Լեոնարդ Կալագեն
| Լեոնարդ Կալագեն | |
| Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
|---|---|
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
| Ծննդյան օր | մարտի 27, 1912[1][2][3][…] |
| Ծննդավայր | Copnor, Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] |
| Վախճանի օր | մարտի 26, 2005[1][2][3][…] (92 տարեկան) |
| Վախճանի վայր | Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | James Callaghan?[2] |
| Մայր | Charlotte Gertrude Cundy?[2] |
| Ամուսին | Audrey Callaghan, Baroness Callaghan of Cardiff? |
| Զավակներ | Margaret Jay, Baroness Jay of Paddington?[5], Julia Elizabeth Callaghan?[2] և Michael James Callaghan?[2] |
| Պարգևներ | |
Լեոնարդ Ջեյմս Կալագեն[7], Քարդիֆի բարոն Կալոգեն[8] (անգլ.՝ Leonard James Callaghan, Baron Callaghan of Cardiff, մարտի 27, 1912[1][2][3][…], Copnor, Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] - մարտի 26, 2005[1][2][3][…], Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ-լեյբորիստ, 1976-1979 թվականներին՝ պահպանողականների տիրապետության 18-ամյա դարաշրջանից առաջ, Միացյալ Թագավորության վարչապետ։

Հայտնի է նաև որպես Ջիմ Կալագեն («Արևային Ջիմ», «Ջենթլմեն Ջիմ», «Մեծ Ջիմ»)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդ Ջեյմս Կալագենը ծնվել է 1912 թվականի մարտի 27-ին Պորտսմութում։ Այլ կերպ կոչվել է նաև հոր՝ Ջեյմսի անունով։ Կալագենի մայրը հրեա էր, իսկ հայրը իռլանդացի կաթոլիկի որդի, որը Մեծ իռլանդական սովի տարիներին փախել էր Անգլիա։ Կալագենի հայրը տնից փախել է 1890-ական թվականներին՝ Թագավորական ռազմածովային նավատորմում ծառայության անցնելու նպատակով։ Քանի որ նա շատ երիտասարդ էր բանակ գնալու համար, կեղծել է ծննդյան ամսաթիվը և փոխել իր ազգանունը Կալագենից՝ Գարոգան, որպեսզի նրա իրական ինքնությունը հնարավոր չլինի պարզել։ Նա ծառայել է մինչև Չիֆ-փեթթի-սպայի կոչումը[9]։
1930-1940-ական թվականներին արհմիութենական շարժման գործիչ էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ 1945 թվականին առաջին անգամ ընտրվել է խորհրդարան[10]։ 1947-1950 թվականներին՝ տրանսպորտի նախարարության, իսկ 1950-1951 թվականներին Ծովակալության խորհրդարանական քարտուղար էր։ 1951-1964 թվականներին լեյբորիստների ստվերային աշխատասենյակներում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Հարոլդ Վիլսոնի աշխատասենյակներում զբաղեցրել է համապատասխանաբար գանձարանի կանցլերի (1964-1967) և ներքին գործերի նախարարի (1967-1970) պաշտոնները[11][12][13][14]։
1973 թվականին ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության նախագահ, իսկ 1974-1976 թվականներին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար։ 1976 թվականից Մեծ Բրիտանիայի վարչապետն էր։
Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ քաղաքական գործիչն էր, որը զբաղեցրել է բոլոր չորս նշանավոր պաշտոնները (Great officers of State)․ եղել է վարչապետ, գանձարանի կանցլեր, ներքին և արտաքին գործերի նախարար։
Եվրոպական տնտեսական համագործակցությանը Միացյալ Թագավորության մասնակցության ակտիվ կողմնակից էր։ Տնտեսական ճգնաժամից և 1978-1979 թվականների ձմռանը կատարված գործադուլից հետո՝ 1979 թվականի մարտի 28-ին, խորհրդարանը անվստահություն է հայտնել Կալագենի աշխատասենյանին, որը մնացել է անորոշ վիճակում՝ մինչև մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ վճռական հաղթանակ են տարել պահպանողականները՝ Մարգարետ Թետչերի գլխավորությամբ[15][16]։ 1980 թվականին կորցրել է առաջատարի դիրքը նաև կուսակցությունում։
1983 թվականից մինչև 1987 թվականը Համայնքների պալատի «հայրն» էր։ Համայնքների պալատից հեռանալուց հետո, 75-ամյակի կապակցությամբ, պարգևատրվել է թագուհու կողմից և արժանացել Քարդիֆի բարոն տիտղոսին, որը թույլ է տվել նրան տեղ զբաղեցնել Միացյալ Թագավորության լորդերի պալատում։
Կալագենի մականունը «Մեծ Ջիմ» է, քանի որ Մեծ Բրիտանիայի ամենանշանավոր վարչապետն էր ամբողջ պատմության ընթացքում։ Ապրելով ուղիղ 93 տարի՝ Կալագենին է պատկանել նաև վարչապետների երկարակեցության ռեկորդը։ Նա ընդամենը երկու շաբաթ է տեսել իր կնոջը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Dictionary of Welsh Biography, Y Bywgraffiadur Cymreig — 1997.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- ↑ https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 74
- ↑ Каллагэн // Исландия — Канцеляризмы. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 526. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 12). — ISBN 978-5-85270-343-9.
- ↑ Conroy, Harry Callaghan (The 20 British Prime Ministers of the 20th Century). — London: Haus Publishing. — ISBN 978-1-904950-70-7
- ↑ Andrew Davies, To Build A New Jerusalem: Labour Movement from the 1890s to the 1990s (1992) pp 232–33
- ↑ The Cabinet Papers: Reform and VAT, from the National Archives
- ↑ Britain:Selective Torment Արխիվացված 2013-08-27 Wayback Machine, Time, Friday, 16 September 1966
- ↑ Conroy, 2006, էջեր 9–11
- ↑ J.N. Houterman. «Royal Naval Volunteer Reserve (RNVR) Officers 1939–1945». Unithistories.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «1979: Early election as Callaghan defeated». On this Day. BBC News. 1979 թ․ մարտի 28. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
- ↑ «History – James Callaghan». BBC. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джеймс Каллаген // Новое время. —М., 1974. — № 18. — С. 26.
- Каллагэн, Джеймс // Редкол.: Кравченко Л.П. (отв.ред. и др.) Кто есть кто в мировой политике. — М.: Политиздат, 1990. — С. 178. — ISBN 5-250-00513-6.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդ Կալագեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 27 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 2005 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի սոցիալիստներ
- Անգլիացի տնտեսագետներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Բրիտանացի տնտեսագետներ
- Թոքաբորբից մահացածներ
- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Միացյալ Թագավորության վարչապետներ