Լեոնիդ Կվասնիկով
Լեոնիդ Կվասնիկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1905[1] |
Ծննդավայր | Ուզլովայա, Bogoroditsk Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1993[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Moscow State University of Environmental Engineering? |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Լեոնիդ Կվասնիկով (ռուս.՝ Леони́д Рома́нович Квасников, հունիսի 2, 1905[1], Ուզլովայա, Bogoroditsk Uyezd, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան), գիտատեխնիկական հետախուզության վարչության պետ, միջուկային հարցերով արտաքին հետախուզության աշխատանքների մեկնարկի նախաձեռնողներից մեկը։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1996), գնդապետ (1949):
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Կվասնիկովը ծնվել է Տուլայի մարզում (Ուզլովայա կայարան), երկաթուղու աշխատողի ընտանիքում։ Ավարտել է Պենզայի յոթնամյա դպրոցը։ 1922 թվականից աշխատել է Պենզայում Սիզրան-Վյազմա երկաթուղու երկաթուղային կամրջի շինարարության վրա՝ որպես բանվոր և գծագրող։ 1926 թվականին ավարտել է ժողովրդական կոմիսարիատի արհեստագործական ուսումնարանը, աշխատել սկզբում որպես մեքենավարի օգնական, ապա՝ շոգեքարշի մեքենավար[2]։ 1929-ին ընդունվել Է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիա-տեխնոլոգիական համալսարանի մեխանիկական ֆակուլտետ: Ինչպես մեխանիկ բոլոր ուսանողները, 1933 թվականին նա ևս տեղափոխվել է նորաստեղծ Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտ[3]։ 1934 թվականին ավարտել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտը։ Ավարտելուց հետո 1934 թվականից աշխատել է Ձերժինսկ քաղաքի քիմիական գործարանում ՝ որպես ինժեներ։ 1935 թվականին ընդունվել Է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրա։
1938 թվականի սեպտեմբերին անցել է ծառայության պետական անվտանգության մարմիններում։ Նա սկսեց ծառայել որպես ԽՍՀՄ ԳՈՒԳԲ ՆԿՎԴ-ի 5-րդ (արտասահմանյան) բաժնի 10-րդ բաժանմունքի (ամերիկյան) ավագ օպերլիազոր, 1939 թվականից՝ ավագ օպերլիազոր, պետի տեղակալ, իսկ 1940 թվականի մայիսի 1—ից՝ 16-րդ բաժանմունքի պետ (գիտատեխնիկական հետախուզություն): Աշխատել է օկուպացված Լեհաստանի տարածքում։ Այնուհետև՝ ԽՍՀՄ ՆԿՎԴ 1-ին վարչության 4-րդ բաժնի պետ (1941-ի մարտից օգոստոս)։ Եղել է ԽՍՀՄ ՆԿՎԴ 1-ին վարչության 5-րդ բաժնի 4-րդ բաժանմունքի պետ (1941-ի օգոստոսից Նոյեմբեր), ապա ԽՍՀՄ ՆԿՎԴ 1-ին վարչության 3-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի պետ (1943-ի նոյեմբերից հունվար): Կվասնիկովը եղել է ատոմային թեմատիկայով արտաքին հետախուզության աշխատանքները սկսելու նախաձեռնողներից մեկը[2]։
![]() |
Պատերազմից առաջ հետախուզությունն ամբողջությամբ վերացվեց. շատ ձերբակալություններ եղան, համակարգը ջախջախված ամբողջապես։ Գիտատեխնիկական հետախուզության բաժնում Իմ հաստատումից հետո ես հայտնաբերեցի երեք մարդու։ Բոլորը նորեկներ էին: Իսկ բոլոր երկրներում պատերազմի սկզբում մեր մարդկանց թիվը 5-6 հոգուց ավելի չէր - Lewnid Կվասնիկով[4]
|
![]() |
1943 թվականին գործուղվել է Նյու Յորք՝ որպես գիտատեխնիկական հետախուզության գծով ռեզիդենտի տեղակալ։ Ղեկավարել է ամերիկյան ատոմային նախագծի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։ Նյու Յորքում նրա աշխատանքի ընթացքում ստացվել են ռազմական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման վերաբերյալ կարևորագույն նյութեր, ինչպես նաև ավիացիայի, քիմիայի, բժշկության վերաբերյալ տեղեկատվություն և սարքավորումների նմուշներ[2]։
1945-ի նոյեմբերին Կվասնիկովը շտապ հետ է կանչվել ԱՄՆ-ից՝ Օտտավայում գաղտնագրող ռեզիդենտ Իգոր Գուզենկոյի դավաճանության պատճառով: Մոսկվա վերադառնալուց հետո նա պահեստազորում էր ԽՍՀՄ ՆԿԳԲ-ի 1-ին վարչությունում(1945-ի դեկտեմբերից մինչև 1946-ի փետրվար): Այնուհետև մինչև պաշտոնանկությունը ծառայել է գիտատեխնիկական հետախուզությունում, ղեկավարել է խորհրդային ատոմային ռումբի ստեղծումը։ Կվասնիկովը պաշտոնաթող Է եղել 1966 թվականի դեկտեմբերին[5]։
Մահացել է 1993 թվականի հոկտեմբերի 15-ին: Դիակիզվել է: Աճյունասափորը գտնվում է Վագանկովյան գերեզմանատանը[2][6]։ Մահից երեք տարի անց արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի հերոս (հունիսի 15, 1996, պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝ կյանքի համար վտանգավոր, հերոսություն և խիզախություն դրսևորելու պայմաններում պետական անվտանգությունն ապահովելու հատուկ առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար[7],
- Լենինի շքանշան (1949 թ. հոկտեմբերի 29-ին՝ առաջին խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքների կազմակերպման համար),
- Հայրենական պատերազմի շքանշան II աստիճանի (11 մարտի, 1985),
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններ (1959),
- Կարմիր աստղի շքանշաններ (1944, 1954, 1985),
- ԽՍՀՄ մեդալներ,
- Ռուսաստանի Դաշնության մեդալներ,
- «ՆԿՎԴ վաստակավոր գործիչ» (1942),
- «Պետական անվտանգության պատվավոր սպա» (1957),
- «Արտաքին հետախուզության պատվավոր աշխատակից»
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետական անվտանգության լեյտենանտ
- Պետական անվտանգության ավագ լեյտենանտ (28 ապրիլի, 1941)
- Պետական անվտանգության մայոր (11 փետրվարի, 1943)
- Պետական անվտանգության փոխգնդապետ (4 հոկտեմբերի, 1944)
- փոխգնդապետ (հուլիս 1945)
- գնդապետ (1949)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուլա քաղաքում (Պուտեյսկայա փողոց 16) հուշատախտակ է տեղադրվել 2013 թվականին։
- Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքում դպրոցը, որտեղ նա սովորել է, անվանակոչվել է Լ.Ռ.Կվասնիկովի անունով, իսկ դպրոցի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ։
- Ուզլովայա քաղաքի երկրագիտական թանգարանում կա բաժին՝ նվիրված Լեոնիդ Կվասնիկովին։
- 2016 թվականին նկարահանվել է վավերագրական ֆիլմ՝ «Ֆունդամենտալ հետախուզություն. Լեոնիդ Կվասնիկով», նվիրված Կվասնիկովի կյանքին և ստեղծագործությանը։
- 2021 թվականին Ուզլովայա քաղաքում ստեղծվել է Հետախույզների պուրակ, որտեղ տեղադրվել են Լ.Ռ. Կվասնիկովի, ինչպես նաև Ուզլովայում ծնված մեկ այլ լեգենդար հետախույզ՝ Զոյա Վոսկրեսենսկայայի (Ռիբկինա) կիսանդրիները:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кузнецова Р. Гений научно-технической разведки. Л. Квасников на службе Отечеству. М. Вече, 2016, ISBN 9785444455265
- Квасников Леонид Романович // Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0.
- Максимов А. Леонид Квасников. Разведчик эпохи атома и космоса. — М.: «Алгоритм», 2019.
- Антонов В. С. Леонид Квасников и атомная бомба. // «Независимое военное обозрение». — 2012.Արխիվացված 2016-03-17 Wayback Machine
- Герои атомного проекта. — Саров, 2005.
- Колпакиди А., Прохоров Д. Внешняя разведка России. — СПб—Москва, 2001.
- Петров Н. В. Кто руководил органами госбезопасности 1941—1954. — М.: «Звенья», 2010.
- Карпов В. Генералиссимус. Книга 2.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петров Н. В. Кто руководил органами госбезопасности: 1941—1954 (ռուս.) — Мемориал, 2010. — ISBN 966-95519-0-0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Квасников Леонид Романович». Служба Внешней Разведки РФ. Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 2010-10-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Знакомые лица в истории Менделеевского университета / Л.М.Сулименко. — Москва: РХТУ им.Д.И.Менделеева, 2005. — С. 36—37. — 244 с. — ISBN 5-7237-0510-5
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2021-10-22. Վերցված է 2024-11-12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Круглов А. К. Штаб Атомпрома. — 1998 — Электронная библиотека «История Росатома»». elib.biblioatom.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին. Վերցված է 2021-10-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «КВАСНИКОВ Леонид Романович (1905 – 1993) — Moscow-Tombs» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-07-ին. Վերցված է 2022-12-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Квасников Леонид Романович. svr.gov.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Կվասնիկովի մասին
- Լեոնիդ Կվասնիկովի մասին «Отечественные спецслужбы» կայքումԱրխիվացված 2016-03-15 Wayback Machine
- http://elib.biblioatom.ru/text/kruglov_shtab-atomproma_1998/go,80/Արխիվացված 2021-10-22 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Կվասնիկով» հոդվածին։ |
|
- Հունիսի 2 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Տուլայի նահանգում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային հետախույզներ
- Խորհրդային գնդապետներ