Jump to content

Լեոնիդ Կերեստեջիյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Կերեստեջիյանց
 
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 11, 1931(1931-06-11)
Վախճանի օր մայիսի 24, 2019(2019-05-24) (87 տարեկան)

Լեոնիդ Կերեստեջիյանց (ռուս.՝ Леонид Владимирович Керестеджиянц, հունիսի 11, 1931(1931-06-11) - մայիսի 24, 2019(2019-05-24)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտը (1955)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից։

  • 1959-1961 թվականներին՝ աշխատանքային երիտասարդության շրջանում աշխատանքի բաժնի հրահանգիչ, ՌՍՖՍՀ Կենտկոմի կոմերիտական մարմինների բաժնի պատասխանատու կազմակերպիչ։
  • 1961 թվականին՝ «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի Բյուրոյի նախագահ։
  • 1970-1975 թվականներին՝ առաջին քարտուղար, Հարավսլավիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1975-1978 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի բաժնի սեկտորի վարիչ։
  • 1978-1986 թվականներին՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի բաժնի սեկտորի վարիչ, մշակութային կցորդ, Բուլղարիայում ԽՍՀՄ դեսպանության դեսպանորդ։
  • 1986-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կադրերի և ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետի տեղակալ։
  • 1987-1989 թվականներին՝ ԽՍՀՄ արտասահմանյան Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 1989-1992 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ առընթեր դիվանագիտական կորպուսի սպասարկման գլխավոր արտադրա-առևտրային վարչության պետ։
  • 1992 թվականի սեպտեմբերի 8-ից-1996 թվականի նոյեմբերի 15-ը՝ Խորվաթիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1996 թվականի նոյեմբերի 2-ից-1999 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Բուլղարիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

1999 թվականից անցել է թոշակի։ Շարունակել է աշխատանքային գործունեությունը՝ որպես Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գլխավոր Ճանապարհային ոստիկանության ղեկավարության խորհրդատու։

Բուլղարիայի Սվիշտով քաղաքի պատվավոր քաղաքացի (1999 թվականի մարտի 1)[5]

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ և լիազոր դեսպան (1991 թվականի փետրվարի 19)[6]

  • Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Указ Президента Российской Федерации от 08.09.1992 № 1067 «О назначении Керестеджиянца Л.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Хорватия»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 15.11.1996 № 1549 «Об освобождении Керестеджиянца Л.В. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Хорватии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 02.11.1996 № 1518 «О назначении Керестеджиянца Л.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Болгарии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 31.12.1999 № 1775 «О Керестеджиянце Л.В.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  5. Леонид Владимирович Керестеджиянц Արխիվացված 2014-05-02 Wayback Machine (բուլղ.)
  6. Указ Президента СССР от 19.02.1991 № УП-1488 «О присвоении тов. Керестеджиянцу Л.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»