Լենգորոդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենգորոդոկ
Երկաթուղայինների մշակույթի պալատը Լենգորոդոկի տարածքում է
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿարգավիճակՌուսաստանի քաղաքի շրջան
Մտնում էԴոնի Ռոստով
Փոստային ինդեքսներ344001, 344004, 344101

Լենգորոդոկ (ռուս.՝ Ленгородок), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի պատմական շրջան, Տեմեռնիկ գետի աջ ափին, Գլխավոր երկաթուղային կայարանի և Օլիմպիադովկա ու Կարմիր քաղաք-պուրակ պատմական շրջանների միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես յուրաքանչյուր զարգացող քաղաքում, Ռոստովի շրջակայքում ևս սկսեցին հայտնվել ծայրամասային բնակավայրեր, որոնցից ամենամեծը 19-րդ դարի կեսերին դարձել է Անդրտեմեռնիկյան բնակավայրը, որը գտնվել է Տեմեռնիկ գետի ուղղաբերձ ափին և որը խոսակցական լեզվում կոչվում էր «Անամոթ արվարձան»։ Կառուցապատումը երկար ժամանակ քաոսային էր, տները հայտնվում էին բլրի լանջերին, ըստ սեփականատերերի ցանկության։ Չկար ո՛չ ջրմուղ, ո՛չ կոյուղի։

Իրադրությունը սկսել է փոխվել 1870-ական թվականներին, երբ կառուցվել է Ռոստով-Գլավնի կայարանը, թեպետ արմատական ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել մինչև այսօր։ Շատ փողոցներ գրեթե մեկուկես դար գրեթե չեն փոխել իրենց տեսքը։ Գ. Պ. Դանիլևսկին իր «Փախստականները Նովոռոսիայում» գրքում նկարագրել է Անամոթ արվարձանը[1].

«...բարձունքին փռվել էր մի գյուղ, որի ժողովրդական մականունն էր Անամոթ արվարձան։ Արվարձանի տնակներն ու հյուղակները, ասես բռով նետված քարերի կույտ, ցցված էին առանց որևէ կարգի` ծեփվելով ժայռերին, սահելով դեպի գետը կամ մագլցելով բլրի կատարին։ Այս արվարձանը բնակեցվում էր ինքն իրեն քաղաքի մոտ, երբ դեռ քիչ ուշադրություն էին դարձնում, թե ով է եկել և բնակություն հաստատել այստեղ։ Այն բնակեցվում էր առանց տեղեկանքների և թույլտվությունների»։

Լենպալատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի առավել ուշագրավ շինությունը Լենպալատն է, որն այժմ կոչվում է Երկաթուղայինների մշակույթի պալատ[2]։ Սկզբնապես շենքի նախագիծը դասական կոնստրուկտիվիզմի ոճով էր, սակայն ճարտարապետի փոփոխության, այնուհետև հետպատերազմյան վերականգնման պատճառով շենքը մեծապես փոխեց իր սկզբնական տեսքը։

Տրանսպորտային ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կենտրոնի հետ շրջանը կապվում է Պատգամավորական կամրջով, տրամվայի գծով, Տեկուչովի փողոցի կամրջային անցումով և Ստաչկայի պողոտայի Տեմռենիկյան ուղանցույցով։ Շրջանի կարևորագույն փողոցներն են Պրոֆսոյուզնայա փողոցը, Ստավսկու պողոտան, Գուսևի փողոցը և Հանրապետության փողոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Данилевский о Бессовестной слободке». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Лендворец

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Беленький, Г. Л. Ростов-на-Дону: город у Тихого Дона : краеведческие очерки. - Рн/Д. : Menada, 2005. - С. 286 - ISBN 5944670053.