Jump to content

Լեո Կուպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Կուպեր
Ծնվել է1908[1][2]
Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Մահացել էմայիսի 23, 1994(1994-05-23)[3]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունգիտնական և գրող
Հաստատություն(ներ)Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[3]
Գործունեության ոլորտիրավունք
Ալմա մատերԲիրմինգհեմի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Հիլդա Կուպեր

Լեո Կուպեր (անգլ.՝ Leo Kuper, 1908[1][2], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ - մայիսի 23, 1994(1994-05-23)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[5][6], ամերիկացի սոցիոլոգ, ցեղասպանության մասնագետ։ Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Կուպերը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 24-ին Յոհանեսբուրգում, լիտվացի հրեաների ընտանիքում։ Նրա քույրը՝ Մարին (մահ․՝ 1948) հետագայում եղել է Յոհանեսբուրգի Legal Aid Bureau-ի տնօրենը[6][7]։

Կուպերը սովորել է իրավաբանություն Վիթվաթերսրանդի համալսարանում՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[6]։ Որպես փաստաբան՝ Լեո Կուպերը ներկայացրել է աֆրիկացի հաճախորդների շահերը մարդու իրավունքներին վերաբերող դատավարություններում, ինչպես նաև ներկայացրել է երկրի՝ ռասայական խտրականությունից զերծ առաջին արհեստակցական միություններից մեկը[6]։ Օգնել է Հարավաֆրիկյան Հանրապետության՝ իրավաբանական աջակցության առաջին բարեգործական կազմակերպության ստեղծմանը[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940 թվականից մինչև 1946 թվականը, Լեո Կուպերը՝ որպես հետախուզության սպա ծառայել է Ութերորդ բանակի կազմում Քենիայում, Եգիպտոսում և Իտալիայում[6][8]։ Պատերազմից հետո կազմակերպել է Առողջապահության ազգային ռազմական հուշահամալիր հիմնադրամը (անգլ.՝ National War Memorial Health Foundation), որը սոցիալական և բժշկական ծառայություններ է մատուցել հասարակության բոլոր շերտերի անապահով մարդկանց[6][8]։

Գիտական և քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Լեո Կուպերն ընդունվել է Հյուսիսային Կարոլինայի համալսարան, որտեղ ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան[8]։ Դրանից հետո նա աշխատանքի է ընդունվել Անգլիայի Բիրմինգհեմի համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս[8]։

Բիրմինգհեմում Կուպերը ղեկավարել է հետազոտական նախագիծ, որն ուղղված էր օգնելու Քովենթրի քաղաքը վերականգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծություններից հետո[8]։ Այս նախագծի գագաթնակետը դարձել է «Կյանքը քաղաքներում» (անգլ.՝ «Living in Towns», 1953) գրքի հրապարակումը[8]։ 1952 թվականին Կուպերն ստացել է սոցիոլոգիայի դոկտորի աստիճան Բիրմինգհեմի համալսարանում, ապա տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Դուրբան, որտեղ որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր աշխատանքի է անցել Նաթալի համալսարանում[8]։

Կուպերը եղել է ապարտհեյդի ակտիվ հակառակորդ։ Նրա ղեկավարությամբ Նաթալի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության միակ միասնական ակադեմիական ֆակուլտետը։ Կուպերը և նրա գործընկեր Ֆաթիմա Մեերը ենթարկվել են լրտեսման ապարտհեյդի կառավարության կողմից, նույնիսկ կառավարության լրտեսները ներթափանցել են ամբիոնում անցկացվող դասերին[9]։

Դուրբանում անցկացրած տարիներին Կուպերը դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լիբերալ կուսակցության համահիմնադիր[10][11][12][13] և եղել Նաթալում նրա մասնաճյուղի նախագահը[6]։ 1956 թվականի դեկտեմբերի 6-ին Կուպերն ու Ալան Պատոնը Լիբերալ կուսակցության անունից ելույթ են ունեցել պետության դավաճանության մեջ մեղադրվողներին օգնելու նպատակով Դուրբանում անցկացվող դրամահավաքի միջոցառման ժամանակ[14]։ Նրանք և չորս այլ բանախոսներ ձերբակալվել են։ 1957 թվականի օգոստոսի 1-ին բոլոր վեց ամբաստանյալներն արդարացվել էին բողոքարկւմից հետո[14]։

1960-ական թվականներին Կուպերը տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), որտեղ նա սկսել է դասավանդել և հետազոտություններ կատարել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և նշանակվել է սոցիոլոգիայի պրոֆեսոր[11]։ Նրա հրապարակումներից են՝ The Pity of it All, «Պասիվ դիմադրությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում» (անգլ.՝ «Passive Resistance in South Africa») և «Ցեղասպանության կանխարգելումը» (անգլ․՝ «The Prevention of Genocide»)[15]։ Նրա «Ցեղասպանություն։ Դրա քաղաքական կիրառությունը քսաներորդ դարում» (անգլ.՝ «Genocide: Its Political Use in the Twentieth Century», 1981) գիրքը հատկապես լայնորեն արձագան է ստացել[16] և շարունակում է ուսումնասիրվել ավելի քան երեսուն տարի անց[17][18][19][20][21]։

Կուպերը եղել է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի միջազգային խորհրդի հիմնադիրներից մեկը[22]։ 1980-ական թվականների կեսերին նա հիմնել է International Alert ընկերությունը Մայքլ Յանգի, Մարտին Էննալսի և այլոց աջակցությամբ[23][24][25]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Լեո Կուպերն ամուսնացել է մարդաբան Հիլդա Կուպերի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր[6][11]՝ մարդու միջազգային իրավունքների փաստաբան Ջեննի Կուպերը և նկարիչ ու քանդակագործ Մարի Կուպերը[13]։

Հայոց ցեղասպանության ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Կուպերի գիտական հետազոտությունների զգալի մասը նվիրված է 1915 թվականի հայերի ցեղասպանության խնդրի ուսումնասիրությանը։ «Ցեղասպանություն. նրա քաղաքական կիրառությունը XX դարում» (1982) աշխատության մեջ Կուպերը քննում է ցեղասպանության հիմնական սոցիոլոգիական տեսությունները, հայերի օրինակով մոդելավորում ցեղասպանության գործընթացը, ցույց տալիս, որ 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը իրականացման իր ձևերով և չափերով գերազանցել է Աբդուլ Համիդ II-ի իրագործած հայկական կոտորածները։

Կուպերը 1915 թվականի ցեղասպանությունը բաժանել է երկու փուլի, առաջին՝ հայերին զինաթափելու մասին հրահանգից (1915 թվականի փետրվար) մինչև առաջին տեղահանությունները ապրիլի սկզբին, երկրորդ՝ բուն տեղահանությունը՝ մանրակրկիտորեն ծրագրված ժամանակի և տեղի առումով։ Կուպերը հերքել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության վերաբերյալ դրույթը, գտել, որ հայերի ինքնորոշման պահանջը իշխող էթնոսի (թուրքերի) կողմից ընկալվել է որպես պետության փլուզման սպառնալիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Կուպերը մասնակցել է ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև հայերի ցեղասպանությանը նվիրված ժողովուրդների մշտական ատյանի նիստերին (1984 թվականի ապրիլ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://texts.cdlib.org/view?docId=hb5g50061q&doc.view=frames&chunk.id=div00060&toc.depth=1&toc.id=
  4. https://africanstudies.org/awards-prizes/asa-best-book-prize/
  5. Charny, Israel W. "Professor Leo Kuper." Holocaust & Genocide Stud. 8 (1994): 446.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Kuper, Adam. «Obituary: Leo Kuper». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Kuper, Leo
  9. van den Berghe, 1989, էջ 170
  10. Waters, Geoff (2015). «Liberalism interruptus: Leo Kuper and the Durban school of oppositional empirical sociology of the 1950s and 1960s». Transformation: Critical Perspectives on Southern Africa. 88 (1): 43–61. doi:10.1353/trn.2015.0020. ISSN 1726-1368.
  11. 11,0 11,1 11,2 Leslau, Wolf; Maquet, Jacques; Nixon, Charles (1994). «In Memoriam Hilda Kuper, Anthropology: Los Angeles». University of California (English). Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Hilda Kuper, 1911–92». Africa. 64 (1): 145–149. 2011. doi:10.1017/S0001972000036986. ISSN 0001-9720.
  13. 13,0 13,1 "Hilda Kuper". Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/95674. (Subscription or UK public library membership required.)
  14. 14,0 14,1 Paton, Alan (1988). Journey Continued: An Autobiography. Oxford University Press. էջեր 161–162. ISBN 978-0-19-219237-0.
  15. Hance, 1968, էջ 85
  16. «Google Scholar».
  17. «Holocaust and Genocide Recommended Readings».
  18. «What we're reading - MSc in Global Crime, Justice and Security - LLM / MSc - Postgraduate - Edinburgh Law School». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  19. «LaSU - Browse Reading Lists - The Library - University of Salford - A Greater Manchester University». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. «Knowlton, J».
  21. «University of Sussex».
  22. Charny, Israel W., ed. (1999). Encyclopedia of Genocide. Vol. Vol. 1. ABC-CLIO. ISBN 978-0-87436-928-1. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  23. Galchinsky, 2008, էջ 99
  24. Totten, Jacobs, էջեր 273-
  25. Totten, Bartrop, էջ 131

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 16