Լեռնային ձիաթռչնակ
Լեռնային ձիաթռչնակ | |
![]() Լեռնային ձիաթռչնակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Խաղտուտներ (Motacillidae) |
Ցեղ | Ձիաթռչնակներ (Anthus) |
Տեսակ | Լեռնային ձիաթռչնակ (A. spinoletta) |
Միջազգային անվանում | |
Anthus spinoletta | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Լեռնային ձիաթռչնակ (Anthus spinoletta), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային ձիաթռչնակի մարմնի վերին մասը և պոչը ծածկող փետուրները մոխրագույն են։ Թևերը և պոչը մոխրագույն են, որովայնը և պոչի եզրային փետուրները՝ սպիտակ, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ շիկավարդագույն։ Քաշը՝ 18-25 գ, թևի երկարությունը՝ 80-94 մմ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նստակյաց թռչուն է։ Տարածված է առավելապես լեռնային տափաստանների բարձրադիր շրջաններից մինչև ալպիական մարգագետինները։ Խոր աշնանը և ձմռանը մեծ երամներ կազմած քոչում է հանրապետության ցածրադիր տափաստանային մարգագետինները։ Խուսափում է անտառներից, օրվա մեծ մասը անցկացնում է գետնին, երգում է ինչպես օդում, այնպես էլ գետնին նստած։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույնը սարքում է չոր խոտերից՝ փոքրիկ փոսերի մեջ կամ գետնին։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 մոխրագույն կամ կանաչավուն երանգով, սև պտերով ձվեր։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է միջատներով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպայի հյուսիսում, Ֆրանսիայի և Բրիտանական կղզիների ծովափնյա շրջաններում, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի լեռնային շրջաններում և ծովափերին[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ 26
|