Լեն Դեյթոն
Լեն Դեյթոն անգլ.՝ Len Deighton | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Leonard Cyril Deighton |
Ծնվել է | փետրվարի 18, 1929[1][2][3][…] (92 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, լրագրող, պատմաբան, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր և նկարազարդող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի դպրոց, Արվեստի արքայական քոլեջ և William Ellis School? |
Ժանրեր | դետեկտիվ |
Ուշագրավ աշխատանքներ | The IPCRESS File? |
Ամուսին | Ysabele Deighton? |
Լեոնարդ Սիրիլ Դեյթոն (անգլ.՝ Leonard Cyril Deighton,փետրվարի 18, 1929[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), առավել հայտնի՝ որպես Լեն Դեյթոն, անգլիացի գրող, լրտեսական վեպերի և դետեկտիվների, ռազմական պատմության և խոհարարության գրքերի հեղինակ։ Դեյթոնը համարվում է 20-րդ դարի լրտեսական վեպերի լավագույն երեք հեղինակներից մեկը (Յան Ֆլեմինգի և Ջոն Լե Կարեի հետ միասին[4][5]): Նրա դեբյուտային վեպը՝ «Իփքրեսի դոսյեն» (1962), արագ դարձել է բեսթսելլեր։ «The Sunday Times»-ը Դեյթոնին անվանել է «լրտեսական պատմության բանաստեղծ»[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյթոնը ծնվել է 1929 թվականի փետրվարի 18-ին Մարիլեբոնում։ Նրա հայրը Քեմբել Դոջսոնի վարորդն ու մեխանիկն էր, իսկ մայրը խոհարար էր։ Այդ ժամանակ նրանք ապրել են Գլոսթեր Փլեյս Մյուզում[7]՝ Բեյքեր սթրիթից ոչ հեռու[8][9]։
Դեյթոնի հետաքրքրությունը լրտեսական պատմությունների հանդեպ, հնարավոր է, մասամբ ոգեշնչված է Աննա Վոլկովայի ձերբակալությամբ, որին ականատես է եղել 11 տարեկան հասակում։ Վոլկովան, որը ռուսական ծագում ունեցող բրիտանացի հպատակ էր, եղել է գերմանական լրտես և բանկվել է Դեյթոնի ընտանիքի հարևանությամբ։ Նա ձերբակալվել է 1940 թվականի մայիսի 20-ին և հետագայում դատապարտվել «Պետական գաղտնիքի մասին օրենքը» խախտելու համար, քանի որ փորձել է գերմանացիներին գաղտնի փաստաթղթեր փոխանցել[10]։
Սուրբ Մերիլեբոնի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դեյթոնն աշխատել է երկաթուղում։ Ավելի ուշ թագավորական ВВС-ում պետական ծառայության է անցել լուսանկարչի պաշտոնում։ Նա թռել է Մոսկիտո ռմբակոծիչ-կործանիչներով և Լանկաստեր ռմբակոծիչով (ավելի ուշ այդ փորձն օգտագործել է իր «Ռմբակոծիչ» վեպը գրելիս)։ Նա նաև կատարել է լաբորատոր աշխատանքներ հատուկ հետազոտությունների բաժնի համար։
ВВС-ից հեռանալուց հետո՝ 1949 թվականին, սովորել է Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի դպրոցում, իսկ 1952 թվականին ստացել է կրթաթոշակ արվեստի թագավորական քոլեջում, որն ավարտել է 1955 թվականին[11]։ Այդ ժամանակ դարձել է Ռեյմոնդ Հոքի (1930-010) «ցմահ ընկերը»[12], որը հետագայում Լեոնարդի մի քանի վաղ գրքերի համար շապիկներ է մշակել։ Այնուհետև Դեյթոնն աշխատել է որպես բորտուղեկցորդ BOAC ավիաընկերությունում։ Մինչ գրական կարիերան սկսելը Նյու Յորքում աշխատել է որպես նկարազարդող, իսկ 1960 թվականին՝ որպես գեղարվեստական տնօրեն ներկայումս գոյություն չունեցող լոնդոնյան Robert Sharp & Partners գովազդային գործակալությունում։ Նա նկարազարդել է Ջեք Քերուակի «Ճանապարհին» վեպի բրիտանական առաջին հրատարակության շապիկը։ Այդ ժամանակից ի վեր, նա օգտագործել է իր նկարչական հմտությունները, որպեսզի ցուցադրի իր ռազմական պատմության մի շարք գրքեր։
Իր առաջին վեպերի հաջողությունից հետո Դեյթոնն սկսել է աշխատել «The Observer» խմբագրությունում և այդ ընթացքում թողարկել է մի քանի պատկերազարդ խոհարարական գրքեր։ 1967 թվականի սեպտեմբերին «The Sunday Times» ամսագրում հոդված է գրել «Ձնծաղիկ» ռազմական գործողության մասին (Operation Bigamy, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բենգազիի վրա SAS-ի հարձակումը)։ Հաջորդ տարի Դևիդ Սթիրլինգին զգալի վնաս է հասցվել հոդվածը զրպարտելու համար[13]։
Լեն Դեյթոնը Playboy ամսագրում եղել է ճանապարհորդությունների սյունակի խմբագիրը, մինչև 1968 թվականի «Միայն այն ժամանակ, երբ ես ծիծաղում եմ» վեպի էկրանիզացիայի պրոդյուսեր դառնալը։ Դեյթոնը գնել է Ջոան Լիթլվուդի «Օ, ինչ հրաշալի պատերազմ է» մյուզիքլի իրավունքները։ Նա (որի հայրը ծառայել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) վերաշարադրել է սցենարը՝ գործողությունները նկարագրելով Բրայթոն պիրնում, ավելացնելով աստղային նախաբան և ստեղծելով հիշարժան վերջնական հաջորդականություն[14]։ Դեյթոնը դարձել է նաև մյուզիքլի պրոդյուսերը, սակայն նրա անունը ջնջվել է, քանի որ նա «զայրացած և ցնցված է եղել, որ մարդիկ պետք է խնդրեն հիշատակել իրենց անունն այն բանի համար, ինչն իրենք չեն արել»[15]։ Դա մի քայլ էր, որը նա հետագայում նկարագրել է՝ որպես «հիմար և մանկամիտ»։ Դա նրա վերջին մասնակցությունն է եղել կինոարդյունաբերության մեջ[9]։
1969 թվականին, լքելով Անգլիան, նա որոշ ժամանակ ապրել է իռլանդական Բլեքռոքում՝ երբեմն հայտնվելով հայրենիքում։ Այժմ նա ապրում է կնոջ՝ Իզաբելի հետ Պորտուգալիայի Գերնսի կղզում գտնվող իր տներից մեկում[16]։ Նրա վերջին հարցազրույցը թվագրված է 2006 թվականին BBC Four ալիքին։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամեծ հաջողությունը Դեյթոնին բերել են նրա լրտեսական վեպերը։ Նրա առաջին «Իփքրեսի գործը» վեպի հրապարակումը համընկել է Յան Ֆլեմինգի «Բժիշկ Նոու» վեպի հիման վրա Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմի էկրան բարձրանալու հետ։ Աչքի է ընկել Դեյթոնի հերոսի՝ շարքային գաղտնի գործակալի, որը ծանր ծառայություն է իրականացնում սառը պատերազմի դաշտերում, կոնտրաստը Ֆլեմինգի վեպերից սուպերմենի համեմատությամբ։ Դեյթոնի վեպերում գործում են կրկնակի և նույնիսկ եռակի գործակալներ, որոնց մասին ոչ ոք, հաճախ և իրենք, չեն կարող վստահաբար ասել, թե ում կողմից են իրականում։ Դեյթոնի մեկ այլ հայտնի «Բեռլինյան հուղարկավորություն» վեպում սյուժեն աբսուրդի սահմանագծին է հասնում. սյուժեի անհեթեթությունը երանգավորվում է շախմատային խաղի կանոններից կազմված էպիգրաֆներով։
Դեյթոնի մի քանի վեպեր էկրանավորվել են, այդ թվում՝ «Իփքրեսի գործը» (1965), «Բեռլինյան հուղարկավորությունը» և «Կեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղը» (Billion Dollar Brain, 1967): Նրա առաջին 5 վեպերը նկարագրել են Հարրի Փալմեր անունով անանուն և ցինիկ հակահերոսի արկածները։ Վեպերը հագեցած են ծանոթագրություններով, որոնք բացատրում են տարբեր ժարգոնային տերմինները և կրճատումները երկխոսության մեջ։ Դեյթոնի ամենահայտնի վեպերից են նաև «Goodbye, Mickey Mouse» (1982) և «Ձմեռ» (1987) վեպերը։
Խոհարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյթոնը գրել է խոհարարական գրքերի շարք, ինչպես նաև «The Observer» թերթում գրել և մուլտիպլիկացիոն ոճով նկարազարդել է ամենշաբաթյա պատկերազարդ խոհարարական ուղեցույցը՝ Len Deighton’s Action Cook Book[17]։ Դեյթոնի «Իպկրեսի դոսյեն» վեպի էկրանավորման մեջ գլխավոր հերոսի խոհանոցում կախված է Լեոնարդ Դեյթոնի խոհարարական սյունակի բացվածքը[18]։
2014 թվականին «Օբսերվերը» հայտարարել է, որ Դեյթոնը ստեղծելու է 12 նոր խոհարարական հոդված, որոնք սկսած 2015 թվականից «Observer Food» ամսագրում տպագրվելու են ամեն ամիս։
Օգտագործելով իր առաջին չորս վեպերի հաջողությունը՝ Դեյթոնը գրել է «Len Deighton’s London Dossier» (1967) գիրքը՝ 60-ական թվականների «Swinging London»-ի ուղեցույց «գաղտնի գործակալներ» թեմայով․ այլ հեղինակների ներդրումները բնութագրվում են որպես «լրտեսության զեկուցում»։
Պատմական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Շպեերը (նախկին հիտլերյան սպառազինության նախարար) «Fighter: The True Story of the Battle of Britain» վեպի մասին ասել է, որ Բրիտանիայի համար պատերազմի իրական պատմությունը «հիասքանչ, ամենամանրամասն հետազոտությունը։ Ես հիացմունքով կարդում էի էջը էջի հետևից»։ Ստեղծագործությունը համալրվել է Ալան Ջոան Պերսիվալ Թեյլորի նախաբանով, որը բնութագրում է աշխատանքը՝ որպես «փայլուն վերլուծություն»։
Գեներալ Վալտեր Ներինգը գրել է Դեյթոնի վերջին պատմական վեպի՝ «Blood, Tears and Folly: An Objective Look at World War II»-ի նախաբանը։ Այդ գրքում Դեյթոնը ոչնչացրել է բազմաթիվ միֆեր և գիրքը ջերմորեն ընդունվել է՝ Ջեք Հիգինսի կողմից նկարագրվելով որպես «բացարձակ ուղենիշ»։
Ժառանգություն և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Letters from Burma»-ում Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին նշել է Լեն Դեյթոնի գրքերի ընթերցանության մասին՝ գտնվելով տնային կալանքի տակ։ Սու Չժին գրել է, որ ինքը տարված է եղել Արթուր Կոնան Դոյլի՝ Շերլոկ Հոլմսի մասին պատմություններով և Ջոն Լե Կարրի ու Լեն Դեյթոնի լրտեսական վեպերով[19]։
Christie-ի հրատարակության հարցին, թե ինչպես է նա սկսել իր հավաքածուն, Նոբելյան մրցանակակիր Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլն ասել է․
![]() |
«Ես տարիներ առաջ ընթրիքի ժամանակ ծանոթացել եմ թրիլլերների հեղինակ Լեն Դեյթոնի հետ։ Նա ցույց է տվել ինձ, որ հնդկական արվեստը, իրոք, կարող է լինել մատչելի»։ | ![]() |
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իփկրեսի դոսյեն» («The IPCRESS File», 1962 թվական)
- «Ձին ջրի տակ» / «Արյունոտ շրջան» («Horse Under Water», 1963 թվական)
- «Հուղարկավորություն Բեռլինում» («Funeral in Berlin», 1964 թվական)
- (Où Est le Garlic, 1965 թվական)
- («Len Deighton’s Action Cookbook», 1965 թվական)
- «Մեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղ» («Billion-Dollar Brain», 1966 թվական)
- «Մահը թանկ հաճույք է» («An Expensive Place to Die», 1967 թվական)
- («Len Deighton’s London Dossier», 1967 թվական)
- «Միայն այն ժամանակ, երբ ես ծիծաղում եմ» («Only When I Larf», 1968 թվական)
- «Ռմբակոծիչ» («Bomber», 1970 թվական)
- («Declarations of War», 1971 թվական)
- («Spy Story», 1972 թվական)
- («Close-Up», 1972 թվական)
- («Spy Story», 1974 թվական)
- («Yesterday’s Spy», 1975 թվական)
- «Աչքով արա ինձ, փոքր լրտես» («Twinkle, Twinkle, Little Spy», 1976 թվական),
- («Fighter: The True Story of the Battle of Britain», 1977 թվական)
- («SS-GB», 1978 թվական)
- («Airshipwreck», 1978 թվական) Arnold Schwartzman)
- («Blitzkrieg: From the Rise of Hitler to the Fall of Dunkirk», 1979 թվական)
- («Basic French Cooking», 1979 թվական)
- «Ճակատամարտը Բրիտանիայի համար» («Battle of Britain», 1980 թվական)
- («XPD», 1981 թվական)
- («Goodbye, Mickey Mouse», 1982 թվական)
- Եռերգություն «Խաղ Բեռլինում» («Berlin Game»)[20][21] («Berlin Game», 1983 թվական), «Հանդիպում Լոնդոնում» («London Match», 1985 թվական)
- «Ձմեռ» («Winter», 1987 թվական)
- «Խայծ լրտեսի համար » («Spy Hook», 1988 թվական)
- («Spy Line», 1989 թվական)
- («ABC of French Food», 1989 թվական)
- «Օպերացիա Սինքեր» («Spy Sinker», 1990 թվական)
- («Basic French Cookery Course», 199 թվական0)
- ՄԱՄիստա(«MAMista», 1991 թվական)
- («City of Gold», 1992 թվական)
- («Violent Ward», 1993 թվական)
- («Blood, Tears and Folly: An Objective Look at World War II», 1993 թվական)
- «Հավատք» («Faith», 1994 թվական)
- «Հույս» («Hope», 1995 թվական)
- («Charity», 1996 թվական)
- 2006 թվական՝ Sherlock Holmes and the Titanic Swindle (պատմված)
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965 թվական՝ «Դոսյե Իփկրես», Դեյտոնի գրքերի մոտիվներով
- 1966 թվական՝ «Հուղարկավորություն Բեռլինում»
- 1967 թվական՝ «Մեկ միլիարդ դոլար արժողությամբ ուղեղ» (Billion Dollar Brain)[22]
- 2016 թվական՝ «Բրիտանական SS» (SS-GB) (սերիալ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ Morrell, David; Wagner, Hank Thrillers: 100 Must-Reads. — Oceanview Publishing, 2012. — ISBN 978-1608090402
- ↑ Burchby, Casey (2011-12-07)։ «Len Deighton's Spy Novels Still Outsmart Fleming and le Carre After 50 Years in Print»։ SF Weekly։ Վերցված է 2016-06-11
- ↑ Deighton, Len The Ipcress File. — HarperColins. — ISBN 9780007343027
- ↑ «The Deighton File, BBC Radio 4». The Author Archive Collection. մայիսի 26, 2009. http://www.bbc.co.uk/programmes/b00kjh8g.
- ↑ Gloucester Place Mews, maps.google.
- ↑ 9,0 9,1 Scott Robert Dawson (2006-01-04)։ «Len Deighton: The spy and I»։ The Independent (UK)։ Վերցված է 2008-06-19
- ↑ Masters, Anthony (1987). Literary Agents: The Novelist as Spy.
- ↑ Scott Robert Dawson (2006-01-07)։ «A class act, not a class warrior»։ The Times (UK)։ Վերցված է 2008-06-19
- ↑ Dempsey Mike (դեկտեմբերի 14, 2001)։ «Immaculate conception»։ Design Week։ Վերցված է 2007-12-06
- ↑ «Libel Damages For 'Operation Snowdrop' Leader» / The Times, 24 May 1968
- ↑ «Oh! What a Lovely War (1969) – Full cast and crew»։ IMDB։ Վերցված է 2006-12-08
- ↑ Deighton, Len։ «Producing Oh! What a Lovely War – how it happened»։ Deighton Dossier։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-01-ին։ Վերցված է 2015-08-07
- ↑ Kerridge Jake (2009-02-18)։ «Interview with Len Deighton»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 2010-05-07
- ↑ Stummer, Robin (2014-12-14)։ «Len Deighton’s Observer cookstrips, Michael Caine and the 1960s»։ The Guardian։ Վերցված է 2015-08-08
- ↑ «The Ipcress File trivia»։ IMDB
- ↑ «Back to prayer for Suu Kyi»։ Capital News (անգլերեն)։ 2009-08-12։ Վերցված է 2017-12-10
- ↑ Квентин Тарантино: Интервью
- ↑ Квентин Тарантино планирует экранизировать английские детективы
- ↑ «х/ф «МОЗГ, СТОИМОСТЬЮ В МИЛЛИАРД ДОЛЛАРОВ» (Billion Dollar Brain)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-22-ին։ Վերցված է 2013-03-04
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sauerberg, Lars Ole «Secret Agents in Fiction: Ian Fleming, John le Carré, and Len Deighton.»
- Снайдер, Роберт Лэнс. «An Unparalleled Plethora of Idiocy': Len Deighton’s Political Skepticism in The Ipcress File.»
- Снайдер, Роберт Лэнс. «Arabesques of the Final Pattern': Len Deighton’s Hard-Boiled Espionage Fiction»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|