Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (Մոսկվա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (այլ կիրառումներ)
![]() Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°44′51″ հս․ լ. 37°33′57″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2006 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Ե. Գ. Ռոզանով Ա. Ն. Բուրգանով Ի. Ա. Բուրգանով Ի. Ա. Գոլուբևա |
Ներկա վիճակը | Կանգուն |
Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Лесе Украинке, ուկրաիներեն՝ Пам'ятник Лесі Українці), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ և մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկային։
Տեղադրվել է 2006 թվականին Ուկրաինական բուլվարում Քաղաքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինացի բանաստեղծուհու հուշարձանը պատկերում է նրա բարձր բրոնզաձույլ քանդակը։ Լեսյա Ուկրաինկան, որի հագին պարզ զգեստ է, կանգնած է ծառի ստվերում։ Ձախ ձեռքում նա բռնել է բանաստեղծություններով փոքրիկ հատորը, իսկ աջ ձեռքը մեկնել է առաջ և ոգեշնչված կարդում է քնարական բանաստեղծություններ։ Ծառին նստած է մի թռչուն, որն ուշադիր լսում է քաղցրալուր ձայնը։ Հուշարձանը կանգնած է կարմիր գրանիտից պատրաստված ոչ բարձր պատվանդանին, որի վրա ոսկեգույն տառերով գրված է. «Լեսյա Ուկրաինկա»[2]։
Հուշարձանը դարձել է Ուկրաինական բուլվարի զարդը, որը միացնում է Մոսկվայի գեղեցկագույն բարձրահարկ շենքերից մեկի՝ «Ուկրաինա» հյուրանոցի առջևի տարածքը և Կիևսկի կայարանի առջևի հրապարակը։
Ճարտարապետական-քանդակային հորինվածքի հեղինակներն են Ե. Գ. Ռոզանովը, Ա. Ն. Բուրգանովը, Ի. Ա. Բուրգանովը, Ի. Ա. Գոլուբևան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Памятник Лесе Украинке в г. Москва (Россия) - исторические памятники архитектуры» (ռուսերեն)։ www.prostoturist.com.ua։ Վերցված է 2017-06-30
- ↑ «Памятник Лесе Украинке»։ progulyaemsya.ru։ Վերցված է 2017-06-30