Լեո Հովարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Հովարդ
Ծննդյան թիվ՝հուլիսի 13, 1997(1997-07-13) (26 տարեկան)
Ծննդավայր՝Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կարատեիստ, կինոդերասան և հեռուստառեժիսոր
IMDb։ID 1795989
leo-howard.com

Լեո Հովարդ (անգլ.՝ Leo Howard, հուլիսի 13, 1997(1997-07-13), Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, մոդել և մարտարվեստի վարպետ։ Մարտարվեստում իր զբաղվածությունը սկսել է 4 տարեկանից, իսկ դերասանական կարիերան՝ 7 տարեկանից։ Հայտնի է իր կարատեի և ուշուի իմացություներրը ֆիլմերում և հեռուստասերիալներում օգտագործելով, օգտագործել է այնպսիսի ֆիլմերում ինչպիսիք են «երիտասարդ Snake Eyes» դերը 2009 թվականին թողարկված մարտական «G.I.Joe: The Rise Of Cobra» ֆիլմում, երիտասարդ Կոնանի դերը ֆենտեզի մարտական «Conan The Barbarian» ֆիլմում և Ջեքի դերը Disney XD-ի կատակերգական «Kickin’ It» հեռուստասերիալը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի հուլիսի 13-ին Ռենդի և Թոդ «Մեծ Բուլդոգ» Հովարդի ընտանիքում[1][2][3][4]։ Նրա ծնողները պրոֆեսիոնալ շնաբույծներ են[5], նրանք ունեն մեծ ռանչո, որտեղ բուծում են անգլիական և ֆրանսիական բուլդոգներ[6][7]։ Չորս տարեկան հասակից սկսել է զբաղվել մարտարվեստով, իսկ յոթից՝ դերասանական կարիերայով։

Երբ նրա 9 տարեկանը դեռ չէր լրացել, նա ասել է մորը, որ ցանկանում է լինել Բրյուս Լիի նման և ծնողներն աջակցել են որդու ցանկությանը։ Ութ տարեկան հասակում նա հաղթել է աշխարհի երեք մրցախաղ Շորին ռյու մարտարվեստում, ունի սև գոտի։

Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Վիստա քաղաքի Թրայ սիթի քրիստոնեական դպրոցում, իսկ մանկության մեծ մասն անցկացրել է Սան Դիեգոյի Հյուսիսային Ֆոլբրուքում, հետո նա ստացել է տնային կրթություն, քանի որ աշխատանքի սեղմ գրաֆիկը թույլ չի տվել հաճախել դպրոց։ Առաջին նկարահանումներն իրականացվել են գովազդային հոլովակներում և ֆոտոգովազդներում։ Մեծ կինոյում հեռուստադեբյուտը կայացել է «Օսսիի և Թեդի մեծ արկածները» ֆիլմում, որտեղ կատարել է Էրիկ Բրուքսի դերը։

Ցուցադրել է իր կարատեի և ուշուի իմացությունները այնպսիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ ինչպիսիք են 2009 թվականի «Կոբրայի հարվածը» ֆիլմը, երիտասարդ Կոնանի դերով 2011 թվականի «Կոնան բարբարոս» ֆիլմը[1][8], նաև Disney XD-ի կատակերգական «Kickin 'It» հեռուստասերիալը, որտեղ կատարել է Ջեքի դերը։ 2009 թվականին ստացել է առաջին հիմնական դերը «Դիսնեյի» «Leo Little’s Big Show» հեռուստաշոուում։

Իր հոբբին համարում է ուտելիք պատրաստելը, կիթառ նվագելը և զենքերի, թրերի և դանակների հավաքածու պահելը։ Նրա հավաքածուի կարևորագույն մասն է Կոնանի թուրը, որը նրան նվիրել են նկարահանումներից հետո։ Նաև նա սիրում է կենդանիներ և հետաքրքրվում է անասնաբուժությամբ։ Ազատ ժամանակ սիրում է օգնել տեղի անասնաբուժական կլինիկայում[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2011 Կոնան բարբարոս երիտասարդ Կոնան
2011-2015 Հարվածի մեջ Ջեք Բրյուեր
2013 Պարի տենդը Լոգան Հանթեր
2010 Լոգան Լոգան Հոֆման
2009 Ցանկության քար Լեյզեր Շորթ
2009-2011 Փոքրի Լեոյի մեծ շոուն Փոքրիկ Լեո
2015 Ենթափորձայիններ. բիոնիկների կղզին Թրոյ Ուեսթ
2019 Ինչու են կանայք սպանում Թոմի Հարթ
2019-ներկա Ժառանգություն Իթան

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի «Երիտասարդ դերասան» անվանակարգ՝ «ցանկության քար» ֆիլմում դերակատարման համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Leo Howard – hi"Jack"». Disney XD Medianet. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին.
  2. «Fallbrook native is accomplished actor, martial artist». North County Times. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. «Disney series is a kick for young karate expert». OC Register. 2011 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Disney XD's 'My Life' with Leo Howard». SideswipePro.com. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Лео Ховард, Актёр: фото, биография, фильмография, новости — Вокруг ТВ
  6. «Todd Howard – The Big Bulldog». ToddHoward.net. 2011 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Top Quality English and French Bulldogs». BigBulldogs.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «New Conan Clip Strides Online». Empire Magazine. 2011 թ․ հուլիսի 20.
  9. «Leo Howard's Live Karate Demonstration at D23». Popstar Magazine. 2011 թ․ օգոստոսի 25.
  10. «31st Young Artist Awards». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Հովարդ» հոդվածին։