Jump to content

Լեոնարդ Նիմոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդ Նիմոյ
անգլ.՝ Leonard Nimoy
Ծնվել էմարտի 26, 1931(1931-03-26)[1][2][3][…]
ԾննդավայրWest End[1][4][5][…]
Մահացել էփետրվարի 27, 2015(2015-02-27)[1][4][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրԲել Ամիր, Լոս Անջելես, ԱՄՆ[4][1]
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունԱնտիոքի համալսարան, Անտիոքի քոլեջ (1977), Boston English High School?, Բոստոնի համալսարան, Բոստոնի քոլեջ և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, բանաստեղծ, գրող, երաժիշտ, հնչյունավորող, լուսանկարիչ, սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և acting instructor
Ժանրերվեսթեռն, գիտական ֆանտաստիկա և դրամա
ԸնտրանիՎուլկանյան ողջույն
Ամուսին(ներ)Sandra Zober? և Susan Bay?
Երեխա(ներ)Adam Nimoy?[1] և Julie Nimoy?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա
leonardnimoyphotography.com

Լեոնարդ Սայմոն Նիմոյ (անգլ.՝ Leonard Simon Nimoy, մարտի 26, 1931(1931-03-26)[1][2][3][…], West End[1][4][5][…] - փետրվարի 27, 2015(2015-02-27)[1][4][2][…], Բել Ամիր, Լոս Անջելես, ԱՄՆ[4][1]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, բանաստեղծ և լուսանկարիչ։ Նա համաշխարհային համբավ ձեռք բերեց Սփոքի դերով «Աստղային ճանապարհ» ֆրանշիզայում, կերպար, որը նա մարմնավորել էր հեռուստատեսությամբ և կինոյում մոտ հիսուն տարի, որը նկարահանվել է 1964 թվականի փորձնական դրվագից մինչև 2013 թվականի վերջին ֆիլմը[6]։ Նաև հայտնի է Ուիլյամ Բելի դերով «Եզր» հեռուստասերիալում[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնարդ Սայմոն Նիմոյը ծնվել է հրեա ներգաղթյալների ընտանիքում Ռուսական կայսրության Վոլինի նահանգի Իզյասլավից (այժմ` Խմելնիցկիի մարզ, Ուկրաինա), նրա առաջին լեզուն իդիշն էր[8]։ Նրա ծննդյան պահին ծնողները՝ Դորան (հայրական ազգանուն՝ Սփինգեր, ավելի ուշ՝ Սփիներ, 1904–1987 թվականներ) և Մաքս Նիմոյը (1901–1987 թվականներ) արդեն ունեին հինգ տարեկան որդի՝ Մելվինը։ Նրա հայրը 1913 թվականին ծնողների հետ գաղթել է Զասլավից (Իզյասլավ) Բոստոն և այնուհետև դարձել է վարսավիրանոցի սեփականատեր,1921 թվականին գաղթել է մայրը, եղել է տնային տնտեսուհի։ Նիմոյը կրթություն է ստացել Բոստոնի Անգլիական ավագ դպրոցում։ Նա դրամատիկական դասընթացների է մասնակցել Բոստոնի քոլեջում, որտեղ նվիրվել է Ստանիսլավսկու մեթոդին։ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո նա օգտագործեց փոշեկուլների վաճառքից ստացած 600 դոլարը՝ գրանցվելու Փասադենայի Փլեյհաուսում[9][10][11]։

Լեոնարդն առաջին անգամ բեմ է դուրս եկել Հենզելի և Գրետելի բեմում ութ տարեկան հասակում և մինչև 18 տարեկանը շարունակել է հանդես գալ սիրողական շոուներում։ Այս տարիքում նա լքեց տունը, որպեսզի մեկնի Կալիֆորնիա և այնտեղ լուրջ կարիերա սկսի։ Մեկ տարի Հոլիվուդում մնալուց հետո, 20 տարեկանում նա «Kid Monk Baroni» ֆիլմում ստանձնեց գլխավոր դերը։

Նիմոյը որպես Սփոք «Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ» ֆիլմում

ԱՄՆ բանակում ծառայելու ընթացքում (1953–1955 թվականներ) Լեոնարդը ծանոթանում է Սենդի Զոբերի հետ և 1954 թվականին նրանք ամուսնանում են։ Ամուսնության ընդհացքում ծնվում են երկու երեխա՝ Ջուլին (1955 թվական) և Ադամը (1956 թվական)։

Բանակից վերադառնալուց հետո Նիմոյը շարունակեց իր կարիերան, թեև ստիպված էր կես դրույքով աշխատել ռեստորաններում և տաքսի վարել[12]։

Հաջողությունը Լեոնարդին հասավ այն բանից հետո, երբ նա հայտնվեց «The Lieutenant» ֆիլմում էպիզոդիկ դերով, որտեղ նրան նկատեց Ջին Ռոդենբերին․ դրանից հետո Նիմոյին առաջարկվեց պարոն Սփոքի դերը «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալում[13]։ Սփոքի դերի համար Նիմոյը երեք անգամ առաջադրվել է «Փրայմթայմ Էմմի» մրցանակի՝ դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, և ներկայումս «Աստղային ճանապարհի» միակ դերասանն է, ով առաջադրվել է «Էմմի» մրցանակի։

Այս հաջողությանը հաջորդեց նոր հաջողություն «Առաքելությունն անիրագործելի է» հեռուստասերիալում (1966-1973 թվականներ), որում Լեոնարդը խաղում էր քողարկման վարպետ Փերիսի դերը, ինչպես նաև կատակերգական վեսթերնը՝ «Քեթլոու» (1971 թվական), որտեղ նա նկարահանվել է Յուլ Բրինների և Ռիչարդ Քրենիի հետ։

1973 թվականին պատկերասրահում տեղի ունեցավ նրա լուսանկարների առաջին ցուցահանդեսը։ Մոտավորապես նույն ժամանակ լույս տեսավ նրա բանաստեղծությունների գիրքը՝ «Դու և ես», իսկ 1977 թվականին նա ստացավ մագիստրոսի կոչում կրթության ոլորտում։

1987 թվականին Լեոնարդը Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» արժանացել է աստղի[14]։

1987 թվականին Լեոնարդն ու Սենդին ամուսնալուծվեցին, իսկ Լեոնարդը 1988 թվականին նորից ամուսնացավ։ Նրա երկրորդ կինը՝ Սյուզան Բեյ Նիմոյը, առաջին ամուսնությունից արդեն որդի ուներ՝ Ահարոնը։

2000 թվականի սեպտեմբերին Անտիոքի համալսարանը Նիմոյին շնորհել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի կոչում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված գործունեության, ինչպես նաև արվեստի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության գործում ունեցած ավանդի համար։

Կյանքի վերջին տարիներին Լեոնարդի հետաքրքրությունը լուսանկարչության նկատմամբ վերսկսվել է, և Նիմոյը շարունակել է մասնակցել կոնֆերանսների և մասնակցել այս թեմային նվիրված տարբեր նախագծերի։

2003 թվականի սկզբին Լեոնարդը և Սյուզանը հիմնեցին «Նիմոյ հիմնադրամը», որը նախատեսված է ժամանակակից նկարիչների աշխատանքը ճանաչելու, խրախուսելու և աջակցելու համար[15]։ «Նիմոյ հիմնադրամը» իր առջև դնում է հետևյալ նպատակները` ֆինանսավորում այն կազմակերպություններին, որոնք աջակցում են ժամանակակից նկարիչներին, ինչպես նաև տրամադրում են նրանց աշխատանքի համար նախատեսված տարածքներ և նյութեր, ապահովում են ժամանակակից նկարիչների կապը հաստատությունների հետ, որոնք կարող են նպաստել նրանց կարիերային, աջակցում են ժամանակակից նկարիչներին, ովքեր կրթում են այլ մարդկանց, ինչպես նաև փորձում են ոգեշնչել այլ բարերարների` աջակցելու արվեստին[16]։

2007 թվականի հուլիսի 26-ին հայտարարվեց, որ Լեոնարդը հաստատվել է հին Սպոկի դերի համար «Աստղային ճանապարհ» նոր ֆիլմում, որը թողարկվել է 2009 թվականին[17]։ Ֆիլմը լավ արձագանքներ է հավաքել, և Նիմոյի երկրպագուները ուրախ էին, որ դերասանը հայտնվեց կինոԷպոպեայի շարունակության մեջ։

Դրանից հետո Լեոնարդը նկարահանվեց «Եզր» հեռուստասերիալում` շարունակելով իր համագործակցությունը Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի հետ[18], «Աստղային ճանապարհ» տիեզերքից նոր ֆիլմերի ռեժիսոր նաև հայտարարվել է, որ Լեոնարդը կմասնակցի հեռուստատեսային տիեզերքի հիման վրա ստեղծված «Star Trek Online» MMORPG-ի հնչյունավորմանը։

Կյանքի վերջին տարիներին Նիմոյը շարունակել է ակտիվ կենսակերպ վարել, զբաղվել լուսանկարչությամբ և պարբերաբար մասնակցել տարբեր միջոցառումների։ 2013 թվականին Նիմոյը ևս մեկ անգամ մարմնավորեց ծեր Սպոկի դերը Ջեֆրի Ջեյքոբ Աբրամսի «Ստարտրեկ։ Հատուցում» ֆիլմում[19]։

Մահացել է 2015 թվականի փետրվարի 27-ին 83 տարեկանում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից[20][21]։ 2015 թվականի մարտի 1-ին թաղվել է Լոս Անջելեսի Հիլսայդ Մեմորիալ Պարկ գերեզմանատանը։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դերակատարում
1952 ֆ Ստրատոսֆերայի զոմբիներ Zombies of the Stratosphere Նարաբ
1954 ֆ Նրա՜նք Them! բանակի սերժանտ
1960 ս Բոնանզա Bonanza Ֆրեդի
1961 ս Մթնշաղի գոտի The Twilight Zone Հանսեն
1961—1964 ս Ծուխ բեռնախցիկից Gunsmoke տարբեր կերպարներ
1963 ս Փերի Մեյսոն Perry Mason Փիթ Չենների
1963 ֆ Պատշգամբ The Balcony Ռոջեր
1963 ս Գլխավոր հիվանդանոց General Hospital Բեռնի
1964 ս Հնարավորից այն կողմ The Outer Limits Ջադսոն Էլիս / Կոնիգ
1965 ս Օրեր մահվան հովտում Death Valley Days Դեղին Արջ
1966 ս Լարեք գիրուսը Get Smart Սթրայքեր
1966—1969 ս Աստղային ճանապարհ։ Օրիգինալ շարք Star Trek։ The Original Series Սփոք
1969—1971 ս Առաքելությունն անհնարին է Mission։ Impossible Փերիզ
1971 ֆ Կետլոու Catlow Միլլեր
1973 ս Կոլոմբո Columbo դոկտոր Բարի Մեյֆիլդ
1973—1974 մս Աստղային ճանապարհ։ Անիմացիոն շարք Star Trek։ The Animated Series Սփոք
1978 ֆ Մարմնի առևանգողների ներխուժում Invasion of the Body Snatchers դոկտոր Դեյվիդ Քիբներ
1979 ֆ Աստղային ճանապարհ Star Trek։ The Motion Picture Սփոք
1982 հֆ Գոլդա անունով մի կին A Woman Called Golda Մորիս Մեերսոն
1982 ֆ Աստղային ճանապարհ 2։ Խանի զայրույթը Star Trek II։ The Wrath of Khan Սփոք
1983 ս Թի Ջեյ Հուկեր T. J. Hooker լեյտենանտ Փոլ Մաքգիր
1984 ֆ Աստղային ճանապարհ 3։ Սփոքի որոնումներում Star Trek III։ The Search for Spock Սփոք
1986 հֆ Ալադինը և նրա կախարդական լամպը Aladdin and His Wonderful Lamp չար Մարոկկոյի կախարդ
1986 մֆ Տրանսֆորմերներ Transformers։ The Movie Գալվատրոն
1986 ֆ Աստղային ճանապարհ 4։ Ճանապարհ դեպի տուն Star Trek IV։ The Voyage Home Սփոք
1989 ֆ Աստղային ճանապարհ 5։ Վերջին սահմանը Star Trek V։ The Final Frontier Սփոք
1991 հֆ Երբեք մի մոռացեք Never Forget Մել Մերմելշտեյն
1991 ս Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը Star Trek։ The Next Generation Սփոք
1991 ֆ Աստղային ճանապարհ 6։ Չբացահայտված երկիր Star Trek VI։ The Undiscovered Country Սփոք
1993—1997 մֆ Սիմփսոնները The Simpsons ինքն իր դերում
1994 ֆ Էջերի տերը The Pagemaster դոկտոր Ջեյքիլ / պարոն Հայդ
1995 ս Հնարավորից այն կողմ The Outer Limits Տերման Քաթլեր
1999—2002 մս Ֆուտուրամա Futurama Լեոնարդ Նիմոյի գլուխը
2001 մֆ Ատլանտիդա։ Մոռացված երկիր Atlantis։ The Lost Empire Ատլանտյան թագավոր
2009 ֆ Աստղային ճանապարհ Star Trek ծեր Սփոք
2009 ֆ Կորած աշխարհը Land of the Lost Զարն
2009—2012 ս Եզր Fringe բժիշկ Ուիլյամ Բել
2011 ֆ Տրանսֆորմերներ։ Լուսնի մութ կողմը Transformers։ Dark of the Moon Սենտինել Փրայմ
2012 ս Մեծ պայթյունի տեսությունը The Big Bang Theory Լեոնարդ Նիմոյ
2013 մֆ Զամբեզիա Zambezia Սեկուրու
2013 ֆ Ստարտրեկ։ Հատուցում Star Trek Into Darkness ծեր Սփոք

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Ծանոթագրություններ
1966 Deathwatch Այո հեռուստաֆիլմ
1973 Գիշերային պատկերասրահ Night Gallery Այո հեռուստասերիալ
1981 In Search of… Այո վավերագրական ֆիլմ

հեռուստասերիալ

Vincent Այո Այո հեռուստաֆիլմ
1982 The Powers of Matthew Star Այո հեռուստասերիալ
1983 Թի Ջեյ Հուկեր T. J. Hooker Այո
1984 Աստղային ճանապարհ 3։ Սփոքի որոնումներում Star Trek III։ The Search for Spock Այո
1986 Աստղային ճանապարհ 4։ Ճանապարհ դեպի տուն Star Trek IV։ The Voyage Home Այո Այո
1987 Երեք տղամարդ և երեխա Three Men and a Baby Այո
1988 Լավ մայր The Good Mother Այո
1989 Մարմնական պատերազմներ Body Wars Այո Կարճամետրաժ ֆիլմ
1990 Տարօրինակ բան` սեր Funny About Love Այո
1991 Աստղային ճանապարհ 6։ Չբացահայտված երկիր Star Trek VI։ The Undiscovered Country Այո Այո
1994 Ամուսնության Սուրբ կապերը Holy Matrimony Այո
1995—1997 Մահացու խաղեր Deadly Games Այո Այո հեռուստասերիալ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1968 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկական հեռուստասերիալում Աստղային ճանապարհ։ Օրիգինալ սերիալ Առաջադրված
1969 Առաջադրված
1970 Առաջադրված
1978 Սատուրն Լավագույն տղամարդու երկրորդ պլանի դեր Մարմնի առևանգողների ներխուժում Առաջադրված
1979 Աստղային ճանապարհ։ Ֆիլմ Առաջադրված
1982 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ ֆիլմում Գոլդա անունով մի կին Առաջադրված
1984 Սատուրն Լավագույն ռեժիսոր Աստղային ճանապարհ III։ Սփոոքի որոնումներում Առաջադրված
1985 Հյուգո Լավագույն բեմադրություն Առաջադրված
1986 Սատուրն Լավագույն ռեժիսոր Աստղային ճանապարհ IV։ Ճանապարհ դեպի տուն Առաջադրված
Լավագույն տղամարդու դերը Առաջադրված
1987 Հյուգո Լավագույն բեմադրություն Առաջադրված
1992 Աստղային ճանապարհ VI։ Չբացահայտված երկիր Առաջադրված
2001 Էննի Անիմացիոն ֆիլմի լավագույն հնչյունավորում Ատլանտիդա։ Մոռացված երկիր Առաջադրված
2009 Բոստոնի կինոքննադատների միություն Լավագույն դերասանական կազմ Աստղային ճանապարհ Հաղթանակ
2009 Critic's Choice Movie Awards Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
2009 Scream Լավագույն դերասանական անսամբլ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված
2009 Սատուրն Հեռուստասերիալի լավագույն հյուրի դերը Եզր Հաղթանակ
2014 Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիա

Boston/New England Chapter[22]

New England Emmy Awards Governors' Award Շարունակական ներդրում հեռուստատեսային արդյունաբերության մեջ Հաղթանակ
  • 1973 — You and I (poetry and photographs)
  • 1974 — Will I Think of You (poetry and photographs)
  • 1975 — I Am Not Spock (autobiography)
  • 1977 — We Are All Children Searching for Love։ A Collection of Poems and Photographs
  • 1978 — Come Be with Me (poetry and photographs)
  • 1981 — These Words Are for You (poetry and photographs)
  • 1983 — Warmed by Love (poetry and photographs)
  • 1995 — I Am Spock (memoir)
  • 1995 — Vincent (novel)
  • 2001 — A Lifetime of Love։ Poems on the Passages of Life (anthology of five of his prior collections of poetry and photographs)
  • 2002 — Shekhina (photographic essay)

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1967 — /Leonard Nimoy Presents Mr. Spock’s Music From Outer Space (Dot Records)
  • 1968 — /The Two Sides of Leonard Nimoy (Dot Records)
  • 1968 — /The Way I Feel (Dot Records)
  • 1969 — /The Touch of Leonard Nimoy (Dot Records)
  • 1970 — /The New World of Leonard Nimoy (Dot Records)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Heffernan V. Leonard Nimoy, Spock of ‘Star Trek,’ Dies at 83The New York Times, 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Carroll R. Leonard Nimoy, actor who played Mr Spock on Star Trek, dies aged 83The Guardian, 2015.
  5. 5,0 5,1 5,2 Sammarco A. M. Boston's West End — 1998.
  6. Heffernan, Virginia [in անգլերեն] (2015-02-27). «Leonard Nimoy, Spock of 'Star Trek,' Dies at 83». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016-02-03-ին. Վերցված է 2015-02-27-ին. {{cite news}}: Text "Virginia Heffernan" ignored (օգնություն)
  7. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8.  Интервью с Леонардом Нимоем
  9. Diehl, Digby (1968-08-25). «Girls All Want To Touch The Ears» Արխիվացված է Սեպտեմբեր 4, 2015 Wayback Machine-ի միջոցով:. The New York Times. p. 173.
  10. «Story Book: Legends from the Heights» Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2011 Wayback Machine-ի միջոցով:. Boston College Magazine (Chestnut Hill, MA: Office of Communications). Spring 2005. ISSN 0885-2049. Retrieved August 2, 2010. Adapted from Legends of Boston College (2004); Boston, MA: New Legends Press. ISBN 978-0-975-55070-0. OCLC 57510969.
  11. Darrach, Brad (1977-07-25). «Leonard Nimoy Beams Himself Aboard 'Equus' and Out from Under Mr. Spock’s Pointy Ears» Արխիվացված է Մարտ 2, 2015 Wayback Machine-ի միջոցով:. People.
  12. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «'I loved him like a brother': William Shatner pays tribute to Star Trek legend Leonard Nimoy who died aged 83 after 47 years on the greatest sci-fi franchise of all». Արխիվացված է օրիգինալից 2015-12-15-ին. Վերցված է 2016-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. Staff, TrekCore (2015-02-27). «Leonard Nimoy Dies At Age 83». TrekCore.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-10-ին.
  22. «Chapter Honors List». Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին. Վերցված է 2016-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդ Նիմոյ» հոդվածին։