Լեռնային քարադր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնային քարադր
Լեռնային քարադր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Քարադրներ
Տեսակ Լեռնային քարադր
Լատիներեն անվանում
Charadrius montanus
Townsend, 1837
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Լեռնային քարադր (լատ.՝ Charadrius montanus), քարադրների ընտանիքին (Charadriidae) պատկանող թռչուն։ Նրանք ապրում են Հյուսիսային Ամերիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ ձմեռները, ներառյալ Մեքսիկայում։ Այս թռչունի անունը չի արտացոլում նրա ապրելակերպը, քանի որ նա նախընտրում է ապրել հարթ տեղանքներում։ Հազվադեպ է հանդիպում ջրերի մոտ, հիմնականում ապրում է չոր հողի վրա։ Լեռնային քարադրը հիմնականում սնվում է միջատներով և հոդվածոտանիներով[1]։

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) այս տեսակը ընդգրկել է Հատուկ պահպանության մեջ՝ վտանգման սպառնացող վիճակի մեջ գտնվող տեսակ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարադր բառը ծագել է լատիներեն pluvia բառից, որը նշանակում է «անձրև»։ Միջնադարյան Անգլիայում որոշ չվող թռչուններ հայտնի էին որպես սափրագլուխներ, քանի որ նրանք յուրաքանչյուր գարնան անձրևով վերադառնում էին իրենց բուծման վայրեր։ 1832 թվականին ամերիկացի բնագետ Ջոն Քըրք Թաունսենդը նկատեց անհայտ թռչնի մի տեսակ՝ Ժայռոտ լեռների մոտակայքում և ենթադրեց, որ բոլոր այդ թռչունները ապրում են լեռներում։ Քանի որ քարադրը յուրաքանչյուր գարնան վերադառնում էր իր բույնը, ուստի բնագետը նրան սխալ անվանում էր տվել։ Լեռնային քարադրի երկարությունը 8-ից 9,5 դյույմ է (20-ից 24 սմ) և կշռում է մոտ 3,7 ունցիա (105 գրամ)։ Նրա թևերի բացվածքը 17,5-ից 19,5 դյույմ է (44,5-ից 49,5 սմ)։ Լեռնային քարադրի ձայնը կազմված է ցածր, փոփոխական հնչյուններից։ Ե՛վ արու, և՛ էգ թռչունները նույն չափի են։ Արտաքին հատկանիշներով շատ նման են քարարդրանմաններին։

Նրանց զուգավորման շրջանը սկսվում է ամառվա սկզբին և ավարտվում է որոշ ժամանակ՝ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։ Էգ թռչունները դնում են 3 ձու։ Ձվերը սպիտակ գույնի են `սև կետերով։ Եթե ձվերը պահպանվում են տարբեր վտանգներից, հատկապես այնպիսի գիշատիչներից, ինչպիսիք են օձերը և աղվեսները, ապա դրանցից 28–31 օրվա ընթացքում դուրս են գալիս ձագերը։ Ձագերը ձվից դուրս գալուց հետո մի քանի ժամ անց լքում են բույնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Knopf, Fritz L. (1997): A Closer Look: Mountain Plover. Birding 29(1): 38–44.