Լեոն Լեդերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լեոն Մաքս Լեդերմանից)
Լեոն Լեդերման
անգլ.՝ Leon Max Lederman
Ծնվել էհուլիսի 15, 1922(1922-07-15)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 3, 2018(2018-10-03)[5][3][6][…] (96 տարեկան)
Rexburg, Այդահո, ԱՄՆ[5]
բնական մահով
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունparticle physicist, համալսարանի դասախոս և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և Ֆերմիլաբ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[9] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9]
Ալմա մատերՆյու Յորք քաղաքի քոլեջ, Կոլումբիայի համալսարան (1951)[10] և Ջեյմս Մոնրոյի ավագ դպրոց
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][12]
Գիտական ղեկավարEugene Theodore Booth Jr.? և Gilberto Bernardini?
Եղել է գիտական ղեկավարThomas W. L. Sanford?
Պարգևներ
Երեխա(ներ)Rena Lederman?[21]
 Leon M. Lederman Վիքիպահեստում

Լեոն Մաքս Լեդերման (անգլ.՝ Leon Max Lederman, հուլիսի 15, 1922(1922-07-15)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 3, 2018(2018-10-03)[5][3][6][…], Rexburg, Այդահո, ԱՄՆ[5]), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ ԳԱ անդամ 1965 թվականից, Նոբելյան մրցանակի դափնեկիր[22] (1988

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Լեդերմանը ծնվել է Նյու Յորքում Մինա և Մորիս Լեդերմանների ընտանիքում, սովորել Հարավային Bronx-ի James Monroe գիտական դպրոցում։ 1943 թվականին ավարտել է Նյու Յորքի քոլեջը, 1951 թվականին` Կոլումբիայի համալսարանը։ 1951-1979 թվականներին աշխատել է Բատավիայում (Իլինոյսի նահանգ) Էնրիկո Ֆերմիի անվան Ազգային արագացուցիչային լաբորատորիայում։ 1989 թվականին դասավանդել է Չիկագոյի համալսարանում, այնուհետև տեղափոխվել Իլինոյսի տեխնոլոգիաների ինստիտուտի ֆիզիկայի բաժին, որտեղ ներկայումս Գիտության Պրիտցկերի պրոֆեսոր է։ 1991 թվականից Լեդերմանը Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի նախագահն է[23]։

1988 թվականին Մելվին Շվարցի և Ջեք Շտեյնբերգերի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների` երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդերմանը մեծ ներդրում ունի տարրական մասնիկների ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում։ 1951 թվականին չափել է λ մեզոնի կյանքի միջին տևողությունը, 1952 թվականին բացահայտել է ածխածնի վրա միջուկային և կուլոնային ցրման ինտերֆերենցը։ 1956 թվականին հայտնագործել է չեզոք կաոնը (K 0 մեզոն) և որոշել նրա կյանքի տևողությունը։ 1957 թվականին Ռ. Նարվինի հետ ապացուցել է պի-մեզոնների և մյուոնների ցրման դեպքում զույգության չպահպանման երևույթը և չափել է մյուսոնների մագնիսական մոմենտը, տվել է մյուոնիայի ձևավորման առաջին կողմնակի ապացույցը։ Կատարել է մասնիկների և հակամասնիկների կյանքի տևողությունների համեմատությունը (մյուսոնների համար` 1963, պիոնների համար՝ 1966)։
Իր աշխատակիցների հետ հայտնագործել է նեյտրինոների 2 տիպ՝ մյուոնային և էլեկտրոնային (1962), հակադեյտրոնը (1965), իպսիլոն-մասնիկը (1977
Բարձր էներգիաների փորձարարական ֆիզիկայում հիմք է դրել նոր ուղղության՝ ադրոնային բախումների դեպքում լեպտոնային զույգերի ծնման հետազոտությանը[24][25]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազգային մեդալ» գիտական ծառայության համար, 1967
  • Նոբելյան մրցանակ, 1988
  • Վոլֆ մրցանակ ֆիզիկայի բնագավառում, 1982
  • Էնրիկո Ֆերմի մրցանակ, 1992
  • Կոմպտոնի մեդալ, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/334494/Leon-Max-Lederman
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 4,0 4,1 4,2 http://www.aip.org/history/acap/biographies/bio.jsp?ledermanl
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://news.fnal.gov/2018/10/leon-lederman-nobel-laureate-former-laboratory-director-and-passionate-advocate-of-science-education-dies-at-age-96/
  6. 6,0 6,1 6,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  7. Higgs boson: The poetry of subatomic particles // BBC News Online — 2012.
  8. https://www.aip.org/history/acap/biographies/bio.jsp?ledermanl
  9. 9,0 9,1 Notable Names Database — 2002.
  10. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1988/lederman-bio.html
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. CONOR.Sl
  13. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  14. Leon M. Lederman BiographicalNobel Foundation.
  15. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  16. https://www.fi.edu/en/laureates/leon-m-lederman
  17. http://www.wolffund.org.il/index.php?dir=site&page=winners&cs=363&language=eng
  18. Leon LedermanAIP.
  19. https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
  20. https://www.washingtonaward.com/directory/1990s/
  21. https://www.nytimes.com/2018/10/03/science/leon-lederman-died-particle-accelerators.html
  22. Նոբելյան մրցանակակիրներ ֆիզիկայից, 1988
  23. Լեոն Լեդերման, կենսագրական
  24. Լեոն Լեդերման
  25. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 1901-2000, Պավել Ծատուրյան, Երևան, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Լեդերման» հոդվածին։