Լեոնիդ Բայկով
Լեոնիդ Բայկով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1919 |
Ծննդավայր | Վիշնի Վոլոչեկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հունիսի 17, 1994 (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Լեոնիդ Պետրովիչ Բայկով (ռուս.՝ Леонид Петрович Байков, հուլիսի 28, 1919, Վիշնի Վոլոչեկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 17, 1994, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Բայկովը ծնվել է 1919 թվականի հուլիսի 28-ին Տվերի նահանգի Վիշնի Վոլոչեկ քաղաքում (որոշ աղբյուրներում նշվում է ծննդյան այլ տարեթիվ՝ 1918[2])։ Բայկովի հայրը ՝ Պյոտր Իվանովիչը, աշխատել է որպես ատաղձագործ, մայրը՝ Ելիզավետա Ալեքսանդրովնա Բայկովան (օրիորդական ազանունը՝ Կորոլյովա) եղել է դերձակուհի և զբաղվել է տնային տնտեսությամբ։ 1927 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ 1933 թվականին Լեոնիդ Բայկովն սկսել է դասերը Վասիլեոստրովսկի շրջանի 215 միջնակարգ դպրոցին կից արվեստի ստուդիայում։ 1934 թվականին մասնակցել է երիտասարդ տաղանդների քաղաքային մրցույթին, որից հետո ընդունվել է Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց՝ Համառուսաստանյան Գեղարվեստի ակադեմիայում, սովորել Վլադիմիր Գորբի և Ալեքսանդր Դեբլերի մոտ։
1939 թվականին Բայկովն ավարտել է Սանկտ Պետերբուրի գեղարվեստի դպրոցը և ընդունվել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին։ Նույն թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1939-1940 թվականներին սովորել է Լենինգրադի մերձակայքում գտնվող Պուշկինի շրջանի կրտսեր ավիացիոն մասնագետների դպրոցում։ 1940 թվականի մայիսից մինչև 1942 թվականի մարտ ծառայել է որպես ավիամեխանիկ 145 կործանիչ-ավիացիոն գնդում, այնուհետև 7-րդ օդային բանակի 19-րդ գվարդիական կործանիչ-ավիացիոն գնդում (նախկին 145 ԻԱՊ)։ Կռվել է Կարելյան ճակատում։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար», «Խորհրդային Արկտիկայի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով» մեդալներով[3]։
1946 թվականին վերադարձել է սովորելու Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1952 թվականին պրոֆեսոր Միխայիլ Ավիլովի արվեստանոցում՝ գեղանկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը կոչվել է «Անասնաբույժը կոլտնտեսությունում» (ռուս.՝ «Ветеринарный врач в колхозе»)[4]։
Ինստիտուտն ավարտելուց հետո 1953-1955 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում՝ Ա.Մ. Գերասիմովի ղեկավարությամբ։ Ցուցահանդեսներին մասնակցել է 1939 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ 1953 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ստեղծել է ժանրային նկարներ, բնանկարներ, դիմանկարներ։ Նրա նկարներից են՝ «Կարելյան բնապատկեր» (1952), «Կիժի», «Օնեգա լճի վրա»[5], «Հոկտեմբերը Զաոնեժյեում» (բոլորը 1953), «Քարշակ բունկերի մոտ», «Պոդոպորոժյեում»[6] (1954), «Հյուսիսում», «Լիճը ծաղկում է» (ռուս.՝ «Озеро цветёт»)[7] (երկուսն էլ 1956), «Նևայի վրա»[8] (1957), «Ապրիլ», «Հյուսիսային քամի»[9] (երկուսն էլ 1958), «Գարունը կոլտնտեսությունում» (1959), «Հոտի վերադարձը» (ռուս.՝ «Возвращение стада»)[10] (1960), «Կեսօր»[11] (1961), «Ինքնաթիռը եկավ» (ռուս.՝ «Самолёт прилетел») (1963), «Կոլտնտեսական գարուն» (ռուս.՝ «Колхозная весна»)[12] (1964), «Բներ» (ռուս.՝ «Гнёзда»)[13] (1973), «Տոն նավի վրա» (««Праздник на корабле»»)[14] (1975), «Լենինգրադի նոր շրջան» (ռուս.՝ «Новый район Ленинграда»)[15] (1977), «Կեսօրին։ Ա. Գ. Վենետիկովի հայրենիքում» (ռուս.՝ «В полдень. На Родине А. Г. Венецианова»)[16] (1980) և այլն։
Լեոնիդ Բայկովը մահացել է 1994 թվականի հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.84.
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.10.
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.205. Л.18.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.67
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.7-8.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.7.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.6.
- ↑ 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.8.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.6.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.9.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.9.
- ↑ Ленинград. Зональная выставка 1964 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1965. — с.9.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.6.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.11.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.11.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.205.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.7-8.
- Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.7.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.6.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.8.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.6.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.9.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.9.
- Ленинград. Зональная выставка 1964 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1965. — с.9.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. М., Искусство, 1970. С. 260—261.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.6.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.11.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.11.
- Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.84.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.10.
- Летописцы флота России. 50 лет Студии художников-маринистов Военно-морского флота. СПб, ЦВММ. 2002. С. 8, 20, 50.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.393, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.67.
- Иванов, С. В. Байков Леонид Петрович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.75-76.
- «Ленинградский художник Байков Леонид Петрович». Соцреализм. Киевский клуб коллекционеров. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հունիսի 17 մահեր
- 1994 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս բնանկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ