Հնդկոտեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լեշկ ծաղիկից)

Հնդկոտեմ (լատին․՝ Tropaeoium), պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Ամերիկան է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հարուստ և գեղեցիկ ծաղիկներ շնորհիվ բավական տարածված միամյա բույս է։ Ամենատարածված խոշոր տեսակներից են T. Majus L.-ը և T.Lobbianum Veitch.-ը։ Երկու տեսակներն էլ ունեն փափատվող և թփիկավոր ձևեր։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր հնդկոտեմներն օգտագործվում են պակի կողմից լուսամուտները, պատշգամբները ձևավորելու համար, կազմելով բարձր լարաշարքեր։ Թփիկավոր ձևերը օգտագործվում են ծաղկեթմբերի, ղևանդների, միքսբորդերների և ցածր շրջեզրերի ձևավորումներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ տարբեր ձևերի ծաղիկները լինում են սպիտակ, վառ կարմրագույն, դեղին, նարնջագույն և այլ երանգների։ Տերևները նույնպես ունեն տարբեր գույներ՝ կանաչ, սպիտակ, խայտաբղետ և մուգ կանաչ։ Սերմերը իրենց մեծությամբ և ձևով խիստ տարբեր են, ունեն մոտավորապես կլոր կամ երկարավուն ձև, քիչ թե շատ ամուր, դեղին, սպիտակավուն խեցաձև պատյան, որը երբեմն շատ հեշտությամբ անջատվում է սերմից։

Ծլունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծլունակությունը պահպանում է 3-4 տարի, ծլում է 8-12 օրվա ընթացքում։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանքը կատարվում է ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին՝ ուղղակի բաց գրունտում։ Կարելի է աճեցնել նաև 9-10 սմ-անոց թաղարներում և հողագնդիկով տեղափոխել գրունտ։ Տնկումը պետք է կատարել փափուկ և լավ մշակված հողերում, բաց, արևոտ տարածություններում բոիյսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Ծաղկում է ամբողջ ամառվա ընթացքում՝ մինչև ուշ աշուն։ Սերմնահավաքը պետք է կատարել հաճախակի, որովհետև հասած սերմնահատիկը անմիջապես վայր է ընկնում և ստիպված պետք է հավաքել գետնից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկոտեմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկոտեմ» հոդվածին։