Լեսթեր հրապարակի Օդեոն կինոթատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Լեսթեր հրապարակի Օդեոն կինոթատրոն
Leicester Square Odeon.jpg
Տեսակկինոթատրոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըՎեստմինստեր
Կայքodeonevents.co.uk/venue-finder/london-leicester-square/
Odeon Leicester Square Վիքիպահեստում

Լեսթեր հրապարակի Օդեոն կինոթատրոն (անգլ.՝ Odeon Leicester Square, ներկայումս հայտնի է «Odeon Luxe Leicester Square» անվանումով), Լոնդոնի կինոթատրոններից մեկը։ Գտնվում է քաղաքի արևմտյան մասում։ Կառուցվել է Art Deco ոճով, կառուցումն ավարտվել է 1937 թվականին. շենքը մշտապես արդիականացվել է՝ որպես կինոֆիլմերի տեխնոլոգիաների զարգացման տեմպը պահպանող կառույց։ Կինոթատրոնը եղել է բազմաթիվ ֆիլմերի պրեմիերաների համար նախատեսված վայր։

Կինոթատրոնը զբաղեցնում է Լեսթեր հրապարակի արևելյան կողմի կենտրոնը, ճակատամասը սև փայլուն գրանիտից է, իսկ կինոթատրոնը անունը գրված է 120 մետր բարձրությամբ աշտարակի վրա։ Կապույտ Neon ը ուրվագծում է շենքի արտաքին տեսքը գիշերով։ Այն կառուցվել է որպես առաջնակարգ[1] Օսկարի «Օդեոն» կինոթատրոն և առաջատար դիրքն ունի [2][3][4][5]։ Այստեղ ցուցադրվում են եվրոպական ֆիլմերի պրեմիերաներ, ներառյալ տարվա ամենաթանկարժեք թագավորական կինոնկարները[6]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Վիդոնի նախագծած Օդեոն կինոթատրոնի շենքը կառուցել է Sir Robert McAlpine ընկերությունը 1937 թվականին[7]՝ Ալհամբրա թատրոնի հարևանությամբ, որն ունի մեծ երաժշտական սրահ և թվագրվում է 1850-ական թվականներ։ Տեղանքի արժեքը եղել է 550,000 ֆունտ ստեռլինգ, 7 ամսվա ընթացքում կառուցված շենքի արժեքը՝ 232,755 £ [1], ունի 2116 նստատեղ[8]։ Բացման երեկոն կայացել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին՝ «Զենդայի բանտարկյալը» ֆիլմի ցուցադրությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 page 131, Odeon Cinemas 1: Oscar Deutsch Entertains Our Nation, Allen Eyles, 2002, British Film Institute Publishing
  2. Steffan Laugharne, Ken Roe։ «Cinema Treasures – Odeon Leicester Square»։ Cinema Treasures։ Վերցված է նոյեմբերի 16, 2009 
  3. Odeon Leicester Square: World Premiere of 'Harry Potter' And The Deathly Hallows Pt 1 MTV Retrieved 24 March 2011
  4. The world premiere of Avatar at Odeon Leicester Square The Telegraph Retrieved 24 March 2011
  5. Alice in Wonderland premiere in Leicester Square, London The Telegraph Retrieved 24 March 2011
  6. Casino Royale is 60th royal film BBC News Retrieved 24 March 2011
  7. «A portrait of achievement»։ Sir Robert McAlpine։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2016-ին։ Վերցված է ապրիլի 24, 2016 
  8. page 247, Odeon Cinemas 1: Oscar Deutsch Entertains Our Nation, Allen Eyles, 2002, British Film Institute Publishing