Փարիզում ծնված Ասլանգյուլը եղել է ֆրանսահայ վաճառականի որդի։ Երկու անգամ հասել է Ֆրանսիայի առաջնության մենախաղի չորրորդ շրջան։ Որպես զուգախաղի խաղացող՝ եղել է 1923 թվականի ծանր կորտի աշխարհի առաջնության եզրափակիչ, 1926 թվականի Ուիմբլդոնի առաջնության քառորդ եզրափակիչ և 1927 թվականի Ավստրալիայի առաջնության կիսաեզրափակչի մասնակից[5]։
Ասլանգուլի կինը՝ Նենան, եղել է, ավստրալիացի, հունական ծագումով հարուստ մելբուռնցի գործարար Անտոնի Ջ. Լուկասի դուստրը: 1939 թվականին Ասլանգյուլի մահից անմիջապես հետո Նենան և նրանց երկու երեխաները փախել են օկուպացված Ֆրանսիայից և հաստատվել Ավստրալիայում: Նրանց որդին՝ Թոնին, Ավստրալիայի դրոշի ներքո մասնակցել է 1956 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, իսկ դուստրը՝ Ջունը, եղել է մոդել[6][7]։