Լեպրեխոնների ազգային թանգարան
Լեպրեխոնների ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Dublin postal district? |
Հիմնադրվել է | մարտի 10, 2010 |
Կայք | leprechaunmuseum.ie |
![]() | |
![]() |
Լեպրեխոնների ազգային թանգարան (անգլ.՝ National Leprechaun Museum), թանգարան Դուբլինում, որը նվիրված է լեպրեխոններին՝ իռլանդական բանահյուսության կերպարներին՝ փոքրիկ մարդուկներին, որոնց համեմատում են փերիների կամ Էլֆերի հետ։ Բաց է 2010 թվականի մարտի 10-ից, և The Irish Times իռլանդական թերթի խոսքերով՝ լեպրեխոնների առաջին թանգարանն է աշխարհում[1] և մի տեսակ «Լեպրեխոնների Լուվր» է[2]։
Թանգարանի կազմակերպիչ ու տնօրեն Թոմ Օ՚Ռեյլին 2003 թվականից մշակել է թանգարանի հայեցակարգը, և հետագայում այն նախագծել է իտալացի դիզայներ Ելենա Միկելին՝ Վալտեր Սցիպիոնիի հետ համագործակցությամբ[1][2][3]։ Օ՚Ռեյլի մտահղացման համաձայն՝ թանգարանը պետք է դառնա ոչ թե պարզապես «առևտրային ձեռնարկություն», այլ «սթորի-թելինգ» ձևաչափով ատրակցիոն, որի շնորհիվ այցելուները կտոգորվեն «լեպրեխոնների փորձով»[2]։
Թանգարանում էքսկուրսիան իր մեջ ներառում է էքսպոզիցիա էքսկուրսավարի ուղեկցությամբ (ցանկացողների համար կան նաև աուդիոգիդեր)[2], որի ընթացքում այցելուներին ծանոթացնում են լեպրեխոնների և դրանց մասին բանահյուսական աղբյուրների հասկացությանը, նաև պատմում են՝ ինչպես է մարդը փորձում բռնել լեպրեխոնին[2]։ Դրան հաջորդում է լեպրեխոնների մասին պատմությունը մասսայական մշակույթում, մասնավորապես Ուոլթ Դիսնեյի՝ Իռլանդիա կատարած այցին, որը ոգեշնչել է նրան 1959 թվականին ստեղծել «Դորբի Օ՚Գիլը և փոքրիկ ժողովուրդը» ֆիլմը[2]։
Այցելուները նաև անցնում են տեսողական պատրանքներով թունելի միջով, Անտրիմ (Հյուսիսային Իռլանդիա) կոմսության հսկաների ճանապարհի փայտե մոդելով և սենյակով, որտեղ բոլոր իրերը, ներառյալ կահույքը, հսկայական չափերի են, որպեսզի այցելուն զգա իր «փոքրությունը»[1][2][3]։ Մեկ այլ սենյակ անձրևանոցներով պաշտպանված է արհեստական անձրևից, իսկ հարևան սենյակում կարելի է տեսնել ծիածանը, որից հետո այցելել այն սենյակ, որտեղ գտնվում են լեպրեխոնների գանձերը՝ կավահողի վրա գտնվող ոսկու կարասը[1][2][3]։
Թանգարանում կան նաև սենյակներ՝ նվիրված Լիրի երեխաներինհին, իռլանդական բերդը և Նյուգրեյնջի պաշտամունքային դամբարանը. կա սենյակ ջրհորով և հսկա ծառերի կոճղերով[2][3], ինչպես նաև «կախարդական փոշի», որ, իբր, շարժում է փերիներին[2]։ Էքսկուրսիայի ավարտին այցելուները կարող են այցելել լեպրեխոնների թեմայով հուշանվերների խանութ[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «World's First Museum Dedicated to Leprechauns Opens in Ireland»։ myFoxphoenix.com։ 10 March 2010։ Արխիվացված է օրիգինալից 23 January 2021-ին։ Վերցված է 10 March 2010
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Rosita Boland (10 March 2010)։ «The Louvre of leprechauns»։ The Irish Times։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2012-ին։ Վերցված է 10 March 2010
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Donal Thornton (10 March 2010)։ «New National Leprechaun Museum opens its doors in Dublin»։ irishcentral.com։ Վերցված է 10 March 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт (անգլ.)
- «Admission: one pot of gold, to be sure and begorrah»։ Sunday Tribune։ 7 February 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-10-ին։ Վերցված է 2014-04-20
- «'We should grow up': folklorist defends museum of leprechauns»։ Sunday Tribune։ 7 March 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-22-ին։ Վերցված է 2014-04-20
- «Ireland's New Museum for Leprechauns»։ TIME։ 11 March 2010։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2013-ին։ Վերցված է 8 May 2021