Jump to content

Լեո Քըրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Քըրս
Leo Kearse
Ծնվել է17/07/1976
ԾննդավայրԴամֆրիսշիր գավառի Փենփոնթ գյուղ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունՇոտլանդացի
ԿրթությունՈւոլես Հոլլ
Մասնագիտությունկատակերգու և հաղորդավար
🌐

Լեո Քըրս, ծննդյան անունը՝ Հեմիլթոն‑Քըրս (անգլ.՝ Leo Kearse, 1976 հուլիսի 17), շոտլանդացի կատակերգու և հաղորդավար, որի ստենդափ կատակերգությունները նրան բերել են «Շոտլանդիայի տարվա կատակերգու» և «Մեծ Բրիտանիայի խաղերով հումորի չեմպիոն» (անգլ.՝ UK Pun Champion) մրցանակները։ Իր իսկ բնորոշմամբ աջակողմյան կատակերգու լինելով՝ Քըրսը պարբերաբար հանդես է գալիս Միացյալ Թագավորությունում գործող հեռուստաալիքում (անգլ.՝ GB News

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրսը մեծացել է Դամֆրիսշիր գավառի Փենփոնթ գյուղում և հաճախել է Ուոլես Հոլի դպրոց[1]։

Սթըրլինգի համալսարանն ավարտելուց հետո նա աշխատել է որպես քրեական հետախուզության վերլուծաբան, ապա՝ որպես ազգային անվտանգության և պետական կառավարման հարցերով խորհրդատու[2]։

Կատակերգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրսը հայտնի է որպես աջակողմյան հայացքներ ունեցող կատակերգու[3]։ Նրա ելույթները վերաբերում են «արթնացած» գաղափարախոսության քննադատությանը, ինչպիսիք են չեղարկման մշակույթը և որոշ շրջանակներում ընկալվող ձախակողմյան կողմնակալությունը որոշ լրատվամիջոցներում[4][5]։

Նա 2011 թվականին դարձել է նոր կատակերգուների մրցույթի եզրափակչի մասնակից՝ Լոնդոնում[6], իսկ 2012 թվականին հասել է եզրափակիչ մեկ այլ հեղինակավոր մրցույթում[7]։ Նույն թվականին արժանացել է տարվա լավագույն կատակերգուի կոչմանը Չելմսֆորդ քաղաքում[8]։

2015 թվականին Քըրսը հաղթել է հումորային խաղերի մրցույթում՝ ներկայացնելով նմանատիպ կատակներ[9]

Անցած շաբաթ հիվանդանոցում էի։ Հարցրի բուժքրոջը՝ կարո՞ղ եմ ինքս կար անել։ Նա պատասխանեց՝ կարիր քեզ

և

Իմ մանկությունը անցել է գյուղում։ Հայրս միշտ ասում էր՝ օգտագործիր տան ներսի զուգարանը։ Բայց ես նախընտրում էի գործել հոսանքին հակառակ[10][11]

2016 թվականին զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 2017 թվականին արժանացել է Շոտլանդիայի տարվա կատակերգու մրցանակին[12][13][14]։

Նրա՝ աջակողմյան հայացքներ արտահայտող ներկայացումը չեղարկվել է 2019 թվականին Ավստրալիայում անցկացվող արվեստի փառատոնում՝ սեռական ինքնության վերաբերյալ արտահայտությունների շուրջ առաջացած վեճի պատճառով[15][16]։

Ընտրված կատակերգական ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր Տարի Նշումներ
Լեոն և Սթիվենը հարձակվում են քեզ վրա 2012 համատեղ ելույթ Ստեֆան Բեյլիի հետ
Ճիշտ եմ, չէ՞ 2013
Մանգինայի զվարճալի հիշատակները 2014
Ես կարող եմ քեզ դարձնել պահպանողական 2017
Աջակողմյան կատակերգու 2018
Սահմանազանց 2019
Չեղարկման մշակույթ 2021

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրսը քննադատել է Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը, Շոտլանդիայի անկախությունը և Շոտլանդիայի ատելության հանցագործությունների մասին օրենքը[17][18][19]։

Վերջին թեման նրան դարձրեց «Ռիքլեյմ» կուսակցության թեկնածու 2021 թվականի Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններում։ Քըրսը նշել է. «Քանի որ արթնությունը և ծայրահեղ ազգայնականությունը, կարծես, այս օրերին Շոտլանդիայում թույլատրված միակ ընդունելի քննարկման թեմաներն են, ես զգում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է ոտքի կանգնելու և իր դիրքը հայտնելու»։

Նա առաջադրվել է Գլազգո Պոլլոկ ընտրատարածքում, որը պատկանում է Համզա Յուսաֆին, և ստացել է 114 ձայն (0.3%), նաև ընդգրկվել է Գլազգոի շրջանային ցուցակում, որտեղ ստացել է 174 ձայն (0.1%)[20][21]։

Լեո Քըրսը Մեծ Բրիտանիայի Նորությունների (անգլ.՝ GB News) հաղորդավար է, որը հանդես է գալիս «Գլխավոր Լուրեր» (անգլ.՝ Headliners) ծրագրում և ունի իր սեփական ծրագիրը՝ «Շաբաթ երեկոյի մրցավազք» (անգլ.՝ Saturday Night Showdown)[22]: Նա նաև հյուրախաղերով մասնակցել է «Բարի լույս, Բրիտանիա» (անգլ.՝ Good Morning Britain) ծրագրին, որտեղ պաշտպանել է ազատ խոսքի սկզբունքը[23]:

Լեոն համահաղորդավար է նաև «3 Խոսք» (անգլ.՝ 3 Speech) հաղորդումների շարքում՝ համագործակցելով կատակերգու Դարիուս Դեյվիսի և Նիկո Յիարվուդի հետ[24]:

Քըրսը գրել է կարծիքների հոդվածներ՝ Նոր Զելանդիայի «Հերալդ» թերթի, «Անկախը» և «Արևը» թերթերի համար[25][26]:

Ծանոթագրություննե

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «From right-on to right-wing: why comedy is turning conservative». HeraldScotland (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «10 comedians on the careers they gave up for stand-up». inews.co.uk (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 31. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «From Titania McGrath to a Brexit party standup: is rightwing comedy on the rise?». the Guardian (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Is stand-up comedy too woke and ruining the fun for audiences?». inews.co.uk (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Anderson, Claire (2021 թ․ հունվարի 11). «'BBC won't exist in five years!' Broadcaster sent dire warning as public move online». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «New Comedian of 2011 final». Chortle. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Laughing Horse New Act of the Year final 2012». Chortle. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Chelmsford searches for its comedian of the year». Dunmow Broadcast. 2014 թ․ մայիսի 13.
  9. «Leo Kearse». Leo Kearse. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  10. «2015 Pun Champs». Independent. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. «You won't be disappunted (sorry) by the joke that won this year's UK Pun Championship». The Independent (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 13. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Leo Kearse wins Scottish Comedian of the Year 2017 - The Skinny». www.theskinny.co.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. «Scottish Comedian Of The Year 2017 final». Chortle. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Scottish Comedian of the Year 2016». Beyondthejoke (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. «The Court accidentally books comedian who makes jokes about trans people». OUTInPerth | LGBTQIA+ News and Culture. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. Bennett, Steve. «'I don't understand how it could be interpreted as transphobic' : News 2018 : Chortle : The UK Comedy Guide». www.chortle.co.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. Pritchard-Jones, Exclusive by Oliver (2021 թ․ մարտի 1). «SNP creating 'small-minded' young Scots with 'evil Tories' and anti-English 'propaganda'». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «Scotland's Hate Crime Bill and its threat to comedy - BCG Pro». British Comedy Guide (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 31. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. Pritchard-Jones, Oliver (2021 թ․ մարտի 13). «Scotland's controversial Hate Crime Bill WILL backfire and silence 'woke' advocates». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  20. «Constituencies A-Z: Glasgow Pollok». BBC News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. McLaughlin, Martyn (2021 թ․ մարտի 28). «Right wing comedian to stand for Laurence Fox's party at Holyrood election». Scotsman. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  22. https://www.tvguide.co.uk/schedule/94eac305-78c9-5c6b-8607-2c4cf73c3959/saturday-night-showdown-replay
  23. McLoughlin, Bill (2022 թ․ հունվարի 28). «Kate Garraway forced to shut down GMB debate after comedian says women in burkas 'do look like letterboxes'». Evening Standard. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  24. «3 Speech Podcast». Apple Podcasts. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  25. «Nine reasons I'm voting Tory even though I'm Scottish». inews.co.uk (անգլերեն). 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  26. Kearse, Leo (2019 թ․ մարտի 11). «Lounge Check: The Virgin lounge at Perth airport». New Zealand Herald. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.