Լեոն Գերդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոն Գերդան
Ծնվել է 1886
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է 1949
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտություն գրող
Լեզու հայերեն և ֆրանսերեն
Ազգություն հայ
Կրթություն Հոշ լիցեյ

Լեոն Գերդան (Լեոն Կյումյուշկերտանյան, ֆր.՝  Léon Basile Guerdan, Կյումյուշկերտանյան, 1886, Կ. Պոլիս - 1949, Նյու Յորք), ֆրանսիագիր հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վերսայլի Հոշ լիցեյում (Ֆրանսիա)։ 1906 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, զբաղվել թանկագին քարերի առևտրով։ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո լույս է ընծայել «Բոլորին էլ ճանաչում եմ» գիրքը, որտեղ խոսվում է իր ճանաչած նշանավոր մարդկանց մասին։ Նրա վերջին վեպն է՝ «Մինարեթներից դեպի երկնասլացներ»[1]։ Եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներից։

1936 թվականին հրատարակել է Տիգրան Երկաթի մասին գիրք[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կշեռքի սխալ ծանրությունը։
  • Բարեսի մի ընկերը՝ Տիգրան Երկաթ։
  • Բերտրան Բեռնոյի գաղտնիքները։
  • Մինարեթներից մինչև երկնաքերերը։
  • Բոլորին էլ ճանաչում եմ, հուշապատում, ԱՄՆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Un ami oriental de Barrès. Tigrane Yergate, 1870-1899