Jump to content

Լենինո-Սնեգիրիյան ռազմական պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինո-Սնեգիրիյան ռազմական պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվայի մարզ
Հիմնադրվել է1966
Կայքsnegiri-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Լենինո-Սնեգիրիյան ռազմական պատմության թանգարան, Իստրայի քաղաքային շրջանի Լենինո և Սնեգիրի բնակավայրերի ռազմական պատմության թանգարան: Թանգարանի հավաքածուն պարունակում է նաև ռազմական ավարների եզակի ցուցանմուշներ՝ ռազմական տեխնիկա, մարտական վայրերում հայտնաբերված անձնական իրեր (գերմանական տանկերից մինչև կողմնացույց և գդալ)[1]: Թանգարանում գործում է գրադարան։

Տնօրենն է Մարինա Գորբունովան։

1941 թվականի նոյեմբերի 30-ին գնդապետ Աֆանասի Բելոբորոդովի հրամանատարությամբ 78-րդ հրաձգային դիվիզիան անցկացրել է պաշտպանությունը Վոլոկոլամսկի մայրուղու 42-րդ կիլոմետրում: Գերմանական զորքերը հարձակվել են այս տարածքի վրա «Վերմախտի» 10-րդ տանկային դիվիզիայի և ՍՍ-ի ուժեղացման «Ռայխ» մոտոհրաձգային տանկային դիվիզիաների, 252-րդ և 87-րդ հետևազորային դիվիզիաների ուժերով` Վոլոկոլամսկի մայրուղու երկայնքով:

Դաժան մարտերում խորհրդային զորքերը պահել են այս գիծը, իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերին, անցել են հարձակման: Մարտում ցուցաբերած խիզախության, տոկունության և արիության համար 78-րդ հրաձգային դիվիզիան 1941 թվականի նոյեմբերի 26-ին արժանացել է 9-րդ գվարդիայի կոչման[2]։

1967 թվականի մայիսի 9-ին բացվել է հուշահամալիր Վոլոկոլամսկի մայրուղու 42-րդ կիլոմետրում` այն վերջին գծում, որտեղ Ա. Պ. Բելոբորոդովի գվարդիայի զինվորները կանգնեցրել են գերմանական զորքերի առաջխաղացումը։ Բարձր հարթակի վրա տեղադրվել են T-34-85 տանկ և բետոնե բրգաձև հակատանկային ցցապատնեշներ։ Գրանիտե պատվանդանի վրա գրված է. «Այստեղ, 1941 թվականի աշնան սարսափելի օրերին, 16-րդ բանակի քաջարի զինվորները կանգնեցրին թշնամուն, այստեղից՝ 1941 թվականի դեկտեմբերին, նրանք անցան վճռական հարձակման և սկսեցին նացիստական զավթիչների ջախջախումը»: Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Ս. Նեկրասովը և ինժեներ Ռ. Նեսվիժսկայան։

Թանգարանի հիմնադիր Ի. Վ. Ուսանևիչի հուշատախտակ

Թանգարանը բացվել է դպրոցի նախկին շենքում։ Թանգարանի հիմնադիրը «Ալմազ» գիտաարտադրական ասոցիացիայի ինժեներ Իգոր Վլադիմիրովիչ Ուսանևիչն է, իսկ ավելի ուշ նաև թանգարանի տնօրենը (մահացել է 2000 թվականի սեպտեմբերի 10-ին

2010 թվականի սեպտեմբերի 10-ի գիշերը թանգարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թանգարանի գլխավոր մասնաշենքն ամբողջությամբ այրվել է[3]։ Ցուցանմուշների միայն մեկ երրորդն է փրկվել. մնացածը, այդ թվում՝ Մոսկվայի ճակատամարտի մասնակիցների անձնական իրերը և տարածաշրջանի ու երկրի ռազմական պատմությանը վերաբերող եզակի փաստաթղթերը, ոչնչացել են[4]ː

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախից աջ` Ի. Վոլոցկիի անունը կրող վանք, Աբրամցևո թանգարան-արգելոց, Լենինո-Սնեգիրիյան ռազմական պատմության թանգարանի «Հուշարձան սիբիրյան զինվորներին» և հուշարձան Մ. Ի. Կուտուզովի շտաբի տեղում Գորկի գյուղում Ռուսաստանի 2004 թվականի փոստային նամականիշի վրա

Թանգարանի ցուցադրությունը նվիրված է Կ. Կ. Ռոկոսովսկիի ԽՍՀՄ 16-րդ բանակինː Թանգարանում ներկայացված են փաստաթղթեր և նյութեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Իստրայի շրջանի և երկրի ռազմական պատմության վերաբերյալ: Թանգարանը գտնվում է Վոլոկոլամսկի մայրուղու 41-րդ կիլոմետրում, Մոսկվայի մերձակայքում գտնվող պաշտպանական գոտումː Թանգարանային համալիրը ներառում է երկու բացօթյա ցուցահանդեսային տարածք՝ հայրենական մեծ պատերազմի շրջանի տեխնիկայի համար տանկերի ցուցադրության տարածք և զինվորական հուշահամալիր գերեզման՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Ա. Պ. Բելոբորոդովի գերեզմանով։

Թանգարանում է գտնվում նաև «Սիբիրյան զինվորներին» հուշահամալիր[⇨]:

Տանկերի ցուցադրության տարածքում ներկայացված է պահպանված գերմանական «Վագր» ծանր տանկերից մեկը[5], որը թանգարանը կորցնելու վտանգի տակ է եղել 2001 թվականին[6]. Մոսկվայի մարզի Նախաբինո բնակավայրի պոլիգոնում Սերգեյ Ցվետկովի (Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների «Էկիպաժ»[7] աճյունների որոնողական և թաղման խմբի ղեկավարի) հայտնաբերած տանկը[8][9] 2001–2003 թվականներին Ռուսաստանի երկու շրջանների ղեկավարների՝ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովի և Սարատովի նահանգապետ Դմիտրի Այացկովի միջև հակամարտության պատճառ է դարձել[9]ː Ենթադրվում էր, որ տանկը վեց «Վագր» տանկերից մեկն է, որոնք ոչնչացվել են Լենինգրադի ուղղությամբ 1942 թվականի սեպտեմբերի 21-ին Մգա - Սինյավինո բնակավայրերի ճանապարհին, սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը[10][9]ː

Էքսկուրսիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «16-րդ բանակը Մոսկվայի ճակատամարտում». թանգարանի ստեղծման պատմություն, Վոլոկոլամսկի ուղղությամբ Մոսկվայի պաշտպանության պատմություն:
  • «Հայրենական մեծ պատերազմի տանկային տարածք». թանգարանի ստեղծման պատմությունը, գտնվելու վայրի պատմությունը, լեգենդներ։

«Ձևավորվելով Սիբիրում նրանք պաշտպանեցին Իստրայի շրջանը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինո-Սնեգիրիյան ռազմական պատմության թանգարանի «Սիբիրյան զինվորներին» հուշահամալիրին կից գտնվում նաև «Սիբիրյան զինվորներին» հուշահամալիրը, որի հուշասալերը հավերժացնում են երկու բանակների, 26 դիվիզիաների, 6 հրաձգային բրիգադների հիշատակը, ինչպես նաև պարունակում են 19 սիբիրցի զինվորների անունների ցուցակ, ովքեր Մոսկվայի ճակատամարտի ժամանակ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչմանը:

«Սիբիրյան զինվորներին» հուշահամալիրի սալաքարերից մեկը` նվիրված սիբիրցի հրաձգային և հեծելազորային դիվիզիաներին, ովքեր մասնակցել են Մոսկվայի պաշտպանությանը
Աֆանասի Պ․ Բելոբորոդովի անունը` փորագրված «Սիբիրյան զինվորներին» նվիրված հուշահամալիրի հուշատախտակին
Վերա Վոլոշինայի անունը` փորագրված «Սիբիրյան զինվորներին» նվիրված հուշահամալիրի հուշատախտակին
  • ԽՍՀՄ 16-րդ բանակ (2-րդ կազմավորման) ռազմաճակատի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Կ. Կ. Ռոկոսովսկու ենթակայության ստորաբաժանումներ
    1. 9-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա (մինչև 1941 թվականի նոյեմբերի 26 - ը 78-րդ հրաձգային դիվիզիա), որի հրամանատարն է եղել գեներալ-մայոր Ա. Պ. Բելոբորոդովը
    2. 11-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա (ձևավորվել է 1942 թվականի հունվարի 5-ին՝ վերափոխվելով 2-րդ կազմավորման 18-րդ հրաձգային դիվիզիայի), որի հրամանատարն է եղել գնդապետ Պյոտոր Ն. Չերնիշևը (1901-1966)ː
    3. 8-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա (մինչև 1941 թվականի նոյեմբերի 18-ը 316-րդ հրաձգային դիվիզիա), որի հրամանատարն է եղել գեներալ-մայոր Ի. Վ. Պանֆիլովը
    4. 354-րդ հրաձգային դիվիզիա, որի հրամանատարն է եղել գնդապետ Դմիտրի Ֆ. Ալեքսեևը (1902-1974)ː
    5. 36-րդ առանձին կուրսանտական հրաձգային բրիգադ, որի հրամանատարն է եղել գնդապետ Մ. Պ. Կոպոնենկո
    6. 40-րդ առանձին հրաձգային բրիգադ, որի հրամանատարն է եղել գնդապետ Վասիլի Ֆ. Սամոյլենկոն (1895-1981)ː
    7. 49-րդ առանձին հրաձգային բրիգադ, որի հրամանատարն է եղել գնդապետ Վ. Ն. Յակիմովը
    8. 301-րդ գնդացրային գումարտակ
    9. 302-րդ գնդացրային գումարտակ
    10. 17-րդ տանկային բրիգադ - գնդապետ Ն. Ա. Չեռնոյարով
    11. 22-րդ տանկային բրիգադ - փոխգնդապետ Ի. Պ. Երմակով
    12. 23-րդ տանկային բրիգադ - գնդապետ Եվտիխի Ե. Բելով
    13. 25-րդ տանկային բրիգադ - գնդապետ Իվան Վ. Դուբով
    14. 27-րդ տանկային բրիգադ - փոխգնդապետ Ֆ. Մ. Միխայլին
    15. 33-րդ տանկային բրիգադ - փոխգնդապետ Ս. Լ. Գոնտարև
    16. 145-րդ տանկային բրիգադ - գեներալ-մայոր Միխայիլ. Դ. Սոլոմատին (1941 թվականի նոյեմբերի 12 - 19), գեներալ-մայոր Ֆյոդոր Տ. Ռեմիզով (պաշտոնապես 1941 թվականի սեպտեմբերի 8-ից, իրականում` 1941 թվականի նոյեմբերի 19-ից)
    17. 146-րդ տանկային բրիգադ (2-րդ կազմավորում) - գնդապետ Ս. Ի. Տոկարև
    18. 471-րդ հրետանային գունդ (01/8/1942-ից ՝ 2-րդ գվարդիական հրետանային գունդ) - Մայոր Ի. Պ. Ազարենկով
    19. 2-րդ գվարդիական հեծելազորային կորպուս - գեներալ-մայոր Լև Մ. Դովատոր (12/17/1941), գեներալ-մայոր Իսսա Ա. Պլիև (17.12.1941 թվականից)
    20. 289-րդ կործանիչ հակատանկային գունդ (01/8/1942-ից 1 — ին գվարդիական կործանիչ հակատանկային գունդ) - մայոր Մ. Կ. Եֆրեմենկո
    21. 296-րդ կործանիչ հակատանկային գունդ (01/8/1942-ից 2 — րդ գվարդիական կործանիչ հակատանկային գունդ) - կապիտան Ա. Ս. Ալեշկին
    22. 610-րդ կործանիչ հակատանկային գունդ
    23. 694-րդ կործանիչ հակատանկային հրաձգային գունդ
    24. 871-րդ կործանիչ հակատանկային հրաձգային գունդ
    25. 13-րդ գվարդիական ականանետային հրաձգային գունդ
    26. 14-րդ գվարդիական ականանետային հրաձգային գունդ
    27. 2-րդ առանձին գվարդիական ականանետային դիվիզիոն
    28. 17-րդ առանձին գվարդիական ականանետային դիվիզիոն (հրամանատար կապիտան Ա. Ի. Արտեմև, աշխատակազմի ղեկավար-ավագ լեյտենանտ Ն. Ս. Ժեժերուկ)
    29. 35-րդ առանձին գվարդիական ականանետային դիվիզիոն
  • 5-րդ բանակ (2-րդ կազմավորման) - հրետանու գեներալ-մայոր Լ. Ա. Գովորովի ղեկավարած ստորաբաժանումներ
    1. 32-րդ հրաձգային դիվիզիա (1-րդ կազմավորման) - գնդապետ Վիկտոր Ի. Պոլոսուխին
    2. 108-րդ հրաձգային դիվիզիա - գեներալ-մայոր Իվան Ի. Բիրիչև
    3. 144-րդ հրաձգային դիվիզիա - գեներալ-մայոր Միխայիլ Ա. Պրոնին
    4. 1-ին (4-րդ) գվարդիական տանկային բրիգադ - գեներալ-մայոր Միխայիլ Ե. Կատուկով
    5. 19-րդ տանկային բրիգադ - գնդապետ Սերգեյ Ա. Կալիխովիչ
    6. 20-րդ տանկային բրիգադ (2-րդ կազմավորման)- գնդապետ Գ. Պ. Անտոնով (մահացել է 10/14/1941); գնդապետ Նիկոլայ Պ. Կոնստանտինով (16.12.1941 թվականից)
    7. 37-րդ առանձին հրաձգային բրիգադ
    8. 43-րդ առանձին հրաձգային բրիգադ
    9. 1-ին (12-րդ) գվարդիական կապի գունդ
    10. 42-րդ գվարդիական առանձին մոտոինժեներական գումարտակ
    11. 145-րդ առանձին սակրավորական գումարտակː

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ИСТОРИЯ - Ленино-Снегиревский-музей.рф». www.xn-----elcdibbcrddcndjh3agbbt3csh9c.xn--p1ai (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 78-я стрелковая (9-я гв.) Краснознамённая Дальневосточная дивизия. Արխիվացված 2020-08-15 Wayback Machine Страница военно-патриотического клуба «Память» Воронежского государственного университета.
  3. «Пожар в здании Снегиревского танкового музея». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. Пожарные не смогли отбить у огня военный музей. Archive copy Wayback Machine-ի միջոցով: МК.ru. 10 сентября 2010.
  5. Охота на «Тигра». Любимый танк Адольфа Гитлера стоимостью в десятки миллионов долларов ржавеет и растаскивается по частям. Archive copy Wayback Machine-ի միջոցով: С. Плотников. «Версия».
  6. Тигр возвращается. А.Минкин. Московский комсомолец, 17.07.2003.
  7. Смерть в изысканных тонах. И.Киселёва. STRINGER.Ru, 18 января 2003.
  8. Наглый как танк. Archive copy Wayback Machine-ի միջոցով: Деловая пресса, номер 19 (195) от 13.05.2003.
  9. 9,0 9,1 9,2 Любимый танк Гитлера стоимостью в десятки миллионов долларов ржавел на саратовской свалке. Archive copy Wayback Machine-ի միջոցով: NEWSru.com, 27 сентября 2005 г.
  10. М. Барятинский. «Тигр». Первая полная энциклопедия — М.:Коллекция, Яуза, ЭКСМО, 2008. Стр. 111.
  11. ««РУБЕЖ СЛАВЫ» : Министерство обороны Российской Федерации». encyclopedia.mil.ru. Վերցված է 2025-04-28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենինո-Սնեգիրիյան ռազմական պատմության թանգարան» հոդվածին։