Լեոնիդ Կուլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Կուլիկ
Kulik Leonid Alekseevich.jpg
Ծնվել էօգոստոսի 19 (31), 1883[1]
Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 14, 1942(1942-04-14)[2] (58 տարեկան)
Spas-Demensk, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
բնական մահով
ԳերեզմանSpas-Demensk
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունհանքաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Committee on Meteorites?, Տոմսկի պետական համալսարան և ՌԳԱ երկրաբանական ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիներալոգիա և Մետեորիտիկա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական ​​անտառտնտեսության համալսարան, Կազանի Դաշնային համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական ղեկավարՎլադիմիր Վերնադսկի
Commons-logo.svg Leonid Kulik Վիքիպահեստում

Լեոնիդ Ալեքսեևիչ Կուլիկ (ռուս.՝ Леонид Алексеевич Кулик օգոստոսի 19 (31), 1883[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14, 1942(1942-04-14)[2], Spas-Demensk, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հանքաբան, ով նշանավոր է իր` երկնաքարերի ուսումնասիրությամբ։

Ծնվել է Դորպատում (հիմա՝ Տարտումաա, Էստոնիա)[3], կրթությունն ստացել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական անտառագիտական ինստիտուտում և Կազանի համալսարանում։ Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում ծառայել է ռուսական բանակում, իսկ հետագայում որոշ ժամանակ անց է կացրել բանտում` հեղափոխական քաղաքական ակտիվության համար։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Հետևելով պատերազմին դարձել է դասախոս և Տոմսկում սկսել հանքագիտություն դասավանդել։ 1920 թվականին նրան առաջարկել են աշխատել Սանկտ Պետերբուրգի հանքաբանական թանգարանում։

1927 թվականին գլխավորել է առաջին սովետական արշավախմբը, որն ուսումնասիրում էր 1908 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած տունգուսյան արտակարգ երևույթը` պատմության մեջ գրանցված ամենախոշոր իմպակտ իրադարձությունը[4][5]։ Հետագայում իրականացրել է հետազոտական շրջագայություն դեպի այդ տարածաշրջան` Նիկոլայ Ֆյոդորովի ու այլոց ուղեկցությամբ և հարցազրույց անցկացրել տեղի ականատեսների հետ։ Նա շրջագայել է տարածաշրջանով և համոզվել, որ բոլոր ծառերն ընկել են արմատներով դեպի հարվածի կենտրոնը։ Այդուամենայնիվ նրան չի հաջողվել բախումից մնացած որևէ բեկոր գտնել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա կրկին մարտնչել է իր երկրի համար, այդ անգամ` մերձռազմական աշխարհազորում։ Նա գերի է վերցվել Գերմանական բանակի կողմից և մահացել տիֆից` ռազմագերիների ճամբարում[6]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]