Լեոնդինգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
գերմ.՝ Leonding | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 24,04 կմ² | ||
ԲԾՄ | 287 մետր | ||
Բնակչություն | ▲28 698 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0732 | ||
Փոստային դասիչ | 4060[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | LL | ||
Պաշտոնական կայք | leonding.at | ||
| |||
Լեոնդինգ (գերմաներեն՝ Leonding. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈleːɔ̯nd̥iŋ]]] ( )), քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգում, վերջինիս վարչական կենտրոն Լինց քաղաքից դեպի հարավ-արևմուտք, Դանուբի և նրա վտակ Պուխենաուի ափերին[3][4]։ 2018 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 28.698. այդ ցուցանիշով Լինց Լանդ շրջանում զբաղեցրել է առաջին տեղը, Վերին Ավստրիա նահանգում՝ չորրորդ տեղը։
1898-ից մինչև 1905 թվականը Ադոլֆ Հիտլերն ապրել է Լեոնդինգում, որտեղ հաճախել է տեղի տարրական դպրոցը, այնուհետև՝ մերձակա Լինցի միջնակարգ դպրոցը։ Նրա ծնողների՝ Ալոիս և Կլարա Հիտլերների, ինչպես նաև եղբոր՝ Էդմունդի աճյուններն ամփոփված են Լեոնդինգի գերեզմանատանը[5]։ Պասաուի նացիստների պատվիրակությունը ծածուկ այցելել է նրանց շիրիմներին[6]։ 1938 թվականին էլ Հիտլերն էր այցելել նրանց շիրիմներին։ 2012 թվականին գերեզմանը լուծարվել է, քանի որ Ալոիս Հիտլերի առաջին կնոջ՝ Աննայի ազգականը չի նորացրել արտոնագիրը[7]։ Հիտլերի հայրը մահացել էր 1903 թվականին, Լեոնդինգի իջևանատանը, գինեխմության ժամանակ։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1869 | 2250 | — |
1880 | 2378 | +5.7% |
1890 | 3016 | +26.8% |
1900 | 3829 | +27.0% |
1910 | 4365 | +14.0% |
1923 | 4762 | +9.1% |
1934 | 5235 | +9.9% |
1939 | 5771 | +10.2% |
1951 | 6832 | +18.4% |
1961 | 11 211 | +64.1% |
1971 | 14 968 | +33.5% |
1981 | 19 389 | +29.5% |
1991 | 21 209 | +9.4% |
2001 | 22 203 | +4.7% |
2011 | 25 295 | +13.9% |
2018 | 28 698 | +13.5% |
2000 թվականից Լեոնդինգի բնակչությունը կտրուկ ավելացել է՝ 22.203-ից 2018 թվականին հասնելով 28.698-ի։ Դրան մեծապես նպաստել են սերտ հարևանությամբ գտնվող Լինցի համեմատ բնակարանների զգալի էժանությունը, աշխատատեղերի առկայությունը, ալպյան գեղատեսիլ բնությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ https://raw.githubusercontent.com/bresu/oe_gemeinden/a41434c7941c8902852ad6849e48a78cf475a80c/gemeinden_CSV.csv
- ↑ http://www.statistik.at/blickgem/gemDetail.do?gemnr=41012%7Ctítulo=Ein Blick auf die Gemeinde|autor=|data=|publicado=Statistik.at|acessodata=14 de agosto de 2012|língua2=de}}
- ↑ Citypopulation.de Estadísticas del distrito de Linz. Consultado el 25 de julio de 2018.
- ↑ Anna Rosmus Hitlers Nibelungen, Samples Grafenau 2015, pp. 120f
- ↑ Anna Rosmus Hitlers Nibelungen, Samples Grafenau 2015, pp. 121
- ↑ Anna Rosmus Hitlers Nibelungen, Samples Grafenau 2015, pp. 122
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Johann Mayr: Leonding: Dorf-Stadtrand-Stadt. 1999, ISBN 3-9500396-0-0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիճամփորդն ունի Լեոնդինգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Կենտրոնական հրապարակը
-
Կենտրոնական հրապարակը
-
Միջնադարյան աշտարակներից մեկը
-
Հիտլերների տունը
-
Տեսարան քաղաքից
-
Սբ. Հովհաննես եկեղեցին
-
-
Սբ. Իսիդոր եկեղեցին
-
Պատկերասրահը
-
Քաղաքային սրահը
-
UNO հանրախանութը
-
Միջնադարյան աշտարակներից մեկը
-
Միջնադարյան ամրոցներից մեկը
-
|