Լենի Ռոբրեդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լենի Ռոբրեդո
14th Vice President of the Philippines Leni Robredo.png
 
Կուսակցություն՝ Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ University of the Philippines Diliman? (1986), University of Nueva Caceres? և San Beda University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և փոխնախագահ
Ազգություն Bicolano people?
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 23, 1964(1964-04-23) (57 տարեկան)
Ծննդավայր Նագա, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Լուսոն, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ
Ամուսին Jesse Robredo?
 
Կայք՝ lenirobredo.com
 
Ինքնագիր Leni Robredo Signature.svg

Լենի Ռոբրեդո (անգլ.՝ Leni Robredo, ապրիլի 23, 1964(1964-04-23), Նագա, Հարավային Կամարինես, Բիկոլի շրջան, Լուսոն, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ։ 2016 թվականի հունիսի 30-ից զբաղեցնում է երկրի փոխնախագահի պաշտոնը[1][1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենի Ռոբրեդոն ծնվել է 1965 թվականի ապրիլի 23-ին Ֆիլիպինների Հարավային Կամարինես պրովինցիայի Նագա քաղաքում։ Հայրը եղել է դատավոր, իսկ մայրը՝ անգլերենի պրոֆեսոր։ 1986 թվականին ավարտել է Դիլիմանի Ֆիլիպինյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը[3]։ Դեղին հեղափոխության իրադարձությունների ազդեցության ներքո որոշել է պետական ծառայության անցնել Ֆիլիպինների Բիկոլի շրջանում[4]։ 1987 թվականին ամուսնացել է Ջեսի Ռոբրեդոյի հետ։ Զույգը ունի երեք դուստր[5][6]։

1996 թվականին Լենի Ռոբրեդոն ծառայության է անցել Ֆիլիպինների արդարադատության դեպարտամենտում։ 2012 թվականին զբաղեցրել է Հարավային Կամարինեսում Ֆիլիպինների լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը։ 2012 թվականի օգոստոսի 18-ին երկրի ՆԳՆ ղեկավար Ջեսի Ռոբրեդոն մահացել է ավիավթարի արդյունքում[7]։ 2016 թվականի հունիսի 30-ին Լենի Ռոբրեդոն նշանակվել է Ֆիլիպինների փոխնախագահի պաշտոնում[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]