Լեսլի Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորիս (Morris) Լեսլի (1904-1964), Կանադայի բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է Մեծ Բրիտանիայում, 1920թվականին տեղափոխվել է Կանադա։ 15 տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է երկաթուղայինների գործադուլին։ Կանադայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) անդամ 1921թվականից։ 1924-1925թվականներին եղել է Կանադայի կոմերիտմիության առաջին ազգային քարտուղարը։ Կոմինտերնի VII կոնգրեսի (1935) պատվիրակ։ Բազմիցս ձերբակալվել է։ 1956-1957թվականներին ակտիվ պայքար է մղել ռևիզիոնիստների և լիկվիդատորների դեմ, որոնք ձգտում էին քայքայել ԿԿԿ։ 1962թվականի հունվարից ԿԿԿ գլխավոր քարտուղարն էր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png