Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձան
![]() Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1976 |
Երկիր | ![]() |
Քաղաք | 20-21 Linia (Vasilievsky Island)? |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | ստելա |
Նյութ | գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձան (ռուս.՝ Памятник студентам и преподавателям Ленинградского Горного института), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Տեղադրվել է 1976 թվականին Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) Գ. Վ. Պլեխանովի անվան պետական լեռնային ինստիտուտի տարածքում` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատում և Լենինգրադի պաշարման զոհված ուսանողների և դասախոսների[1][2][3][4][5][6][7][8]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քանդակագործներ` Ռ. Պ. Կուրիլյակ, Ի. Ս. Տաբաչնիկ, Բ. Ս. Չիբունին
- Ճարտարապետներ` Ի. Ի. Ֆոմին, Ա. Ի. Պրիբուլսկի
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի տարիներին Լենինգրադի լեռնային ինստիտուտի տարածքում պատրաստում էին յուրահատուկ պայթուցիկ, որի հիմնական բաղադրիչը սովորական քեմբրիական երկնագույն կավն էր, իսկ ինստիտուտի ուսանողներն ու ասպիրանտները մեկնում էին ռազմաճակատ որպես սակրավորներ և ականահատներ։ Նրանցից 185-ը զոհվել են ռազմաճակատում, հարյուրավորները մահացել են սովից[9]։
Հուշահամալիրը բաղկացած է ռելիեֆով գրանիտե ստելայից (500 x 200 x 89), պարտիզան լեռնագործների հուշարձան-կիսանդրիներից և գրանիտե սալիկներից, որոնց տակ թաղված են հերոս քաղաքներից բերված հողով պատիճներ։ Կարելական վարդագույն գրանիտից պատրաստված ստելայի վրա պաշարված Լենինգրադի պաշտպանների երեք պատկերաքանդակներ են և փորագրված է հետևյալը.
![]() |
Հետնո՛րդ, գիտցի՛ր ազատությանդ գինը և արիություն սովորի՛ր քաջերից։ | ![]() |
Բացումը տեղի է ունեցել 1976 թվականի մայիսի 7-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Памятник героям Горного Института им. Г.В.Плеханова. Санкт-Петербург.
- ↑ Памятники погибшим, установленные на территории учреждений и предприятий Ленинграда.
- ↑ «Стойкости и мужеству героев», Э. Н. Порецкина, 1985. Лениздат, стр. 34
- ↑ Санкт-Петербург. Петроград. Ленинград: Энциклопедический справочник. Большая Российская Энциклопедия. 1992. Горный институт
- ↑ Все, что нужно знать о Петербурге. Горный институт
- ↑ Энциклопедия Петербурга Архитектурные памятники Санкт-Петербурга Горный институт
- ↑ «Архитектурные памятники Санкт-Петербурга Горный институт»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-10-ին։ Վերցված է 2019-02-14
- ↑ Б. Н Калинин П. П. Юревич «Памятники и мемориальные доски Ленинграда» (Справочник) ЛЕНИЗДАТ-1979 стр. 88
- ↑ Горный в годы войны