Լեոնետտո Կապելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնետտո Կապելո
ֆր.՝ Leonetto Cappiello
Leonetto Cappiello.jpg
Ծնվել էապրիլի 9, 1875(1875-04-09)
ԾննդավայրԼիվոռնո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էփետրվարի 2, 1942(1942-02-02)[1] (66 տարեկան)
Մահվան վայրԿանն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[2]
Մասնագիտությունպլակատի նկարիչ, նկարիչ, ծաղրանկարիչ և դիզայներ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17491646?, Q17491750? և Maurin Quina?
Leonetto Cappiello Վիքիպահեստում

Լեոնետտո Կապելո (իտալ.՝ Leonetto Cappiello, ապրիլի 9, 1875(1875-04-09), Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա - փետրվարի 2, 1942(1942-02-02)[1], Կանն), իտալացի և ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, նկարել է պաստառներ։ Նրան անվանում են ժամանակակից գովազդի հայր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարել սովորել է ինքնուրույն, հատուկ կրթություն չի ստացել։ Նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1892 թվականին Ֆլորենցիայում։

Իր կարիերան սկսել է որպես ծաղրանկարիչ, համագործակցել Է «Le rire», «Le Cri de Paris», «Le Sourire», «l'Assiette au Beurre», «La Baionnette», «Femina», «La Revue blanche» և այլ հումորային և երգիծական ամսագրերի հետ։ Նրա ծաղրանկարների «Lanterna Magica» առաջին ալբոմը լույս է տեսել է 1896 թվականին։ Կապելոն 1898 թվականին տեղափոխվել է Փարիզ։

Ծաղրանկար-ինքնադիմանկար

1899 թվականից սկսել է նկարել գովազդային պաստառներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կապելոն Իտալիայում աշխատել է որպես թարգմանիչ։ 1921-1936 թվականներին պայմանագիր է կնքել Կանն քաղաքի «Maison Devambez» գեղարվեստական տպարանի հետ։

Պատկերազարդել է Վոլտերի «Բաբելոնի արքայադուստրը» գիրքը, Գիյոմ Ապոլիների «Սպանված բանաստեղծը» նովելների ժողովածուն (1916)։

Եղել է Միսս Ֆրանսիա գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամ։

Լեոնետտոն ամուսնացել է 1901 թվականին Սյուզան Մեյեր Կապելոյի հետ։

Լեոնետտո Կապելոն մահացել է 1942 թվականին։ Թաղվել է Կաննի Գրանս Ժաս գերեզմանատանը, իսկ 1956 թվականի փետրվարին նրա աճյունը տեղափոխվել է Սենլիսի գերեզմանատուն, որտեղ հանգչում է նաև նրա կինը՝ Սյուզանը[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին պաստառը «Ֆրո-Ֆրո» թերթի համար պատրաստվել է 1899 թվականին[5]:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Կապելոն ստեղծել է մոտ 530 գովազդային պաստառ։ Նրա անունը կապվում է 20-րդ դարասկզբի պաստառների կատարելագործման հետ։ Նրա աշխատանքների ոճը զգալիորեն տարբերվում էր ժամանակակից պաստառի հիմնադիրներից մեկի՝ Ժյուլ Շերեի աշխատանքներից։

1902 թվականին լույս է տեսել Կապելոյի ծաղրանկարների 24 էջանոց գիրքը։

Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դիզայնի հեղափոխությունը որոշ առումով կապվել է Լեոնետտո Կապելոյի անվան հետ։ Նրա աշխատաանքներն այնքան տպավորիչ էին, որ նրան բազմիցս անվանել են ժամանակակից գովազդի հայր։

Կապելոն հայտնի էր նաև իր ծաղրանկարներով, կավե և գիպսե արձաններով։

Լավագույն աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.moma.org/artists/962
  3. Леонетто Каппелло
  4. Cimetières de France et d'ailleurs
  5. Jack Rennert. Cappiello, the posters of Leonetto Cappiello. 0-9664202-7-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]