Jump to content

Լեոնորա Գևեսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնորա Գևեսլեր
գերմ.՝ Leonore Gewessler
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1977(1977-09-15) (49 տարեկան)
ԾննդավայրԳրաց, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան[1]
Մասնագիտությունքաղաքագետ, բնապահպան և քաղաքական գործիչ
ԱշխատատուGLOBAL 2000, Friends of the Earth Austria?, Green European Foundation?, Կանաչներ և Ավստրիայի դաշնային կառավարություն[2]
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային խորհրդի անդամ, Federal Minister for Climate Action, Environment, Energy, Mobility, Innovation and Technology? և Ավստրիայի ազգային խորհրդի անդամ
ԿուսակցությունԿանաչներ
 Leonore Gewessler Վիքիպահեստում

Լեոնորա Գևեսլեր (de Leonore Gewessler. սեպտեմբերի 15, 1977(1977-09-15), Գրաց, Ավստրիա), Ավստրիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչ, ով Նեհամերի կառավարությունում եղել է կլիմայական գործողությունների, շրջակա միջավայրի, էներգետիկայի, շարժունակության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար[3]:

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևեսլերը քաղաքագիտության աստիճան (BA) է ստացել Վիեննայի համալսարանից:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից մինչև 2019 թվականը Գևեսլերն աշխատել է որպես Ավստրիայի ամենամեծ բնապահպանական բարեգործական և լոբբիստական խմբի՝ Global 2000-ի ղեկավար: Այդ պաշտոնում նա պաշտպանում էր ժողովրդական արշավը խորհրդային ժամանակաշրջանից պահպանված, ծերացող Մոխովցե ատոմակայանի ընդլայնման դեմ, ատոմակայան, որը գտնվում է Սլովակիայում՝ Ավստրիայի սահմանից ընդամենը 100 կմ հեռավորության վրա։ Ավստրիայի օրենսդիր մարմնի՝ 2019 թվականին տեղի ունեցած ընտրություններից հետո կոալիցիոն կառավարության ձևավորման նպատակով ծավալված բանակցություններում Գևեսլերը Կանաչների կուսակցության պատվիրակության անդամ էր:

Դերը «Բնության վերականգնման մասին» օրենքի ընդունման գործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 17-ին Գևեսլերը առանցքային դեր խաղաց Եվրամիության «Բնության վերականգնման մասին» օրենքի ընդունման գործում, որը Եվրոպական կանաչ գործարքի առանցքային տարրն էր, գործարք, որի նպատակն էր մինչև տասնամյակի վերջը վերականգնել ԵՄ ցամաքի և ծովի 20%-ը: Չնայած զգալի դիմադրությանը, որի արտահայտություններից էր նաև Ավստրիայի դաշնային նահանգների համատեղ հայտարարությունն ընդդեմ այդ օրենքի[4], Գևեսլերը հայտարարեց իր աջակցության մասին: Այդ որոշումը, սակայն, նրան դրեց վիճելի իրավական մոխրագույն գոտում՝ Ավստրիայի դաշնային շատ նահանգների և իր իսկ կոալիցիոն գործընկերների՝ աջ կենտրոնամետ Ավստրիական ժողովրդական կուսակցության (ÖVP) ընդդիմանալու պատճառով[5]:

Տեղի ունեցած քվեարկությունից հետո Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը հայց ներկայացրեց Գևեսլերի դեմ՝ մեղադրելով նրան պաշտոնեական չարաշահման մեջ և դիմեց Արդարադատության Եվրոպական դատարան (ԵԴ)՝ Գևեսլերի քվեարկությունն անվավեր ճանաչելու համար[6]: Թեև ԵԴ ներկայացված բողոքի ազդեցությունը թեական էր, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար նա կարող էր դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման[7]:

2022 թվականին Ավստրիայի կառավարությունը իրավական մարտահրավեր ներկայացրեց՝ նպատակ ունենալով կանխել միջուկային էներգիան որպես կանաչ ներդրումների կատեգորիա ներառելու գործընթացը, որ նախաձեռնվել էր Եվրամիությունում[8]: Լեոնորա Գևեսլերը հայտարարեց, որ այդպիսի կատեգորիզացիան՝ դասակարգումը պարզապես «կանաչ լվացում» է[9]: Նման դասակարգումը պաշտպանողները էներգիայի շատ աղբյուրների համեմատ ածխածնի ցածր արտանետումներ արտադրող միջուկային էներգիան համարում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման բանալի[10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Wer ist Wer (գերմ.)
  2. ↑ Wer ist Wer
  3. ↑ «Leonore Gewessler, BA, Biografie». www.parlament.gv.at (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  4. ↑ «EU-Renaturierungsgesetz: Bundesländerblockade bleibt aufrecht». ORF (գերմաներեն). 2024-06-17. Վերցված է 2024-05-28-ին.
  5. ↑ Niranjan, Ajit (2024-06-17). «EU passes law to restore 20% of bloc's land and sea by end of decade». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-06-17-ին.
  6. ↑ «ÖVP brachte Strafanzeige gegen Gewessler ein». Kleine Zeitung (գերմաներեն). 2024-06-17. Վերցված է 2024-06-21-ին.
  7. ↑ «ÖVP brachte Strafanzeige gegen Gewessler ein». Euractiv (գերմաներեն). 2024-06-20. Վերցված է 2024-06-20-ին. (չաշխատող հղում)
  8. ↑ Tidey, Alice (2022-10-10). «Austria launches legal case over EU's 'greenwashing' of nuclear & gas». euronews (անգլերեն). Վերցված է 2022-10-21-ին.
  9. ↑ Tidey, Alice (2022-10-10). «Austria launches legal case over EU's 'greenwashing' of nuclear & gas». euronews (անգլերեն). Վերցված է 2022-10-21-ին.
  10. ↑ Williams, Matthias; Abnett, Kate (2022-10-10). «Austria seeks allies for legal challenge to EU green investment rules». Reuters (անգլերեն). Վերցված է 2022-10-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնորա Գևեսլեր» հոդվածին։