Լենինսկի շրջան (Դոնի Ռոստով)
| |||
Լենինսկի շրջանի սահմանը | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Կարգավիճակ | Ռուսաստանի քաղաքի շրջան | ||
Մտնում է | Դոնի Ռոստով | ||
Բնակչություն | ▼79 649 մարդ (2021)[1] | ||
Տարածք | 13,0 | ||
Հիմնադրված է | 1920 թ. | ||
Հեռախոսային կոդ | 863 | ||
Անվանված է | Վլադիմիր Լենին | ||
rostov-gorod.info/administration/territorial_unit/leninsky-district/ |
Լենինսկի շրջան (ռուս.՝ Ленинский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի 8 շրջաններից մեկը։
Խոշոր արդյունաբերական, առևտրա-ձեռնարկատիրական, մշակութային և գիտակրթական շրջան է։ Կազմավորվել է 1920 թվականին Տեմերնիցկի անվանմամբ։ Վ. Լենինի մահից հետո այն վերանվանվել է Լենինսկի։ 1937 թվականին Լենինսկի շրջանի տարածքի մի մասը, որը գտնվում էր Տեմերնիկ գետի մոտ, փոխանցվել է Ժելեզնոդորոժնի շրջանին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1959[3] | 1970[4] | 1979[5] | 1989[6] | 2002[7] | 2009[8] | 2010[9] |
112 081 | ↘103 837 | ↘90 634 | ↘79 855 | ↗81 827 | ↘77 495 | ↗78 446 |
2012[10] | 2013[11] | 2014[12] | 2015[13] | 2016[14] | 2017[15] | 2018[16] |
↗79 406 | ↗80 240 | ↗80 887 | ↗81 489 | ↗81 916 | ↗82 173 | ↘81 779 |
2019[17] | 2020[18] | 2021[19] | ||||
↘81 241 | ↘80 805 | ↘79 649 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների ընդհանուր թիվը 5605 է, այդ թվում՝ ոչ պետական՝ 5450։ Շրջանի արդյունաբերական ներուժի հիմքը կազմում են 22 խոշոր և միջին ձեռնարկություններ՝ «Ռոստովի հացամթերքի կոմբինատը», «Դոնի կաշվի», «Դոնի աղյուս», «Ագաթ» գործարանը, «Դոնի գոֆրոտարա», «Ռոստովէներգո» և այլ ընկերություններ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինսկի շրջանը հատուկ տեղ է զբաղեցնում Դոնի Ռոստովի կրթության ոլորտում. շրջանում կա 5 բուհ՝ Ռոստովի պետական ճարտարապետական ինստիտուտը, Ռոստովի Ս. Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիան, Պետական ծառայության հյուսիսկովկասյան ակադեմիան, Ռուսաստանի մաքսային ակադեմիայի Ռոստովի մասնաճյուղը և 5 քոլեջներ՝ շինարարական, ֆինանսատնտեսագիտական, կապի և ինֆորմատիկայի, ռադիոընդունիչների, ավտոճանապարհային, կինոյի և հեռուստատեսության տեխնիկում, երկաթուղային տրանսպորտի տեխնիկում։ Մեծ ուշադրություն է դարձվում դպրոցական և նախադպրոցական հաստատություններին, այսպես, 2005 թվականին շահագործման է հանձնվել № 70 դպրոցի մարզական համալիրը։ Սա Դոնի Ռոստովի առաջին դպրոցական մարզադաշտն է, որի նախագիծը կատարվել է եվրոպական չափանիշներով։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինսկի շրջանը մշակութային խոշոր կենտրոն է, այստեղ կենտրոնացած են մշակութային հիմնական հաստատությունները՝ Սպորտի պալատը, Երիտասարդության ստեղծագործական պալատը, Շինարարական մշակույթի պալատը, «Էներգետիկը» և Կիմ Նազարեթովի անվան կրթամշակութային երաժշտական կենտրոնը։ Տարբեր սերունդների և տարիքի մարդիկ այցելում են Մ. Գորկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգի։
Շրջանի տարածքում գտնվում են ճարտարապետության, պատմության և մշակույթի 268 հուշարձաններ։
Շրջանի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի պատմական կառուցապատումը ներկայացված է ժամանակակից չափանիշներով «առևտրային կառուցապատման» ցածրահարկ շենքերով։ Շատ շենքեր, այդ թվում՝ հուշարձանների կարգավիճակ ունեցող, մաշվածության բարձր գործընթացում են։ Շրջանի նոր կառուցապատումն իրականացվում է և՛ համալիր, և՛ առանձին ձևով։ Քիչ չեն ճարտարապետական տեսանկյունից անհաջող առանձին շինությունների օրինակները, որոնցից ամենաակնառուն «Վաճառականական տուն» բիզնես-կենտրոնն է։ 2004 թվականին Սուրբ Աստվածածին տաճարի տարածքում կառուցվել է զանգակատուն, այդ տաճարի մոտ 1999 թվականի սեպտեմբերին կանգնեցվել է Ռոստովի հիմնադիր Դիմիտրի Ռոստովսկու հուշարձանը։ 2000 թվականի հոկտեմբերի 4-ին՝ այն օրը, երբ ձեռք են բերվել Սուրբ Դմիտրիի մասունքները, Մարտի ութի այգում դրվել է մի քար՝ որպես կառուցվելիք տաճարի հիմք։ Տաճարի կառուցման հետ միասին բարեկարգվել է այգու տարածքը։ 2009 թվականից Լենինսկի շրջանում է քաղաքի ամենաբարձր շենքը՝ 92 մետր առավելագույն բարձրությամբ 23-24-հարկանի տներով «Օլիմպ Թաուերս» համալիրը, որը Գվարդեյսկի հրապարակի շրջանում է[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
- ↑ «История района». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
- ↑ Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
- ↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
- ↑ Высотные здания Ростова