Լեռնահովիտ (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեռնահովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Լեռնահովիտ
ադրբ.՝ Leninkənd
ադրբ.՝ Qarakeçdi
Qarakeçdi village, Azerbaijan.png
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքԼեռնահովիտ
ՂեկավարՄասիս Կարապետյան
Այլ անվանումներԼենինքենդ (Կարաքեչդի) (1993)
Եզնագոմեր (1998-2013)
Տվյալ կարգավիճակում1998 թվականից
Բնակչություն41 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնահովիտցի
Ժամային գոտիUTC+4
##Լեռնահովիտ (գյուղ, Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Լեռնահովիտ (նախկին Եզնագոմեր), գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 104 կմ հեռավորության վրա՝ Աղավնո գետի գետահովտի՝ Եզնագոմերի սարահարթի հյուսիսային մասում։ Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 41 մարդ է։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Լեռնահովիտ համայնքի կազմում ընդգրկված են նաև Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Շրվական գյուղում բնակվում է 24 մարդ, կա 7 տնտեսություն, իսկ Սպիտակաջուր գյուղում բնակվում է 45 մարդ, կա 11 տնտեսություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձրլեռնային է, ունի 6363,4 հա տարածք, որից 3227,8 հա գյուղատնտեսական նշանակության, 2845,2 հա անտառային հողեր։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքար Լեռնահովիտ գյուղից ( պատմական Եզնագոմեր)

Լեռնահովիտում բնակավայրի մասին հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն»-ում Քաշաթաղ գավառի 18 գյուղերի շարքում։ Այդ ժամանակ այն կոչվել է Եզնագոմեր և եղել է շեն ու հայաշատ բնակավայր։ Դա հաստատվում է նրանով, որ գյուղը Տաթևի վանքին տվել է առավելագույն 6700 չափով պտղահարկ։ Հայաթափումից հետո 18-րդ դարի կեսերից, գյուղում հաստատված օտարներն այն անվանափոխել են Ղարաքեշիշ (Qarakeçdi), որը նշանակում է Սև տերտեր։ Սովետական տարիներին այն անվանափոխվել է Լենինքենդ։

Ազատագրվել է 1993 թվականի մարտի վերջին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ Ազատագրումից հետո վերաբնակները գտել են խաչքարեր և տապանաքարեր։

Լեռնահովիտ գյուղը մտնում է համանուն Լեռնահովիտ համայնքի մեջ, որի կազմում են նաև հարևան Շրվական և Սպիտակաջուր գյուղերը։ Լեռնահովիտը ունի միջնակարգ դպրոց, որից օգտվում են նաև վերոնշյալ հարևան գյուղերի երեխաները։ Լեռնահովտի հիմնական խնդիրն է կայուն լարման էլեկտրամատակարարումը։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Դպրոցի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում գործող «Հայրենասեր» կազմակերպությունը նախաձեռնեց Լեռնահովիտի դպրոցի վերակառուցումը[2]։ Հաջող կազմակերպած դրամահավաքին հետևեց շինարարությունը, որը «Հայրենասեր»-ը բարեհաջող ավարտեց 2014-ի սեպտեմբերին։ Ուշագրավ է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ չեն օգտագործվել թուրքական արտադրության շինանյութեր[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լեռնահովիտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 56 մարդ, կա 16 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 53 48 49

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան և միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 24 աշակերտներ[5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  2. Վերակառուցե՛նք Լեռնահովիտի դպրոցը
  3. «Դպրոցի վրա փակցված պաստառը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-24-ին։ Վերցված է 2014-08-01 
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 327 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png