Լետիսիա Բիրքհոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լետիսիա Բիրքհոյեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1978(1978-04-25) (45 տարեկան) կամ ապրիլի 25, 1979(1979-04-25)[1] (44 տարեկան)
ԾննդավայրPasso Fundo, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
 Leticia Birkheuer Վիքիպահեստում

Լետիսիա Բիրքհոյեր (Letícia Birkheuer, ապրիլի 25, 1978(1978-04-25) կամ ապրիլի 25, 1979(1979-04-25)[1], Passo Fundo, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), գերմանական ծագումով բրազիլացի մոդել և դերասանուհի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Պասու Ֆունդու քաղաքում։ Քույրը՝ Միշել Բիրքհոյրը, նույնպես մոդել ու դերասանուհի է։

Լետիսիային՝ որպես մոդելի տվյալներ ունեցողի, բացահայտել են, երբ նա Պորտու Ալեգրիում մասնակցելիս է եղել վոլեյբոլի մրցումների[3]։ Իսկ արդեն 2006 թվականին նա 7-րդ տեղն է գրավել առավել բարձր վարձատրվող բրազիլացի մոդելների ցանկում[3]։ Բիրքհոյերը բրազիլական Sport Club Internacional ֆուտբոլային թիմի երկրպագու և աջակցող է[4]։ 2010 թվականի դեկտեմբերին նրա լուսանկարները հայտնվել են Playboy ամսագրի բրազիլական հրատարակության շապիկին ու էջերին[5]։

Մի քանի տարի ապրել է Նյու Յորքում։ Բրազիլիա վերադարձել է Belíssima և այլ հեռուստասերիալներում որպես դերասանուհի նկարահանվելու համար։ 2016 թվականից վերադարձել է մոդելի կարիերային, բնակություն հաստատել Փարիզում, համագործակցել Gucci, Dior, Chanel, Armani և նորաձևության այլ տների հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիսիան 2007-2008 թվականներին նշանված է եղել կոշկեղենի բրազիլացի դիզայներ Ալեքսանդր Բիրմանի հետ։ Հետագայում ամուսնացել է գործարար Ալեքսանդր Ֆումանովիչի հետ, ումից 2011 թվականի հոկտեմբերի 8-ին մի տղա է ունեցել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2005 Belíssima Էրիկա
2006 Pé na Jaca Իզաբելա ֆոն Կրեպեր Մասնակցություն
2007 Desejo Proibido Ռաքել Կաստանիալ
2009 Cama de Gato Նատաշա Վեռներ Հատուկ մասնակցություն
2010 Dança dos Famosos 7 Domingão do Faustão ռեալիթի շոուի մասնակից
2014 Império Էրիկա ֆոն Ֆյուրստեմբերգ[6][7]
2015 Malhação Seu Lugar no Mundo Մոնիկա Մաչադու[8]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2018 Նելսոն Ռոդրիգեսի անվան մրցանակ Լավագույն դերասանուհի Senhora dos Afogados Հաղթանակ
2020 Սեսկի լավագույն ֆիլմերի փառատոն[9] Երկրի լավագույն դերասանուհի
Solteira Quase Surtando
Առաջադրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Letícia Birkheuer» (Portuguese). IstoÉ. 2005. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Após ganhar milhões, Letícia Birkheuer vira atriz da Globo» (Portuguese). Folha de S. Paulo. 2006 թ․ հուլիսի 12. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Modelo Letícia Birkheuer veste a camisa do Inter» (Portuguese). Internacional.com.br. 2006 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Letícia Birkheuer lança ensaio da 'Playboy' de dezembro» (Portuguese). Terra Networks. 2010 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. http://extra.globo.com/tv-e-lazer/telinha/falso-brilhante-leticia-birkheuer-voltara-tv-como-jornalista-erika-12609043.html%7Ctítulo='Falso(չաշխատող հղում) brilhante': Letícia Birkheuer voltará à TV como a jornalista Érika|autor=Carla Bittencourt|data=27 de maio de 2014|publicado=Extra|acessodata=27 de maio de 2014}}
  7. {{citar web|url=http://extra.globo.com/tv-e-lazer/leticia-birkheuer-erika-de-imperio-fala-de-cena-quente-com-robertao-14038672.html%7Ctítulo=Letícia(չաշխատող հղում) Birkheuer, a Érika de ‘Império’, fala de cena quente com Robertão|autor=Luiza Souto|data=25 de setembro de 2014|publicado=Extra|acessodata=4 de outubro de 2014
  8. http://gshow.globo.com/Bastidores/noticia/2015/08/nicolas-prattes-livian-aragao-lucas-lucco-e-elenco-apresentam-nova-malhacao.html%7Ctítulo=Nicolas(չաշխատող հղում) Prattes, Lívian Aragão, Lucas Lucco e elenco apresentam nova 'Malhação'|autor=|data=4 de agosto de 2015|publicado=Gshow|acessodata=6 de agosto de 2015
  9. https://melhoresfilmes.sescsp.org.br/votacao/?logado=1%7Ctítulo=Melhor Atriz Nacional|publicado=Festival Sesc|acessodata=18 de fevereiro de 2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիսիա Բիրքհոյեր» հոդվածին։