Լեռնային սագ
Լեռնային սագ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Anser indicus | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Լեռնային սագ[1] (Anser indicus) բադերի ընտանիքին պատկանող թռչուն (Anatidae): Չվող թռչուն է[2]։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային սագի մարմինը մոխրագույն է, պարանոցն ու գլուխը սպիտակ են։ Գլխի և ծոծրակի վրա կա երկու շերտ[3]։ Կտուցը և բարձր ոտքերը դեղին են[4]։ Մարմնի երկարությունը 70-ից 75 սմ է, թևերի երկարությունը 40-50 սմ։ Մեծ սագերինը քաշը 2-ից 3.5 կգ է, իսկ փոքր սագերինը 200 գրամից 1 կգ[5]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված են Կենտրոնական Տյան Շանի, Պամիրի և Ալթայի, ինչպես նաև Տուվայի ալպյան լճերի տարածքում։ Ձմեռում են Հնդկաստանի ցածրադիր գոտում, և խոնավ վայրերում[6]։ Բացի այդ, Հյուսիսային Եվրոպայում կա լեռնային սագերի բնակչություն։ Ռուսաստանում լեռնային սագերը հանդիպում են Տուվայի և Ալթայի հարավ-արևելյան լեռնային գետերի ձորերում։ Լեռնային սագերը հանդիպում են Թելեցկոյե լճի, Աբական գետի, Թայմիր թերակղզու, Կրասնոյարսկի ջրամբարի և Հեռավոր Արևելքի լճի մոտակայքում։ Ռուսաստանում լեռնային սագերի բների ընդհանուր թիվը քիչ է։ Տուվայում կա մոտ 500 անհատ բույն, իսկ Ալթայում՝ մոտ 1000 անհատ բույն[7]։
Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային սագերի բները լեռներում, գետի ափերին կամ կղզիներում, ինչպես նաև ափամերձ ժայռերի վրա են պատրաստում[8]։ Նրանք լավ քայլում և լավ վազում են, իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ցամաքում, ոչ թե ջրի մեջ։
Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էգերի սեռական հասունությունը սկսվում է երկու տարեկանից, արուների մոտ՝ երեք տարեկանից։ Լեռնային սագերը բույն են դնում փոքր գաղութներում կամ առանձին։ Բույները պատրաստում են ժայռերի վրա, ավելի հազվադեպ `ծառերի վրա։ Հաճախ զբաղեցնում են սև ուրուրների բները։ Բնում լինում է 2-6 ձու։ Հաճախ երիտասարդ սագերը իրենց ձվերը դնում են ծնողների բնում։ Ձագերը ձվից դուրս են գալիս 32-34 օր հետո։
Բարձրության թռիչքի ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային սագերը ամենաբարձր թռչող թռչուններից են։ 10175 մ[9] բարձրության վրա լեռնային սագերի թռիչքի դեպք է գրանցվել Կենտրոնական Ասիայից Հիմալայներ թռիչքի ժամանակ։ Նման բարձրությունների վրա օդը այնքան հազվադեպ է լինում, որ անհնար է դարձնում ուղղաթիռի թռիչքը։
Լեռնային սագերին հաղթում են միայն անգղերը։ Հայտնի են աֆրիկյան անգղի բռնի բախման 12,150 մ բարձրության վրա և Ռուպպելի անգղի 11,277 մ բարձրության վրա[10][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994)։ Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ։ Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich.։ Moskva: "RUSSO"։ ISBN 5-200-00643-0։ OCLC 32830504
- ↑ «Anser indicus: BirdLife International»։ IUCN Red List of Threatened Species։ 2012-05-01։ Վերցված է 2020-02-25
- ↑ «National Geographic Cover, Feb. 1918»։ dx.doi.org։ Վերցված է 2020-02-25
- ↑ Swan Lawrence W. (1961-10)։ «The Ecology of the High Himalayas»։ Scientific American 205 (4): 68–78։ ISSN 0036-8733։ doi:10.1038/scientificamerican1061-68
- ↑ Bridge Eli S., Kelly Jeffrey F., Xiao Xiangming, Batbayar Nyambayar, Natsagdorj Tseveenmyadag, Hill Nichola J., Takekawa John Y., Hawkes Lucy A., Bishop Charles M. (2015-06)։ «Stable Isotopes Suggest Low Site Fidelity in Bar-Headed Geese (Anser indicus) in Mongolia: Implications for Disease Transmission»։ Waterbirds 38 (2): 123–220։ ISSN 1524-4695։ doi:10.1675/063.038.0201
- ↑ Köppen Ulrich, Yakovlev Alexander Petrovich, Barth Raimund, Kaatz Michael, Berthold Peter (2010-07)։ «Seasonal migrations of four individual bar-headed geese Anser indicus from Kyrgyzstan followed by satellite telemetry»։ Journal of Ornithology (անգլերեն) 151 (3): 703–712։ ISSN 0021-8375։ doi:10.1007/s10336-010-0492-1
- ↑ Weigmann Christine, Lamprecht Jürg (1991-04)։ «Intraspecific nest parasitism in bar-headed geese, Anser indicus»։ Animal Behaviour (անգլերեն) 41 (4): 677–688։ doi:10.1016/S0003-3472(05)80905-4
- ↑ Lee Stella Y., Scott Graham R., Milsom William K. (2008-11)։ «Have wing morphology or flight kinematics evolved for extreme high altitude migration in the bar-headed goose?»։ Comparative Biochemistry and Physiology Part C: Toxicology & Pharmacology (անգլերեն) 148 (4): 324–331։ doi:10.1016/j.cbpc.2008.05.009
- ↑ Icons of Migration: Bar-headed Goose « Migrations
- ↑ «APUS.RU — Эти удивительные птицы в полете»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-25-ին։ Վերցված է 2019-12-08
- ↑ Thomas Alerstam, David A. Christie, Astrid Ulfstrand. Bird Migration (1990). Page 276.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жизнь животных. Т. 6. Птицы / Под ред. В. Д. Ильичева. — М.: Просвещение, 1986.
- H. Kolbe: Die Entenvögel der Welt. 5. Aufl. Eugen Ulmer Verlag, 1999, ISBN 3-8001-7442-1.
- В.М.Храбрый. Школьный атлас - определитель птиц. Москва,1988.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ։ Լեռնային սագ Archived 2021-02-25 at the Wayback Machine.
|