Լեոնիդ Պերվոմայսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնիդ Պերվոմայսկի
ուկր.՝ Леонід Первомайський
Первомайський з дружиною.jpg
Ծնվել էմայիսի 4 (17), 1908
ԾննդավայրԿրասնոգրադ, Ուկրաինա
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1973(1973-12-09) (65 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, գրական քննադատ, թարգմանիչ և գրող
Լեզուուկրաիներեն և ռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Կայքleonidpervomajskij.net
Leonid Pervomayskyi Վիքիպահեստում

Լեոնիդ Սոլոմոնովիչ Պերվոմայսկի (Իլյա Շլյոմովիչ Գուրեիչ, մայիսի 4 (17), 1908, Կրասնոգրադ, Ուկրաինա - դեկտեմբերի 9, 1973(1973-12-09), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի սովետական գրող։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականց։

Սովորել է գիմնազիայում և աշխատանքային դպրոցում: Սկզբում աշխատել է գրադարանում, իսկ այնուհետև՝ թերթերի ու ամսագրերի խմբագրություններում[1]։

Տպագրվել է 1924 թվականից։ 1941-1945 թվականներին եղել է միութենական ռադիոյի զինվորական թղթակից, 1943 թվականից՝ նաև «Պրավդայի» թղթակից։ «Կոմսա» (1926), «Բծեր արևի վրա» (1928), «Գավառի մասշտաբով» (1930) պատմվածքների և «Տտիպ խնձորներ» (1929), «Հերոսական բալլադներ» (1932), «Նոր քնարերգություն» (1937), «Կուսածաղկի աշխարհ» (1940) բանաստեղծությունների ժողովածուներում վերստեղծել է քաղաքացիական պատերազմում (1918-1920) դասակարգային պայքարի հերոսականությունը, սոցիալիզմի կառուցման պաթոսը, կոմերիտական առօրյայի ռոմանտիկան։ Պատերազմական տարիների բանաստեղծություններն ամփոփված են՝ «Ծննդյան օրը», «Երկիր» (երկուսն էլ՝ 1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946), «Զինվորական երգեր» (1946) ժողովածուներում։ 1960-1970-ական թվականների նրա պոեզիային ներհատուկ է իրականության փիլիսոփայական իմաստավորման խորացումը (1960, «Պոեզիայի դասերը», 1968, «Իմացության ծառ», 1971, ժողովածուներ)։ Արձակը ներկայացնում է «Հարազատ արյուն» (1944), «Կրակներ Կարպատների վրա» (1945), «Տարբեր տարիների պատմվածքներ» (1960), «Սիրո բանաստեղծությունների փոխարեն» (1962) գրքերով։ «Վայրի մեղրը» (1963) հոգեբանական վեպը նվիրված է պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի կատարած սխրագործությանը։ «Անհայտ զինվորներ» (1931), «Վահրամի գիշերը» (1934), «Ճակատամարտի սկիզբը» (1942) և այլ պիեսներ հագեցած են ողբերգական կոնֆլիկտներով։ Թարգմանել է Հայնրիխ Հայնեի, Շանդոր Պետեֆիի, Յուլիուս Ֆուչիկի ստեղծագործություններից։ Հանդես է եկել քննադատական և գրականագիտական հոդվածներով։

Թարգմանել է գերմաներենից, չեխերենից, հունգարերենից: Նրա գրչին են պատկանում Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Գեղամ Սարյանի, Աշոտ Գրաշու, Վահագն Դավթյանի ստեղծագործությունների ուկրաիներեն թարգմանությունը: Հոդվածներ է գրել Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի մասին: Բազմիցս եղել է Հայաստանում: Նրա տպավորություններն ու մտորումները Հայաստանի և հայերի մասին արտացոլվել են «Հայկական տետրակ» շարքում[1]:

Պարգևատրվել է չորս շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 43:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 281 CC-BY-SA-icon-80x15.png