Jump to content

Լեսլի Լեմպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսլի Լեմպորտ
անգլ.՝ Leslie Lamport
Ծնվել էփետրվարի 7, 1941(1941-02-07)[1] (85 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, ծրագրավորող, ճարտարագետ և գրող
Հաստատություն(ներ)MITRE Corporation?, Digital Equipment Corporation, Ամերիկյան շահույթ չհետապնդող գիտական հետազոտությունների ինստիտուտ և Microsoft Research?
Գործունեության ոլորտինֆորմատիկա և distributed computing?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[3] և Ճարտարագիտական ազգային ակադեմիա[4]
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Բրանդեյսի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Գիտական աստիճանգիտությունների մագիստր (1963) և փիլիսոփայության դոկտոր (1972)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարRichard Palais?
Պարգևներ
Կայքlamport.org
 Leslie Lamport Վիքիպահեստում

Լեսլի Լեմպորտ (անգլ.՝ Leslie Lamport, փետրվարի 7, 1941(1941-02-07)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), համակարգչային գիտության ամերիկացի գիտնական, Դեյքստրա մրցանակի առաջին դափնեկիր։ Մշակել է հանրահայտ TeX համակարգչային տպագրական շարվածքի համակարգի մակրոընդարձակման հավաքածուն, հետազոտել է բաշխված համակարգերի տեսության, ժամանակային տրամաբանության (անգլ.՝ temporal logic)[15], փոխազդող համակարգերում գործընթացների սինխրոնիզացման հարցերը։ Նա առավելապես հայտնի է բաշխիչ համակարգերում իր բեղմնավոր աշխատանքով, ինչպես նաև, որպես LaTeX փաստաթղթերի պատրաստման համակարգի նախնական մշաման և նրա ղեկավարման ձեռնարկի հեղինակ։

2013 թվականին դարձել է Թյուրինգի մրցանակի դափնեկիր։ Թյուրինգի մրցանակը ստացել է բաշխված հաշվարկային համակարգերի արտաքուստ քաոսային վիճակին հստակ, պարզորոշ համաձայնեցվածություն պարտադրելու համար, որում մի քանի ինքնավար համակարգիչներ հաղորդակցվում են միմյանց հետ՝ փոխանցելով հաղորդագրություններ։

Նա մշակել է տվյալների փոխանցման կարևոր ալգորիթմներ և դրանց ֆորմալ մոդելավորման և վավերացման պրոտոկոլներ, որոնք լավացնում են իրական բաշխող համակարգերի որակը։ Այս ներդրումները հանգեցրել են համակարգչային համակարգերի ճիշտության, արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։

2011 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[16], 1991 թվականից՝ ԱՄՆ Ազգային ինժեներական ակադեմիայի անդամ[17]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեսլի Լեմպորտն ավարտել է Բրոնքսի դպրոցը (Bronx High School of Science), 1960 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան մաթեմատիկայից։ Բրանդեյսկի համալսարանում ստացել է մագիստրոսի (1963 թ.) և փիլիսոփայության դոկտրի աստիճաններ (1972 թ.)[18]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից Լեսլի Լեմպորտն աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, SRI International, DEC և Compaq համակարգչային տեխնիկա արտադրող ընկերություններում։ 2001 թվականից եղել է՝ Մայքրոսոֆթ կորպորացիայի Microsoft Research ստորաբաժանման աշխատակից։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեմպորտի հետազոտությունները բաշխված համակարգերի տեսության հիմնասյուներն են հանդիսանում։ Դրանցից ամենահայտնի աշխատանքներն են.

  • Time, Clocks, and the Ordering of Events in a Distributed System[19]: Այս աշխատանքի համար ստացել է մրցանակներ․
    • PODC Influential Paper Award։2000 մրցանակը (2000 թվական)[20]
    • ACM SIGOPS Hall of Fame Award (2007 թվական)[21]
  • How to Make a Multiprocessor Computer That Correctly Executes Multiprocess Programs[22] տվել է հետևողակնության հաջորդականության որոշումը
  • The Byzantine Generals' Problem[23] Բյուզանդական գեներալների խնդիր - Դեյքստրա մրցանակ (2005)[24]
  • Distributed Snapshots: Determining Global States of a Distributed System[25] - Դեյքստրա մրցանակ՝ Քանդի-Լեմպորտ ալգորիթմով համակարգի համընդհանուր վիճակի հետևողական պատկերը ստանալու համար (2014)[26]
  • The Part-Time Parliament[27]։
Պատվավոր դոկտորի աստիճաններ
ԹվականԵրկիր, քաղաքՀամալսարան
2003 թվականՖրանսիա, ՌենՌենն Ι համալսարան
2003 թվականԳերմանիա, ՔիլՔրիստիան Ալբրեխտի անվան Քիլի համալսարան
2004 թվականՇվեյցարիա, ԼոզանԼոզանի դաշնային պոլիտեխնիկական բարձրագույն դպրոց
2006 թվականՇվեյցարիա, ԼուգանոԼուգանոյի համալսարան
ՏարեթիվՇքանշաններ և մրցանակներ
2000 թվականԴեյքստրա մրցանակ
2004 թվականIEEE[28] ինստիտուտի Էմանուել Պիորեի մրցանակ «Համաժամանակյա ծրագրավորման և անսարքությունների դիմակայման տեսական և գործնական բեղմնավոր ներդրումների համար»[29][30]
2005 թվականԴեյքստրա մրցանակ Reaching Agreement in the Presence of Faults - անսարքությունների առկայության դեպքում համաձայնեցվածության հասնելու համար[25]
2008 թվականIEEE ինստիտուտի Ջոն ֆոն Նեմանի շքանշան՝ բաշխված և զուգահեռ հաշվարկների տեսության մեջ կատարած հիմնարար ներդրումների համար[31]
2013 թվականԹյուրինգի մրցանակ՝ բաշխված համակարգերի տեսության մեջ կատարած հիմնարար ներդրումների համար[30]
2014 թվականԴեյկստրա մրցանակ
2019 թվականճապոնական NEC կորպորացիայի C&C-ի մրցանակ «Բաշխված հաշվարկային համակարգերում հիմնարար տեսությունների զարգացման գործում ակնառու ներդրումների համար»[32]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. ↑ Leslie B. Lamport
  3. 1 2 https://www.acm.org/media-center/2015/january/fellows-2014
  4. ↑ Dr. Leslie B. Lamport
  5. ↑ CONOR.Sl
  6. ↑ Dijkstra Prize
  7. ↑ https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
  8. ↑ Leslie Lamport - A.M. Turing Award Laureate — ACM.
  9. ↑ Leslie Lamport — ACM.
  10. ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  11. ↑ https://www.univ-rennes.fr/le-doctorat-honoris-causa-luniversite-de-rennes
  12. ↑ Leslie Lamport — ACM.
  13. ↑ Edsger W. Dijkstra Prize in Distributed Computing – ACM Symposium on Principles of Distributed Computing
  14. ↑ 2014 Edsger W. Dijkstra Prize in Distributed Computing
  15. ↑ Կիրառվում է ժամանակային սանդղակում դեպքերի հաջորդականությունը և դրանց միջև կապը ցույց տալու համար։
  16. ↑ Leslie B. Lamport (անգլ.)
  17. ↑ Dr. Leslie B. Lamport (անգլ.)
  18. ↑ Lamport, Leslie (15 October2019). «My Writings» (անգլերեն).
  19. ↑ Lamport, L. (1978). «Time, clocks, and the ordering of events in a distributed system» (PDF). Communications of the ACM. 21 (7): 558–565. doi:10.1145/359545.359563.
  20. ↑ «PODC Influential Paper Award: 2000», ACM Symposium on Principles of Distributed Computing, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին
  21. ↑ «The Hall of Fame Award․ Nomination Deadline․ 2013». sigops.
  22. ↑ Lamport, Leslie How to Make a Multiprocessor Computer That Correctly Executes Multiprocess Program(անգլ.) // IEEE Transactions on Computers : journal. — 1979. — Т. 28. — № 9. — С. 690—691. — ISSN 0018-9340. — doi:10.1109/TC.1979.1675439
  23. ↑ Lamport, Leslie; Robert Shostak; Marshall Pease The Byzantine Generals Problem(անգլ.) // ACM Transactions on Programming Languages and Systems : journal. — 1982. — Т. 4. — № 3. — С. 382—401. — doi:10.1145/357172.357176
  24. ↑ «Edsger W. Dijkstra Prize in Distributed Computing: 2005», ACM Symposium on Principles of Distributed Computing, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին
  25. 1 2 Chandy, K. Mani; Leslie Lamport Distributed Snapshots: Determining Global States of a Distributed System(անգլ.) // ACM Transactions on Computer Systems : journal. — 1985. — Т. 3. — № 1. — С. 63—75. — doi:10.1145/214451.214456
  26. ↑ 2014 Edsger W. Dijkstra Prize in Distributed Computing, Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին
  27. ↑ Lamport, Leslie (1998 թ․ մայիս). «The Part-Time Parliament». ACM Transactions on Computer Systems. 16 (2): 133–169. doi:10.1145/279227.279229. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  28. ↑ անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers, Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ
  29. ↑ «IEEE-LEVEL AWARDS» (PDF).
  30. 1 2 Премия Тьюринга 2013
  31. ↑ «IEEE John von Neumann Medal Recipients».
  32. ↑ «2019 Recipients of C&C Prize․ Group B։ Dr. Leslie Lamport». The NEC C&C Foundation.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսլի Լեմպորտ» հոդվածին։