Լեսբոսի քարացած անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Լեսբոսի քարացած անտառ
el/Απολιθωμένο δάσος της Λέσβου
Versteend hout.jpg
Քարացած ծառ
Տեսակpetrified forest? և geopark?[1]
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան[1]
Աշխարհագրական տեղադրաումԼեսբոս
ԱնդամակցությունGlobal Geoparks Network?
Կոորդինատներ: 39°12′13.000000099606″ հս․ լ. 25°52′28.000000098395″ ավ. ե. / 39.20361111113877683° հս․. լ. 25.87444444447177716° ավ. ե. / 39.20361111113877683; 25.87444444447177716
Լեսբոսի քարացած անտառը գտնվում է Հունաստանում
Լեսբոսի քարացած անտառ
Լեսբոսի քարացած անտառը գտնվում է Երկիրում
Լեսբոսի քարացած անտառ

Լեսբոսի քարացած անտառ (հուն․՝ Απολιθωμένο δάσος της Λέσβου), քարացած անտառ է Հունաստանի Լեսբոս կղզու վրա։ Հանդիսանում աշխարհում քարացած ծառերի ամենամեծ կուտակման վայրերից մեկը (ինչպիսին է Փեթրիֆայդ-Ֆորեստ ազգային պարկը (անգլ.՝ Petrified Forest) Արիզոնա նահանգում, ԱՄՆ

Քարացած անտառը կազմված է քարացած ծառի հարյուր կանգուն և վայր ընկած բներից, որոնք ցրված են Լեսբոս կղզու արևմտյան մասում 150 քառակուսի կիլոմետր տարածքով, և այն շրջապատված է Սիգրի, Անթիսա և Էրեսսոս բնակավայրերով։ Կղզու այլ հատվածներում էլ կան քարացած ծառեր, այդ թվում Մոլավիս, Պոլիխնիտոս, Պլոմարի և Ակրասի գյուղերի շրջակայքում։

Լեսբոս կղզու քարե անտառը հանդիսանում է յուրահատուկ և նման չէ նմանատիպ այլ բնության օբյեկտիների, օրինակ Արիզոնա նահանգում գտնվող Փեթրիֆայդ-Ֆորեստ անտառին։ Արիզոնայում քարացած ծառի բները ընկած են հողի վրա, մինչդեռ Լեսբոսի անտառը In situ (աճման վայրում է, իր սկզբնական տեսքով)։ Կղզու վրա կան հարյուրավոր ուղղահայաց դիրքով քարացած ծառեր, որոնց արմատային համակարգերը ձեռք տրված չեն։ Լավ պահպանված ծառերի արմատային համակարգերը ցույց են տալիս, որ անտառը գտնվում է իր ձևավորման սկզբնական վայրում։ Հրաբխի ժայթքման արդյունքում, ծառերը ծածկվել են հրաբխային նյութերով, այդ պատճառով էլ այսօր հնարավոր է գտնել քարացած ճյուղեր, տերևներ, պտուղներ, ծառերի արմատներ, ինչպես նաև քարացած կենդանիների և նրանց հետքերը, որոնք ապրում էին անտառում կամ նրա շուրջը։

Լեսբոսում է գտնվում ամենաբարձր քարացած ծառը, որը ուղղահայաց կանգուն է։ Նրա բարձրությունը 7,20 մ է, հաստությունը 8,58 մ։ Քարացած անտառում վայր ընկած ծառերը հասնում են գրեթե 15 մ հաստության[2]։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսոտոպոսի գմբեթը ձևավորվել է հրաբխային գործունեության արդյունքում

Լեսբոս կղզու քարացած անտառների ձևավորումը կապված է հրաբխային ակտիվ գործունեության հետ, որը տեղի է ունեցել օլիգոցենի դարաշրջանում և տևել է մինչև միոցենի միջին շրջանները, մոտավորապես 20 մլն տարի առաջ։ Հրաբխային գործունեության արդյունքում, բավական կարճ ժամանակահատվածում պիրոկլաստիկ նյութերը և հրաբխային մոխիրը ամբողջովին ծածկեցին կղզային բուսականությունը, ստեղծելով ներքին անաերոբիական միջավայր և մեկուսացնելով բույսերի հյուսվածքները արտաքին կլիմիական միջավայրի ազդեցությունից։ Հրաբխային ակտիվությունը ստեղծել է հարուստ երկօքսիդի սիլիցիումի հիդրոջերմային լույծույթներ, որոնք ինտենսիվորեն պտտվում էին և միախառնվում էին մոխրի հետ, ծածկելով բույսերը։ Աստիճանաբար ծառերի օրգանիկ նյութերը միախառնվեցին հանքանյութերի հետ, ձևավորելով քարացաածություններ։ Շնորհիվ դիագենեզի բարենպաստ պայմանների ընթացման ծառերի մորֆոլոգիական յուրահատկությունները, այնպիսիք ինչպիսիք են տարեկան օղակները, անոմալիաները արտաքին կեղևի և այլն, պահպանվել են լավ վիճակում։ Տարբեր մետաղական օքսիդների առկայության պայմաններում, ինչպիսիք են երկաթը, պղինձը և մանգան, քարացությունները բազմաշերտ երանգներ ունեն:


Պալեոլիթյան էկոհամակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

LesbosPetrified 23 347.jpg

Քարացած լեռան ֆլորան հաշվում է ավելի քան բույսերի 46 տարբեր տեսակներ, որոնք գտնվել և նույնականացվել են։ Քարացած բույսերի տեսակի նույնականացումը հնարավոր է դարձել հյուսվածքների լավ պահպանման շնորհիվ։ Լեսբոսի քարացած անտառը ներկայացնում է իրենից ծառերի էկոհամակարգը, որը աճում էր Էգեյան շրջանում միոցենի ստորին դարաշրջանում, մոտավորապես 18․5 մլն տարի առաջ։ Այս անտառը միախառնված էր միջարևադարձային անտառների հետ, որը ուներ բուսականության լայն բազմազանություն, գլխավորապես փշատերևների և ծաղկավոր բույսերի։ Սիգրիի շրջանում հայտնաբերվել է ձարախոտի քարացած ծառ Pronephrium striacum։

LesbosPetrified 12 330.jpg
LesbosPetrified 358.jpg

Լեսբոսի քարացած անտառում փշատերևները մեծ մասն են կազմում են։ Դրանց մեջ են սոճազգիները (լատ.՝ Pinaceae), կենազգիները (լատ.՝ Taxaceae) և նոճազգիները (լատ.՝ Cuprassaceae)։ Նոճազգիներին է դասվում այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Կուննինգհամիան և սեքվոյայի նախնիները, որոնցից հիմնականում կազմված է քարացած անտառը։ Հայտնաբերվել են այլ հազվագյուտ տեսակներ, որոնց տեսակները ժամանակակից շրջանում չկան:

Հայտնաբերված քարացուծությունները ներառում են իրենց մեջ մեծ քանակությամբ բուսատեսակներ։ Դրանցից առավել տարածված են համարվում դափնազգիները (լատ.՝ Lauraceae) и հաճարազգիները (լատ.՝ Fagaceae)։ Հաճարազգիների ընտանիքից բացի հանդիպում են կաղնին և շագանակը։ Եբենոսազգիներից (լատ.՝ Ebenaceae) այստեղ հանդիպում է արմավենին, ուռենիներից (լատ.՝ Salicaceae) բարդին և ուռենին, կեչազգիներից (լատ.՝ Betulaceae) կեչին, լաստենին և բոխին։ Լեսբոսում հայտնաբերվել է նաև այլ տեսակի բույսեր, ինչպիսիք են լայմը, թխկին, մոշը և աղտորը։

Չնայած ֆլորան քարացած անտառի մանրակրկիտ ուսումնասիրվել է, բայց քիչ բան է հայտնի այդ ժամանակվա ֆաունայի մասին։ 1999 թվականին Լեսբոսի Պատմության թանգարանի կողմից Անթիսսի շրջանում իրականացվող պեղումների ժամանակ հայտնաբերվեց կենդանու ոսկորներ, որը առաջինն էր, որ հայտնաբերվեց քարացած անտառի տարածքում։ Ոսկորները պատկանում էին դինոտերային (լատ.՝ Deinotherium), որը ժամանակակից փղերի նախատիպն է եղել և ապրել է 18․4 մն տարի առաջ։ Սա Հունաստանում հայտնաբերած ամենահին դինոտերայի ոսկորներն են, և ըստ ամենայնի Եվրոպայում էլ։

Բնության հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

LesbosPetrified 364.jpg
LesbosPetrified 26 351.jpg

Առաջին հիշատակությունները Լեբսոսի քարացած անտառների կարելի է գտնել հին հույն փիլիսոփա Թեոփրաստես (Ք․ա․ 370—287) աշխատություններում։ Ավելի ուշ, առաջին գիտական հղումները կատարվել են ավստրիացի բուսաբան Ունգեր Ֆրանցի (1800—1870) կողմից։ Ունգերի հետազոտությունները նպաստեցին մեծ քանակությամբ հեզատոտությունների իրականացմանը։

Հունական կառավարությունը նախաձեռնեց մի շարք քայլեր անտառի պահպանության համար։ 1958 թվականի հունվարի 31-ին հրատարակվեց երկրի մշակույթի նախարարի առաջին որոշումը, համաձայն որի քարացած անտառը դառնում էր հատուկ պահպանվող գոտի։ 1965 թվականին գյուղատնտեսության նախարարի որոշմամբ տեղի ունեցավ երկու շրջանների (Մպալա Ալոնիա և Գամանդրոուլ) 500 հեկտար տարածքների սեփականազրկման գործընթաց, որոնցում առկա էին մեծ քանակությամբ քարացած ծառեր, նրանց պաշտպանության համար։

1985 թվականի սեպտեմբերի 19-ին Հունաստանի նախագահի թիվ 443 հրամանի համաձայն Լեսբոսի վրա ստեղծվեց 1 ծովային և 4 ցամաքային պարկեր, որոնք ընդհանուր առամամբ ունեին 516,5 հեկտար տարածք, իսկ քարացած անտառը հայտարարվեց բնության հուշարձան, որը պահպանվում է պետության կողմից։ 1987 թվականին ստեղծվեց Քարացած անտառների պարկը, որում էլ իրականացվեցին առաջին պեղուները, հետիոտնային երթուղին կառուցելու ժամանակ։ Ոչ հեռու պարկի մուտքից հայտնաբերվեց ծառի բուն 20 մ երկարությամբ։

1994 թվականին Սիգրում բացվեց Լեսբոսի պատմության թանգարանը, որի գործունեությունը ուղղված է անտառի հետազոտմանը և պահպանմանը։ Թանգարանը նաև անց է կացնում կրթական աշխատանքներ։ 2000 թվականից սկսած թանգարանը հանդիսանում է Եվրոպական գեոպարկերի ցանցի հիմնադիրներից մեկը, իսկ 2004 թվականին միացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարահային գեոպարկերի ցանցին։ 2001 թվականին արդյունավետ աշխատանքի համար թանգարանը արժանացավ Eurosite Management Award մրցանակին։

2000 թվականին թանգարանի ադմինիստարցիայի խնդրանքով Սիգրից 500 մ հարավային ուղղությամբ հատկացվեց տարածք, որպեսզի ստեղծվի Պլակա պարկը։ Հողի հատկացումից անմիջապես հետո սկսվեցին հետազոտական աշխատանքները, որոնց ժամանակ հայտնաբերվեց 3,7 մ տրամագծով և 14 մ շրջագծի երկարությամբ ծառի բուն, որը հանդիսանում է ամենամեծ բունը երբևիցե հայտնաբերված քարացած ծառի։ 2005 թվականին Պլակա պարկը սկսել է իր գործունեությունը։

2012 թվականին սկսվեցին պեղումները Նիսիոպի կղզում, որի շնորհիվ բացահայտվեցին տասնյակ վայր ընկած բներ, որոնց շարքում կար 17․2 մ երկարությամբ և 1․70 մ հիմքի տրամագծով ցուցանմուշ։ 2012 թվականին Լեսբոսի կղզու պահպանվող տարածքները ընդալայնվեցին[3]։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Հունաստանի նախաձեռնությամբ Քարացած ծառերի պարկը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության նախնական ցուցակում[2][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/earth-sciences/global-geoparks/global-geopark-infosheets/
  2. 2,0 2,1 «Tentative List, UNESCO»  Petrified Forest of Lesvos. Предварительный список ЮНЕСКО. Окаменелый лес Лесбоса(անգլ.)
  3. «The Natural History Museum of the Lesvos Petrified Forest»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-08-ին  Музей природной истории окаменелого леса Лесбоса(անգլ.)
  4. «National Geographic Росія» Греция просит признать окаменелый лес острова Лесбос объєктом Всемирного наследия ЮНЕСКО(ռուս.)