Լեշուկովայի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեշուկովայի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Քարտեզ
Քարտեզ

Լեշուկովայի տուն (ռուս.՝ Дом Лешуковой), շենք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Կոմսոմոլսկի ճեմուղի, 37 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներին տան սեփականատերն էր բարոն Կարլ Ռեյկինգը։ Տան հաջորդ սեփականատերն է եղել Հռոմի հպատակ Պյոտր դե Ռոսսին։ Նա և կինը` Տերեզա Նիկոլաևնան, դաստիարակել են 1873 թվականին ծնված Մարիա դստերը։ Ռոսսինների ընտանիքն ընկերություն էր անում վաճառական Բակլաժոգլոյի և նրա ընտանիքի հետ, եղել է նրանց երեխաների` Նիկոլայի և Մարիայի կնքավորները։ Պյոտր Ռոսսիի հայրը` Յակով Ռոսսին, եղել է Իտալիայի փոխհյուպատոսը, իսկ եղբայրը` Վիկտոր դե Ռոսսին 1872 թվականին նշանվել է ազովցի քաղքենի Ուլյանա Անդրեևնա Անդրոպովայի հետ[2]։

1873-1880 թվականներին տունը պատկանել է քաղքենի Կոնստանտին Կուզմինովին։ 1880-ական թվականների կեսերին (այլ տվյալներով` 1890 թվականին) տունը դարձել է շտաբս-կապիտանի կին Վերա Սոլտանովայի սեփականությունը։ 1898-1906 թվականներին տունը պատկանել է ազնվական Ալեքսանդր Իվանովիչ Կորոբյինին։ 1915 թվականին տունը գտնվել է այրի Ելիզավետա Լեշուկովայի սեփականության տակ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկհարկանի անկյունային տունը կառուցվել է ռուսական գավառական կլասիցիզմի ոճով` սվաղված պատերով։ Ատամնիկները գտնվում են պսակող քիվի վրա։ Կողքից, ցոկոլային հարկում, 4 պատուհան է, կենտրոնական ճակատի մակերեսով կամարաձև սեգմենտային մուտքով պատուհաններ են, որոնք զարդարված են բարձակների վրա զարդաքիվերով։ Դորիական խոյակներով ուղղանկյունաձև զույգ որմնասյուները տեղադրված են պատուհանագոգերի քիվերին, զարդարված են նախշերով։ Նրանք ճակատը բաժանում են տարբեր չափսերի երեք մասի։ Շքամուտքը ձուլածո հովանոցով է, տեղադրված է աջից` որմնասյուների միջև։ Նրա տակ առկա է ուղղանկյունաձև փոքր խորշերից կազմված զարդանախշ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Лешуковой дом//Энциклопедия Таганрога
  2. «Дом 37. Исторический бульвар». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.