Լեոբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
գերմ.՝ Leoben
Զինանշան
AUT Leoben COA.svg

Leoben A main square.jpg
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես108 կմ², 107,77 կմ²
ԲԾՄ541 մետր
Բնակչություն24 645 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+1
Հեռախոսային կոդ03842
Փոստային ինդեքսներ8700 և 8792
Ավտոմոբիլային կոդLE
Պաշտոնական կայքleoben.at
##Լեոբեն (Ավստրիա)
Red pog.png

Լեոբեն (գերմ.՝ Leoben, Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[leˈoːbn̩]]]), քաղաք Ավստրիայի կենտրոնական մասում՝ Շտիրիա նահանգում, Մուր գետի ափին։ 2007 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 25 227 (այդ ցուցանիշով Լեոբենը Ավստրիայում զբաղեցրել է 17-րդ տեղը)[2]։ Տեղական նշանակության արդյունաբերական կենտրոն է, ունի համալսարան, որը հիմնականում մասնագետներ է պատրաստում հանքարդյունաբերության համար։ Պատմական հիշարժան փաստ է, որ Լեոբենում 1797 թվականին Ավստրիայի և Ֆրանսիայի միջև կնքվել է զինադադարի ու հաշտության պայմանագիր՝ նախերգանք դառնալով Կամպո Ֆորմիոյի դաշնագրի կնքման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոբենը, որի տարեգրությունն սկիզբ է առել 904 թվականից, հաճախ պատկերավոր անվանվում է «Շտիրիայի Երկաթե ուղու դարպաս»։ Քաղաքը հարուստ է պատմական հուշարձաններով, այդ թվում՝ եկեղեցիներով, որոնցից ուշագրավ են հատկապես 17-րդ դարի կեսերին կառուցված ու պատկերազարդված սբ. Ֆրանսիս Քսավիե եկեղեցին (համարվում է ճիզվիտական ամենանշանակալի կրոնական կառույցներից մեկը Ավստրիայում), «արտ նուվո» ոճով կառուցված լյութերական եկեղեցին, Շտիրիայի ամենահին կուսանոց-վանական համալիրը՝ Գյոս աբբայությունը (հիմնադրվել է 1020 թվականին)... Աբբայության հարևանությամբ է գտնվում «Գյոսեր» գարեջրագործարանը, որտեղ նաև թանգարան է գործում։

Բարձր աշտարակը (1280) և սբ. Ֆրանսիս Քսավիե եկեղեցին (1660-1665)

Լեոբենում է գտնվում Ավստրիայում գործող ամենահին թատրոնը, որտեղ ներկայացումներով հանդես են գալիս ոչ միայն տեղի, այլև հրավիրված արտիստներ[3]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիզա Էկհարտ (ծնվ. 1992 թ.), դերասանուհի
  • Ռոլանդ Լինց, ֆուտբոլիստ
  • Վիլֆրեդ Մորավեց, բուսաբան[4]
  • "Bambikiller" Քրիս Ռադեր, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
  • Քրիստոֆեր Շտրասեր, հեծանվորդ մարզիկ
  • Մարտին Վինեկ (ծնվ. 1964 թ.), դերասան
  • Հայնրիխ Մայեր, հակաֆաշիստական Դիմադրության շարժման մարտիկ (հաճախել է Լեոբենի դպրոցը)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]