Լենո Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Լենո Աբգարյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1925(1925-12-21)
ԾննդավայրՇինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել էդեկտեմբերի 19, 2017(2017-12-19) (91 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Լենո Թադևոսի Աբգարյան (դեկտեմբերի 21, 1925(1925-12-21), Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - դեկտեմբերի 19, 2017(2017-12-19), Երևան, Հայաստան), բժիշկ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենո Աբգարյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 21-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1949 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո գործուղվել է Գորիս, աշխատել որպես թոքաբան-բժիշկ, հիմնադրել առաջին հակատուբերկուլյոզային դիսպանսերը 30 մահճակալով։ Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Լենո Աբգարյանը տեղափոխվել է Երևան, երկար տարիներ աշխատել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում` որպես գլխավոր բժիշկ։ Կենսաթոշակի անցնելուց հետո մինչև կյանքի վերջ աշխատել է նույն դիսպանսերում որպես բաժնի վարիչ և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական[2][1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենո Աբգարյանը իր մասնագիտության վերաբերյալ ունի 18 գիտական աշխատություն՝ տպագրված նախկին միութենական և հանրապետական գիտական մամուլում։ 1994 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որպես ոռոգման ցանցերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ղեկավար[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ճանաչվել է «Տարվա բժիշկ»՝ «Հատուկ անվանակարգ» անվանակարգում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 4.
  2. «Գնահատական՝ մոմի պես «հալվելու» համար»։ www.hhpress.am։ Վերցված է 2018-12-19 
  3. Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը