Լենկթեմուրի արշավանքները Հնդկաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենկթեմուրի արշավանքները Հնդկաստան
Թվական1398—1399
Մասն էTimurid conquests and invasions?
ՎայրՀյուսիսային Հնդկաստան
ԱրդյունքԼենկթեմուրի հաղթանակ
Հակառակորդներ
Լենկթեմուրի պետությունԴելիի սուլթանություն
Հրամանատարներ
ԼենկթեմուրՆասիր ադ-Դին Մահմուդ-շահ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Լենկթեմուրի արշավանքները Հնդկաստան, էմիր Լենկթեմուրի ռազմական արշավանքը Հնդկաստան, որն իրականացվել է 1398-1399 թվականներին։ Արշավանքի գաղափարական հիմնավորումը ջիհադն էր,անկախ այն հանգամանքից որ այդ ժամանակ Հնդկաստանում իշխում էր Դելիի սուլթանությունը։

Արշավանքի երթուղին

Ռազմական գօրծողությունները սկսվել են 1398 թվականին։ Պիր-Մուհամեդի բանակը,որը բաղկացած էր մոտ 30 000 հազար հեծյալներից, շարժվեց դեպի Մուլտան։ Ճանապարհն անցնում էր Սուլեյմանյան լեռների միջով։ Լենկթեմուրը քաղաքը պաշարեց 6 ամիս։ Լենկթեմուրի անձնական զորքերը շաըժվեցին Սամանգան Թերմեզի մոտով։ Բագլանի շրջանում հաղթահարելով Հինդուկուշը՝ Լենկթեմուրի բանակը ժամանեց Անդառաբ։ Առաջին զոհերը դարձան կաֆիր-նուրիստանցիները,սիյախփուշինները։ «Անհավատների գլուխներից վեր խոյացան աշտարակներ»,-հաղորդում է Շառաֆադդին Յազդին։ Օգոստոս ամսին Լենկթեմուրը արդեն Քաբուլում էր և ընդունում էր դեսպաների, սեպտեմբեր ամսին նա արդեն անցել էր Ինդոս գետը և հասել Ջելամ գետի իջվածքի մոտ գտվող մի վայրում։ Լենկթեմուրի և նրա թոռան՝Պիր-Մուհամեդի բանակներ կրկին վերամիավորվեցին, սակայն վերջինս կորցրել էր գրեթե ամբողջ ձիերը։Հոկտեմբերի վերջին նա հասավ Սախիվալ, այնուհետև Պենդջաբ։ Նոյեմբերի կեսին գրավվեց Սիրսան, իսկ աշնան վերջում Կայտխալը։ Դեկտեմբեր ամսին գրավված էր Պանիպատը որտեղ բնակվում էին գեբրներ և մանիհիեներ։ Այնուհետև Լենկթեմուրը Դելիի մերձակայքում հանդիպեց Մալու-հանի 30-հազարանոց բանակի դիմադրությանը։

1398 թվականի դեկտեմբերի 10-ին Դելիի տիրակալի զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին։Քանի որ գերիների ներկայությունը դանդաղեցնում էր Լենկթեմուրի հետագա տեղաշարժը,Լենկթեմուրը հրամայեց կախաղանի բարձրացնել 100 000 հնդիկի (ըստ Շառաֆադդին Յազդիի)։ Մի շաբաթ անց Դելիի սուլթանները հավաքագրեցին 50-հազարանոց բանակ,սակայն նրանց այստեղ ևս սպասվում էր ջաղջախիչ պարտւթյուն։Հաղթանակից հետո Լենկթեմուրը գրավեց Դելին,սակայն այսքանով նրա արշավանքը չէր վերջանում։1399 թվականի փետրվարի 7-ին Լենկթեմուրը գրավում է Միրատը որտեղ բնակություն էին հաստատել գեբրերը։Այնուհետև շարունակելով գնալ արևելք, Լենկթեմուրը հասնում է Գանգեսի ափերին, որտեղ նա հետապնդում և ոչնչացնում է գեբրերին։ Փետրվար ամսին Լենկթեմուրը անցնում է Ջամնա գետը[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marozzi (2005), p. 236-238

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]