Լեո Քիաչելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեո Քիաչելի
վրաց.՝ ლეო ქიაჩელი
Ծնվել էփետրվարի 7 (19), 1884
ԾննդավայրՕբուջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1963(1963-12-19)[1] (79 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Գրական անունLeo Kiacheli
Մասնագիտությունգրող
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա, Խարկովի ազգային համալսարան և Ժնևի համալսարան
Ժանրերվիպակ, պատմվածք և վեպ
Ուշագրավ աշխատանքներQ25542197? և Q21094308?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Լեո Քիաչելի (վրաց.՝ ლეო ქიაჩელი, իսկական անունը՝ Լեոն Միխայելի Շենգելայա (վրաց.՝ ლეონ მიხეილის ძე შენგელაია), 7 (19) փետրվարի, 1884, Օբուջի (ներկայում՝ Ծալենջիխայի մունիցիպալիտետ, Վրաստան) - 19 դեկտեմբերի, 1963, Թբիլիսի), վրացի խորհրդային գրող։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1941

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Քիաչելին ծնվել է 1884 թվականի փետրվարի 7-ին (19-ին) Օբուջի գյուղում (ներկայում՝ Ծալենջիխայի մունիցիպալիտետ, Վրաստան), ազնվականի ընտանիքում։ 1904-1905 թվականներին սովորել է Խարկովի ժողովրդական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը։ 1907 թվականին՝ ձերբակալությունից հետո, փախել է Քութայիսի բանտից, որից հետո ապօրինաբար ապրել ու սովորել է Մոսկվայում: 1912 թվականից սովորել է Ժնևի համալսարանում: Անձամբ ծանոթ է եղել Վլադիմիր Լենինի, Գեորգի Պլեխանովի, Անատոլի Լունաչարսկու հետ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Ռուսաստան։

Գրական գործունեությամբ զբաղվել սկսել է 1905 թվականին: Գրել է փոքր պատմվածքներ։ 1917 թվականին լույս է տեսել «Տարիել Գոլուա» (1915) պատմավեպը, որում պատկերված են 1905 թվականին Վրաստանում տեղի ունեցած դեպքերը։ Այդ ստեղծագործությամբ վրացական գրականության մեջ սկիզբ դրվեց սոցիալիստական ռեալիզմին։ 1927 թվականին լույս տեսավ «Արյուն» հեղափոխական վեպի առաջին մասը, որ պատմում է 1905-1907 թվականների հեղափոխությունից հետո Վրաստանի ընդհատակյա աշխատանքի մասին։ «Գվադի Բիգվա» (1938) վեպում պատմում է վրացական գյուղում կոլխոզային կարգերի հաստատման մասին, «Լեռների մարդը» (1945) վեպը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին: «Իշխանուհի Մայա» (1927), «Ալմասգիր Կիբուլան» (1928), «Հակի Աձբա» (1933), «Շմիդտ հածանավը» (1933) և այլ նովելներում պատկերված է ռեակցիոն դասի անկումն ու սոցիալիստական կարգերի հաստատումը։ Լեո Քիաչելին գրել է նաև «Ոսկեփայլ հովիտ» (1937), «Մի երկնքի տակ» (1961) կինոսցենարները։ Հեղինակի ստեղծագործությունները թարգմանվել են նախկին Խորհրդային Միության ժողովուրդների մի շարք լեզուներով։

Լեո Քիաչելին մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 19-ին։ Թաղված է Թբիլիսիում՝ Մթածմինդա պանթեոնում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) - «Գվադի Բիգվա» (1938) նովելի համար,
  • Լենինի շքանշան,
  • Երկու այլ շքանշան և մեդալներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]