Լենինը Սմոլնիում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինը Սմոլնիում
տեսակգեղանկար
նկարիչԻսաակ Բրոդսկի
տարի1930
բարձրություն190 սանտիմետր
լայնություն287 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Lenin in Smolny in 1917 (Brodsky) Վիքիպահեստում

«Լենինը Սմոլնիում» (ռուս.՝ Ленин в Смольном), ռուս նկարիչ, արվեստագետ, «Կերպարվեստի զարգացման եվրոպական միության» անդամ Իսաակ Բրոդսկու նկարներից։ Այս ստեղծագործությունը, որտեղ պատկերված է Վլադիմիր Իլյիչ Լենինը Սմոլնիում աշխատելիս, հեղինակը վրձնել է 1930 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 190 × 287 սմ։ Այսօր «Լենինը Սմոլնիում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լենինը Սմոլնիում» ստեղծագործությունը վրձնելիս Իսաակ Բրոդսկին ընտրել է կոնկրետ ժամանակահատված և կահավորություն, որով առավել համոզիչ է դարձնում կտավը, ավելին, այն համարվում է գրեթե փաստագրական աշխատանք։ Նկարում հեղինակը հաշվի է առել բոլոր մանրուքները, անգամ մանր դետալները։ Բրոդսկին նախքան վրձնելը մանրակրկիտ նախագծել է նկարի ձևն ու բովանդակությունը։

Նախքան այս կտավը ստեղծելը Իսաակ Բրոդսկին արդեն ուներ Լենինին նկարելու աշխատանքային մեծ փորձ. այդ նկարներից են՝

Վերոնշյալ և այլ բազմաթիվ նկարների շնորհիվ Բրոդսկին դարձավ երիտասարդ ԽՍՀՄ-ի արվեստի առաջավոր վարպետներից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նոր նկարում հեղինակն իր առջև խնդիր է դնում, որ ոչ միայն Լենինի նմանությունը լինի առաջնային, այլև դիտողը զգա Առաջնորդի բնավորության գծերը ամենօրյա լարված աշխատանքի ժամանակ։ Ֆիգուրը նկարված է գրեթե բնօրինակ չափերով, որի շնորհիվ դիտողին հնարավորություն է տրվում տեսնել ինքն իրեն Առաջնորդի կողքին։ Մանրամասն և հավաստիորեն նկարված է Լենինի աշխատասենյակը։ Նրա համեստ, գրեթե ասկետիկ կահավորումը ցույց է տալիս, որ Լենինը պատասխանատու է միայն իր մեծածավալ և պատասխանատու գործունեության համար, այլ ոչ շքեղ սենյակ ունենալու տենչով։

«Լենինը Սմոլնիում» ստեղծագործության մեջ կոլորիտը զուսպ է, որում գերակշռում է դեղնակարմիր երանգավորումը. այս ամենը նկարը դարձնում են առավել իրական։ Նկարի դետալների, ինտերիերի և Լենինի կոստյումի մանրակրկիտությունը օգնում են մեծացնել նկարի հավաստիությունն ու ընդգծել պահի պատմական նշանակությունը։ Նկարը ստեղծվել է Վլադիմիր Ուլյանովի մահից վեց տարի անց և համարվել է համաշխարհային պրոլետարիատի ղեկավարի վառ պատկերներից մեկը[1]։

Նկարն ավարտելուց հետո դարձավ հեղափոխական գործչի ամենահայտնի կտավներից մեկն աշխարհում։ «Լենինը Սմոլնիում» ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ ցուցադրության ներկայացվեց նկարչական խոշոր ցուցահանդեսների ժամանակ։ Նկարը գունավոր արտատպվեց բազմաքանակ տիրաժներով, որպես գունավոր վերարտադրանկար։ Նկարի հեղինակ Իսաակ Բրոդսկին կատարեց այս կտավի մի քանի հեղինակային կրկնություններ, որոնք աննշան կերպով են տարբերվում մայր նկարից[2][3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Заслуженный деятель искусств И. И. Бродский. Каталог посмертной выставки. — Л.: Государственный Русский музей, 1941.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. — М.: Искусство, 1970. — Т. 1.
  • Бродский И. А. Исаак Израилевич Бродский. — М.: Изобразительное искусство, 1973.
  • Исаак Израилевич Бродский. 1884-1939. Каталог выставки. — Л.: Искусство, 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նկարի մասին Տրտյակովյան պատկերասրահի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  2. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 15, 39.
  3. Исаак Израилевич Бродский. 1884—1939. Каталог выставки. — Л.: Искусство, 1984. — С. 57.