Լեոն Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոն Դանիելյան Ֆրանկի
Ծնվել էհոկտեմբերի 31, 1920(1920-10-31)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 8, 1997(1997-03-08)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրՔանաան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունբալետմայստեր
Leon Danielian Վիքիպահեստում

Լեոն Դանիելյան (հոկտեմբերի 31, 1920(1920-10-31)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 8, 1997(1997-03-08)[1], Քանաան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ)՝ ամերիկյան բալետի պարող, ուսուցիչ, պարուսույց և մանկավարժ: Ամերիկյան արական սեռի առաջադեմ պարողներից մեկը, որն ունի միջազգային համբավ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Դանիելյանը՝ ծնվել է Նյու Յորք քաղաքում, Հայաստանից ներգաղթած Ֆրանկ և Վարսենիկ (Գյուլիջանյան) Դանիելյանների որդին է[3]: Վաղ տարիքում նա բալետի մասնավոր դասընթացներ է ստանում հայտնի հայ պարուսույց տիկին Սեդա Սյունու մոտ, իսկ ավելի ուշ շարունակում է իր ուսումը Միխայիլ Մորդկինի, Միխայիլ Ֆոկինի, Իգոր Շվեցովի և Վյաչեսլավ Սվոբոդայի մոտ[4]: Առաջին անգամ նա ելույթ է ունենում Մորդկինի բալետում 1937 թվականին, և արդեն 1939 թվականին դառնում Բալետի թատրոնի գլխավոր անդամ: 1943 թվականին նա հանդես է գալիս որպես Մոնթե Կառլոյի Ռուսական Բալետի մենապարող, որտեղ աշխատում է մինչև 1961 թվականը՝ իր արտասովոր լայն պարացանկով դառնալով առաջադեմ պարող:

Տեխնիկան և ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելյանը մեծ վարպետ է պարի ոլորտում, քանի որ ունի ճկուն տեխնիկա և հրաշալի կեցվածք: Նա ներկայացնում է այնպիսի դերեր, ինչպիսիք են «Հարլեքուինը կարնավալում», «Սևամորթը գիշերվա ստվերում», «Առաջին կայետը վերջին զանգին», ինչպես նաև «Պերուացին Gaîté Parisienne-ում»:

1943 թվականին Լեոնիդ Ֆեոդորովիչ Մյասինի՝ Մոնթե Կառլոյի Ռուսական բալետից հեռանալուց հետո, Դանիելյանը ստանձնում է ոգևորված պերուացի զբոսաշրջիկի դերը և շատ նմանվում այդ կերպարին: Ժամանակի ընթացքում նա փոխում է իր նախնական (սկզբնական) պարաոճը՝ հարմարեցնելով այն իր սեփական ոճին և ստեղծում նոր շարժուձևեր զավեշտական էֆեկտների համար՝ փաստացի կերպով վերստեղծելով իր ուրույն կերպարը: Նրան շատ են հավանում այդ կերպարի մեջ և խնդրում են գերազանցել ստեղծարարի այդ բնութագիրը:

Հանդես գալով ռուսական բալետում՝ Դանիելյանը միևնույն ժամանակ իր ուշադրությունը հրավիրում է խորեոգրաֆիայի վրա և ստեղծում երեք բալետներ այդ կառույցի համար, որոնք են՝ «Սոմբրերոս» (1956 թվական), Ֆոլք երաժշտություն՝ գործիքավորված Իվան Բուտնիկովի կողմից, «Մազուրկա» (1957 թվական), երաժշտությունը՝ Շոպենի, Չայկովսկու, Շտրաուսի, գործիքավորված՝ Բուտնիկովի կողմից, և Espaňa (1961 թվական), երաժշտությունը՝ Բրետոնի, Չեփլի և Գրենըդըսի: Երեքն էլ հնարամիտ խորեոգրաֆիայով զվարճալի աշխատանքներ էին, որոնք իրենց պարողներից և Դանիելյանի սեփական ոճը կերտողներից պահանջում էին տեխնիկական փայլ (շուք) և կատակերգական հոտառություն[5]:

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսունն անց հասակում, արտրիտից թուլանալով, Դանիելյանը դադարում է հանդես գալ որպես պարող և նվիրում իրեն դասավանդմանը: Նա դասավանդում է տեխնիկական դասեր, տղամարդկանց է պարի դասեր տալիս և համատեղ դասավանդում է Նյու Յորքի Ռուսական Բալետի դպրոցում 1960-ականների սկզբին: 1968-1980 թվականները Ամերիկյան Բալետի թատրոնի տնօրեն էր: Դանիելյանը ոչ միայն դասավանդում էր, այլ նաև հանդես էր գալիս որպես ֆակուլտետի կարևոր առաջնորդ և դպրոցի ադմինիստրատոր[6]: 1982 թվականին նա դառնում է Տեխասի համալսարանի պարի ծրագրի ղեկավար, որտեղ էլ գեղարվեստի պրոֆեսորի կոչում է ստանում: Չնայած նա ավագ դպրոց չէր ավարտել, բայց բարձր էր գնահատում ուսումը և շատ փորձառու էր արվեստի, թատրոնի և պարի ոլորտում: Իր վերջին տարիներին նա տառապում է ազդրերի, կաթվածի և սրտի վիրահատության պատճառով, բայց շարունակում է դասավանդել մինչև 1991 թվականը՝ թոշակի անցնելը[7]: Համալսարանի պարի ստուդիան Լեոն Դանիելյանի պատվին, կոչվում է հենց իր անունով[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Marilyn Hunt, "Danielian, Leon," in International Encyclopedia of Dance (New York: Oxford University Press, 1998), vol. 2, p. 341.
  3. "Guide to the Leon Danielian Papers, 1930-1994" (PDF). New York Public Library for the Performing Arts. Retrieved 9 December 2013.
  4. Alice Helpern, "Danielian, Leon," in American National Biography (New York: Oxford University Press, 1999).
  5. Frederic Franklin, commentator, Gaîté Parisienne, a film by Victor Jensen (1954), issued on DVD (Video Artists International, 2006).
  6. Alex C. Ewing, Bravura!: Lucia Chase and the American Ballet Theatre (Gainesville: University Press of Florida, 2009).
  7. Anderson, New York Times, 12 March 1997.
  8. "In Memoriam: Leon Danielian" (http://www.utexas.edu/faculty/councio/2000-2001/memorials) University of Texas at Austin. Retrieved 9 December 2013.