Լենտեխ
| բնակավայր | ||
|---|---|---|
| Լենտեխ | ||
վրաց.՝ ლენტეხი
| ||
| 42°47′20″N 42°43′25″E / 42.78889°N 42.72361°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Լենտեխի մունիցիպալիտետ | |
| ԲԾՄ | 760 մետր | |
| Պաշտոնական լեզու | վրացերեն | |
| Բնակչություն | ▲1025 մարդ (2023)[1] | |
| Պաշտոնական կայք | lentekhi.gov.ge(վրաց.) | |
|
| ||
Լենտեխ (վրաց.՝ ლენტეხი ), փոքր քաղաք և Վրաստանի արևմտյան Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի տարածաշրջանի Լենտեխի շրջանի վարչական կենտրոնը։ Այն գտնվում է երկրի մայրաքաղաք Թբիլիսիից 323 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվելով Կենտրոնական Կովկասի հարավային լանջին՝ շրջանը լեռնագնացության կենտրոն է համարվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենտեխը ազգագրական առումով պատկանել է պատմական վրացական Ներքին կամ Քվեմո Սվանեթի նահանգին։ Տարածքի մշակութային ժառանգությունը ներառել է մի շարք հուշարձաններ, մասնավորապես՝ Ջգերագի Սուրբ Գևորգ եկեղեցին (X դար), Թարգիզելի հրեշտակապետի եկեղեցին (IX-X դարեր), Տեկալի եկեղեցին (X-XI դարեր), Դադիանիի Լենտեխի ամրոցը և Լեքսուրի գյուղի հայտնի սվանական աշտարակները։

Քաղաքով անցնում է գետ, իսկ նրա բնակիչների հիմնական եկամտի աղբյուրներն են գյուղատնտեսությունն ու փայտանյութի արդյունահանումը, թեև վերջին տարիներին կառավարության սահմանափակումները դանդաղեցրել են այս վերջին ոլորտի զարգացումը։ Ինչպես Վրաստանի շատ այլ շրջաններում, զբոսաշրջությունը դիտվում է որպես ապագայում եկամտի հիմնական աղբյուր, քանի որ Ստորին Սվանեթիայում եղանակային պայմաններն այնքան խիստ չեն, իսկ Լենտեխը Մեստիա հասնելուց առաջ գտնվող խոշոր քաղաքներից մեկն է։ Այնուամենայնիվ, ինչպես Սվանեթիայի մեծ մասում, այստեղ ևս երիտասարդ սերնդի շրջանում նկատվում է տնտեսական պատճառներով ավելի խոշոր քաղաքներ տեղափոխվելու կամ արտերկրում աշխատանք գտնելու միտում։
Ամեն գարուն քաղաքից վեր՝ լեռան բարձրադիր հատվածում գտնվող եկեղեցում, փառատոն է անցկացվում։ Գետի ափին կա երգասրահ և մեկ ռեստորան, որտեղ ճանապարհորդներին, իսկ երբեմն նաև տեղացիներին մատուցում են տարածաշրջանին բնորոշ ավանդական ուտեստներ։ Լեռան լանջից բխում է թարմ հանքային ջրով աղբյուր, որի ջուրը քաղաքի բնակիչները մշտապես խմում են։
2019 թվականին Լենտեխին քաղաքի գլխավոր հրապարակում նախատեսված շատրվանի նախագծից հանվել է աստվածուհի Դալիի արձանիկը։ Ցագերիի և Լենտեխի վրաց ուղղափառ թեմի մետրոպոլիտ Ստեփանը խստորեն քննադատել է աստվածուհու ներառումը՝ այն որակելով որպես կռապաշտություն, թեև քաղաքապետ Բադրի Լիպարտելիանին հայտարարել է, որ փոփոխության նպատակն է եղել բարձրացնել շատրվանի արդյունավետությունն ու տեսողական գրավչությունը։ Վերջնական տարբերակը կառուցվել է առանց Դալիի արձանի[2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
- ↑ «ლენტეხში მიტროპოლიტის კრიტიკის შემდეგ შადრევანი დალის ქანდაკების გარეშე დადგეს |». ნეტგაზეთი (վրացերեն). Վերցված է 2020-08-11-ին.
- ↑ პატარაია, მარიამ. «ლენტეხში შადრევანი, რომელზეც ნადირობის ქალღმერთი უნდა გამოესახათ, დალის გარეშე გაიხსნა». ქუთაისი პოსტი (վրացերեն). Վերցված է 2020-08-11-ին.
