաքրքրում էր, թե ով է առեղծվածային սկզբնատառերի հետևում: 1824 թվականին շարքը լույս է տեսել «The Improvisatrice; and Other Poems» գրքում, և դրա պահանջարկն այնքան մեծ էր, որ մեկ տարվա ընթացքում գիրքը վերահրատարակվել է վեց անգամ և զգալի եկամուտ բերել հեղինակին։

1825 թվականին, իր ժողովրդականության գագաթնակետին, Լենդոնը հրատարակել է մեկ այլ ժողովածու՝ The Troubadour. Catalogue of pictures and historical sketches, իսկ 1826 թվականին՝ «The Golden Violet with its tales of Romance and Chivalry»[11]»։ Նրա բանաստեղծությունների մեծ մասն ուներ էկզոտիկ միջավայր։ Ավելին, դրանք լի էին պատմական և դիցաբանական կերպարներով[12]։ Երկու ժողովածուներն էլ հայտնի էին և լավ վաճառվել են, սակայն քննադատները նշում էին, որ L.E.L.-ի պոեզիան այնքան էլ իդեալական չէր, չափազանց միապաղաղ էր։ Բանաստեղծուհին հաշվի է առել քննադատությունը. հաջորդ ժողովածուի բանաստեղծությունները՝ «The Venetian Bracelet, The Lost Pleiad, A History of the Lyre and other poems» (1829), առանձնանում են հոգեբանական ավելի մեծ խորությամբ և դրամատիզմով[13]։

Լետիցիայի հոր մահից հետո ընտանիքը կախված էր բացառապես նրա գրական վաստակից, և բանաստեղծուհին շատ բան է գրել՝ և՛ պոեզիա, և՛ քննադատական ​​ակնարկներ։ 1831 թվականին նա հրատարակել է իր առաջին վեպը՝ «Ռոմանտիկա և իրականություն»։

1834 թվականին լույս տեսավ «Ֆրանչեսկա Կարարա» վեպը՝ արժանանալով քննադատների գնահատանքին։ Նույն տարում Լենդոնն այցելեց Փարիզ։ Դեռևս Լոնդոնում նա տեսավ Դենիել Մաքլիսի «Vow of the Peacock» կտավը, որը ոգեշնչեց նրան գրել համանուն բանաստեղծությունը։ Հաջորդ տարի լույս տեսավ նրա The Vow of the Peacock and other poems գիրքը։

1836 թվականին Լենդոնը հրատարակել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Traits and Trials of Early Life», իսկ 1837 թվականին՝ «Էթել Չերչիլը կամ Երկու հարսնացուները» սիրային վեպը։ Բացի այդ, նա շարունակել է հրատարակվել բոլոր տեսակի ամսագրերում, թերթերում և ալմանախներում[14]։

1836 թվականին Լետիցիա Լենդոնը հանդիպել է Ջորջ Մաքլինին՝ Գոլդ Քոստի (այժմ՝ Գանա) նահանգապետին։ Խոսակցություններ կային, որ նա Աֆրիկայում կին ուներ, սակայն Մաքլինը հերքել է դա։ 1838 թվականին Լետիցիան ամուսնացել է Մաքլինի հետ և նրա հետ գնացել Աֆրիկա։ Եղբորն ուղղված նամակներում նա գրում էր, որ երջանիկ է, գոհ է ամեն ինչից և աշխատում է Վալթեր Սքոթի կերպարների մասին էսսեների շարքի վրա[14]։ Սակայն Աֆրիկա ժամանելուց երկու ամիս անց՝ 1838 թվականի հոկտեմբերի 15-ին, ծառան գտել է Լետիցիային մահացած՝ ձեռքին ցիանական թթվի շիշ։ Հետաքննությունը եզրակացրել է, որ նա մահացել է թունավորումից, սակայն դիահերձում չի կատարվել։ Հետագայում շատերը կասկածել են, որ Լետիցիան ինքնասպան է եղել, քանի որ նրա նամակներում ոչինչ չի մատնանշում որևէ դեպրեսիա: Ենթադրվում էր, որ նրան կարող էր սպանել Մաքլինի կինը, հատկապես, որ մահացածի այտերին և ձեռքերին կապտուկներ են հայտնաբերվել[15]: Նաև կասկած կար, որ մարդասպանը կարող էր լինել Լետիցիայի ամուսինը[12]։ Ինքը՝ Մաքլինը, պնդում էր, որ իր կինը սխալմամբ չափից շատ հանգստացնող դեղամիջոց է ընդունել։ Լետիցիա Լենդոնի մահվան առեղծվածը մնում է չբացահայտված[15]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Feldman, Paula R. Letitia Elizabeth Landon // British Women Poets of the Romantic Era: An Anthology. — JHU Pres, 2011. — P. 365—371.
  • Flavin, Michael Landon, Letitia Elizabeth // Encyclopedia of the Romantic Era, 1760-1850 / Christopher John Murray. — Taylor & Francis, 2004. — Vol. 2. — P. 641—642.
  • Miller, Lucasta L.E.L.: The Lost Life and Scandalous Death of Letitia Elizabeth Landon, the Celebrated “Female Byron”. — Random House, 2019. — 416 p.
  • Anne-Julia Zwierlein, Section 19: "Poetic Genres in the Victorian Age. I: Letitia Elizabeth Landon’s and Alfred Lord Tennyson’s Post-Romantic Verse Narratives", in Baumback and others, A History of British Poetry, Trier, WVT, 978-3-86821-578-6.
  • Robert Chambers, ed., "Mrs Maclean", The Book of Days: A Miscellany of Popular Antiquities, London & Edinburgh, W. & R. Chambers, vol. II [1888?], p. 417. Available online from Internet Archive
  • Richard Holmes, "A New Kind of Heroine" (review of Lucasta Miller, L.E.L.: The Lost Life and Scandalous Death of Letitia Elizabeth Landon, the Celebrated "Female Byron", Knopf and Jonathan Cape, 2019, 401 pp.), The New York Review of Books, vol. LXVI, no. 10 (6 June 2019), pp. 16–19. "Landon remains a biographical enigma to the last, and 'resists a final, single definition, just like her poetry.' But thanks to Lucasta Miller's fierce and enthralling book, a complex kind of justice has been rendered to L.E.L. for the first time." (p. 19.)
  • Daniel Riess, "Letitia Landon and the Dawn of Post-Romanticism", Studies in English Literature, vol. 36, no.4, 1996, p. 807–21.
  • Sarah Sheppard, Characteristics of the Genius and Writings of L. E. L., London, Longman, Brown, and Longman, Paternoster Row, 1841.
  • Chas. W. Thomas, Adventures and observations on the west coast of Africa, and its islands, London, Binns & Goodwin: E. Marlborough & Co.: Houlston & Wright, 1864. Chapter VI. "L.E.L. and Cape Coast Castle—Her marriage – Arrival on the Coast – Reception – Employment – Her death – Inquest – Verdict – Impressions in England regarding her death – Epitaph of Mrs Maclean – Miss Staunton and L.E.L. – Points of comparison and contrast, etc." Available online from Internet Archive[1] and Haithi Trust Digital Library
  • Julie Watt, The Victorianisation of Letitia Elizabeth Landon. [2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Էլիզաբեթ Լենդոն» հոդվածին։