Լենարա Օսմանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենարա Օսմանովա
ուկրաիներեն՝ Ленара Османова և Ղրիմի թաթարերեն՝ Lenara Osmanova
Ծնվել էմայիսի 7, 1986(1986-05-07) (37 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ և
Կայքlenara.com.ua

Լենարա Շեվքեթովնա Օսմանովա (ուկրաիներեն՝ Ленара Шевкетівна Османова, ղրիմ-թաթ.` Lenara Şevket qızı Osmanova, Ленара Шевкт къызы Османова, ռուս.՝ Ленара Шевкетовна Османова), հայտնի է նաև որպես LENARA (մայիսի 7, 1986(1986-05-07), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրիմի թաթարական ծագումով ուկրաինացի երգչուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2017)[1], Ղրիմի Ինքնավար հանրապետության վաստակավոր արտիստ (2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենարա Օսմանովան ծնվել է Տաշքենդում։ Հայրն ինժեներ էր, մայրը՝ երաժշտության ուսուցչուհի։ 1991 թվականին տեղափոխվել է Սիմֆերոպոլ, որտեղ հաղթել է «Ղրիմյան աստղիկներ-91» մրցույթում։ Գերազանցությամբ ավարտել է Սիմֆերոպոլի արվեստի դպրոցը՝ «երաժշտական արվեստ և պարարվեստ» մասնագիտությամբ, Կիևի էստրադային և կրկեսային արվեստի պետական ուսումնարանը՝ «էստրադային վոկալ» մասնագիտությամբ, Մշակույթի և արվեստի կադրերի պետական ակադեմիան (վոկալ-մանկավարժական առարկաների մագիստրոս)։ Բնակվում է Կիևում։

Ուկրաինայի մշակութային կյանքին ակտիվ մասնակցության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար բազմիցս արժանացել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Կիև քաղաքի պետական մրցանակների, «Ուկրաինացի երեխաներին» Ազգային ֆոնդի «Ուկրաինայի շնորհալի երեխաները», ծրագրի շրջանակներում՝ Կիևի քաղաքապետ Ալեքսանդր Օմելչենկոյի շնորհակալագրերին, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի պատվոգրին։ 2007 թվականի փետրվարի 5-ի հրամանագրով Լենարա Օսմանովային շնորհվել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության վաստակավոր արտիստուհու կոչում։ 2009 թվականին Լենարան հանդես եկավ Եվրատեսիլի ազգային եզրափակիչում «Flash» երգով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղրիմի Մինի-միսս-93» մրցույթի հաղթող
  • «Սև ծովի ափին», «Գլորիա», «Երաժշտական վերնիսաժ», «Ղրիմի մարգարիտ», «Շելլյալե», «Կախարդական մոմ», «Մենք բոլորս թո երեխաներն ենք, Ուկրաինա», «Ֆանտ-Լոտո-հույս» փառատոների գրան-պրիի դափնեկիր
  • «Առավոտյան աստղ» ծրագրի հաղթող (Մոսկվա, 1997)
  • «Փոքրիկ աստղիկներ» շոուի մասնակից (Սանկտ Պետերբուրգ, 1998)
  • «Երաժշտության աշխարհ» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր (Ֆլորենցիա, 2003)
  • Ժողովրդական մշակույթ միջազգային փառատոնի Գրան պրի մրցանակակիր (Սիցիլիա, 2006)
  • «Star sprint» միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր (Հռոմ, 2006)
  • «Bengio-festival» մրցույթի երկրորդ մրցանակակիր, ոսկե սկավառակի դափնեկիր (Բենեվենտո, 2006)
  • 1996 թվականից Ղրիմի ԻՀ Արվեստի փոքր ակադեմիայի գործող անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]