Jump to content

Լեռան ձայնը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռան ձայնը

Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակՅասունարի Կավաբատա
Երկիր Ճապոնիա
Բնագիր լեզուճապոներեն
ՏեսարանՃապոնիա
ՀրատարակչությունChikuma Shobō?
Հրատարակվել է1954
 The Sound of the Mountain

«Լեռան ձայնը» (ճապ.՝ 山の音, Յամա նօ օտո), ճապոնացի գրող Յասունարի Կավաբատայի վեպն է, որը գրվել և մաս-մաս տպագրվել է՝ 1949–1954 թվականներին և առաջին անգամ որպես առանձին գիրք հրատարակվել է՝ 1954 թվականին։ Վեպը հայերեն թարգմանվել և հրատարակվել է 2021 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից՝ «Նոբելյան մրցանակակիրներ» շարքում։[1][2]

Շինգոն՝ 62-ամյա գործարար է, որը բնակվում է Կամակուրայում և աշխատում Տոկիոյում, մոտ է թոշակառու դառնալուն։ Նա հիշողության ժամանակավոր կորուստներ է ապրում, ծերունական կարծրախտ, արթնանալուն պես տարօրինակ և անհանգստացնող երազներ է հիշում և լսում է ձայներ, այդ թվում՝ տարօրինակ աղմուկը, որը ծառայում է վեպի վերնագիր՝ «լեռան ձայնը», որը նրան արթնացնում է քնից՝ «ինչպես քամի, հեռու, բայց խորությամբ՝ ինչպես երկրի դղրդյունը»։ Շինգոն այդ ձայնը համարում է իր մոտալուտ մահվան նախանշանը։ Միևնույն ժամանակ, նա բազմիցս բախվում է ընկերների և նախկին համակուրսեցիների մահվան փաստի հետ։[3][4]

Շինգոն դիտարկում և կասկածի տակ է դնում իր հարաբերությունները ընտանիքի մյուս անդամների հետ։ Նա ամուսնացած է՝ Յասուկոյի հետ իր ավագ քրոջ՝ Սինգոյի անժամանակ մահից հետո, որի գեղեցկությունը Շինգոն պաշտում էր՝ Յասուկոյին և նրանց դստերը՝ Ֆուսակոյին, համարելով բավականին անհրապույր։ Շինգոն հայրական և նուրբ էրոտիկ զգացմունքներ ունի իր հարս Կիկուկոյի նկատմամբ, որը հանգիստ հանդուրժում է իր որդու՝ Շուիչիի սիրավեպը մեկ այլ կնոջ հետ։ Երբ Ֆուսակոն լքում է ամուսնուն և երկու փոքրիկ երեխաների հետ վերադառնում հայրական տուն, Շինգոն սկսում է որդու և դստեր ամուսնական դժվարությունները ընկալել որպես հոր դերը չկատարելու հետևանք։ Բացի այդ, Ֆուսակոն մեղադրում է նրան իրեն անցանկալի, չսիրված տղամարդու հետ ամուսնացնելու և Կիկուկոյին իրենից ավելի նախընտրելու համար։ Վեպը լայն իմաստով ընտանեկան և անձնային դրամա է՝ ճապոնական մինիմալիստական խոսքով և իրերի նկատմամբ խիստ մեղմությամբ, առարկաների, կենդանիների, առօրեայի մանրուքների գեղեցիկ և բանաստեղծական պատկերմամբ։[5]

Գլխավոր հերոս՝ Շինգոն անընդհատ մտորում է իր ծերացման փաստի մասին, որը դրսևորվում է՝ հիշողության, տեսողության և նույնիսկ տղամարդկային սեռական պոտենցիայի կորստով։ Շինգոն զարմանում է, թե ինչու այլեւս չի գրգռվում էրոտիկ երազխաբության ժամանակ։ Նա նաև բազմիցս բախվում է մահկանացու լինելու հետ՝ ընկերների և նախկին համակուրսեցիների մահվան լուրերի հետ մեկտեղ։ Մարդկային կյանքն ու մահը համապատասխանում են եղանակների ամբողջ ցիկլին (գործընթացները սկսվում են աշնանը և ավարտվում հաջորդ տարվա աշնանը)։[6]

Կավաբատան դիտարկում է մեկ այլ թեմա՝ պատերազմի ազդեցությունը իր գլխավոր հերոսների վրա։ Շուիչիի սիրուհի Կինուկոն բազմիցս անդրադառնում է պատերազմին, որը խլեց իր ամուսնուն և խանգարեց նրան մայր դառնալ։

Վեպը նաև անդրադառնում է բուդդայական հայեցակարգերին, տաճարներին, Կամակուրայի հայտնի՝ մեծ Բուդդայի արձանին և ճապոնական կենցաղում Ձենի հիմնարար և խտացված ազդեցությանը։[7][8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kawabata, Yasunari (1996). The Sound of the Mountain (Impressum). Translated by Seidensticker, Edward G. New York: Vintage International. ISBN 0-679-76264-7.
  2. "山の音 (The Sound of the Mountain)". Kotobank (in Japanese). Retrieved 22 July 2021.
  3. Starrs, Roy (2019). Soundings in Time. The Fictive Art of Yasunari Kawabata. Routledge. ISBN 978-1-873410-74-5.
  4. Aldridge, Alfred Owen (1986). The Reemergence Of World Literature: A Study of Asia and the West. Newark: University of Delaware Press. pp. 181–186. ISBN 9780874132779.
  5. Miller, Mara (2017). "On Kawabata, Kishida, and Barefoot Gen. Agency, Identity, and Aesthetic Experience in Post-Atomic Japanese Narrative". In Nguyen, A. Minh (ed.). New Essays in Japanese Aesthetics. Lanham, Maryland: Lexington Books. ISBN 978-0-73918081-5.
  6. Kawabata, Yasunari (1956). Snow Country. Translated by Seidensticker, Edward G. New York: Knopf.
  7. "National Book Awards 1971 winners". National Book Foundation. Retrieved 20 June 2021.
  8. "山の音 (Sound of the Mountain)". テレビドラマデータベース (TV Drama Database) (in Japanese). Retrieved 22 June 2021.
  • Kawabata, Yasunari (1996). The Sound of the Mountain (Impressum). Translated by Seidensticker, Edward G. New York: Vintage International. ISBN 0-679-76264-7.
  • "山の音 (The Sound of the Mountain)". Kotobank (in Japanese). Retrieved 22 July 2021.
  • Aldridge, Alfred Owen (1986). The Reemergence Of World Literature: A Study of Asia and the West. Newark: University of Delaware Press. pp. 181–186. ISBN 9780874132779.
  • Miller, Mara (2017). "On Kawabata, Kishida, and Barefoot Gen. Agency, Identity, and Aesthetic Experience in Post-Atomic Japanese Narrative". In Nguyen, A. Minh (ed.). New Essays in Japanese Aesthetics. Lanham, Maryland: Lexington Books. ISBN 978-0-73918081-5.
  • Starrs, Roy (2019). Soundings in Time. The Fictive Art of Yasunari Kawabata. Routledge. ISBN 978-1-873410-74-5.
  • Kawabata, Yasunari (1956). Snow Country. Translated by Seidensticker, Edward G. New York: Knopf.
  • "National Book Awards 1971 winners". National Book Foundation. Retrieved 20 June 2021.
  • "山の音 (Sound of the Mountain)". テレビドラマデータベース (TV Drama Database) (in Japanese). Retrieved 22 June 2021.