Լեոնհարդ Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնհարդ Ֆրանկ
գերմ.՝ Leonhard Frank
Ծնվել էսեպտեմբերի 4, 1882(1882-09-04)[1][2][3][…]
ԾննդավայրՎյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 18, 1961(1961-08-18)[4][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][6][5]
ԳերեզմանՆորդֆրիդհոֆ
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ և գրող
Քաղաքացիություն Գերմանիա
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներMichaels Rückkehr? և Deutsche Novelle?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինCharlott Frank? և Elena Frank?
ԶավակներAndre Gunder Frank?
 Leonhard Frank Վիքիպահեստում

Լեոնհարդ Ֆրանկ (սեպտեմբերի 4, 1882(1882-09-04)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիա, Գերմանական կայսրություն[4][5] - օգոստոսի 18, 1961(1961-08-18)[4][1][2][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][6][5]), գերմանացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկը ծնվել է 1882 թվականի սեպտեմբերի 4-ին Վյուրցբուրգում, ատաղձագործի ընտանիքում։

Նա փոխել է տարբեր մասնագիտություններ, սակայն նրա հիմնական զբաղմուքն է եղել է կերպարվեստը (Մյունխենում սովորել է գեղանկարչություն և արվեստ)։ Ֆրանկի առաջին գիրքը՝ «Ավազակային խումբը» (Die Rauberbande), հրատարակվել է 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, որը նրան մեծ ճանաչում է բերել։ Տեսնելով բեռլինցի լրագրողի, որ տոնում էր Լուզիտանիա ինքնաթիռի կործանումը, որոշում է լքել Գերմանիան և բնակություն հաստատել չեզոք Շվեցարիայում, որտեղ նա հրատարակել է «Մարդը բարի է» (Der Mensch ist gut, 1917) պացիֆիստական պատմվածքների ժողովածուն։

1922-ական թվականներին նա միացավ ձախական հեղափոխական գրողներին, որորնց շարքերում էին Բահերան, Բրեխտը և Կիշան։ Նրա հետաքրքրությունը աշխատավորական գործընթացին, նվիրվածությունը սոցիալիզմին և կապիտալիստներին տապալելու ցանկությունն արտացոլված է իր Բյուրգեր (Der Burger, 1924) վեպում։ «Վերջին վագոնում» նովելում կերպարների դասկարգային պատկանելությունը համապատասխանեցվում է նրանց սոցիալ քաղաքական բնութագրին և մարդկային որակներին։ «Ձախ կողմում, որտեղ սիրտն է» ինքնակենսագրականում նա գրում է․ «Նա հավատում է, որ պատմության ընթացքը զարգացման հիմնական ուղու վրա, պարտադիր հանգեցնում տնտեսության սոցիալիստական կառուցվածքին․․․ նա հավատում է որ ինքնակառավարումը հիմնված է ագահության և մաքրության վրա․․․ 2000 թվականին կապիտալիիստներին փոխարինելու են գալու սոցիալիստները»։

Նրա «Կառլ և Աննա» (1926) իրատեսական աշխատանքը շատ հայտնի է։ «Օքսենֆուրտի արական քառյակ» (Das Ochsenfurter Männerquartätt, 1927) և «Երեք միլիոնից երեքը» (Von drei Millionen drei, 1932) վեպերում շարունակվում է «Ավազակային խումբ» վեպում սկսված Վյուրցբուրգ քաղաքի պատմությունը։ «Երեք միլիոնից երեքը» վեպը գրվել է մեծ դեպրեսիայի և դրա պատճառով սկիզբ առած գործազրկության պայմաններում։

1934 թվականին հակառազմական «Մարդը բարի է» գրքի հեղինակը նացիստների կողմից զրկվել է Գերմանիայի քաղաքացիությունից։ Գերմանիայում նրա գրքերը արգելված էին և չհրապարակվեցին մինչև 1952 թվականը, երբ լույս տեսավ նրա «Ձախից, որտեղ սիրտն է» գիրքը։

Ամբողջ կյանքի ընթացքում գրողն ապրել է տարագրության մեջ (Շվեյցարիա, Լոնդոն, Փարիզ, որտեղ և կարողացել է Միացյալ Նահանգներ, նացիստական բռնազավումից հետո կարողացել է մի կերպ փախչել ԱՄՆ), որտեղ և նա սկսել է գրել «Հիսուսի աշակերտները» վեպը հետռազմական Գերմանիայի մասին (Die Jünger Jesu, 1949)։

Ֆրանկն մահացել է 1961 թվականի օգոստոսի 12-ին Մյունխենում։

Սոցիոլոգի հայրը Անդրե Գունդեր Ֆրանկան է։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1914 - «Ավազակներ» վեպ,
  • 1917 - «Մարդը բարի է» հակապատերազմյա նովել,
  • 1925 - «Վերջին վագոնում» նովել,
  • 1927 - «Օքսենֆուրտի արական քառյակ» վեպ,
  • 1952 - «Ձախից, որտեղ սիրտն է» ինքնակենսագրական վեպ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին արժանացել է ԳԴՀ-ի ազգային մրցանակին։ Պատկերված է 1972 թվականի ԳԴՀ-ի դրոշմակնիքի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնհարդ Ֆրանկ» հոդվածին։