Լեմվել Մարության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեմվել Մարության
Ծնվել էհունվարի 19, 1904(1904-01-19)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 10, 1968(1968-02-10) (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և լրագրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1925)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԲանվոր, Սովետական Հայաստան և Հայպետհրատ
Լեմվել Մարության Վիքիդարանում

Լեմվել Մարտիրոսի Մարության (հունվարի 19, 1904(1904-01-19), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 10, 1968(1968-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, լրագրող, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1925 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1928-1932 թվականներին աշխատել է Լենինականի «Բանվոր» թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1932-1934 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ, 1934-1935 թվականներին՝ լուսժողկոմատի երկաթգծի դպրոցների վարչության պետ, 1935-1937 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վարիչ։ 1954 թվականից աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ռոլան Ռոմեն, Ժան Քրիստոֆ (թարգմանության հեղինակակից Հայկ Լևոնյան), հ. 1, Մոսկվա, Հայպետհրատ, 1937, 288 էջ։
  • Ռոլան Ռոմեն, Ժան Քրիստոֆ, հ. 2 (թարգմանության հեղինակակից Հայկ Լևոնյան), Երևան, Պետհրատ, 1939, 525 էջ։
  • Ռոլան Ռոմեն, Ժան Քրիստոֆ, հ. 3 (թարգմանության հեղինակակից Հայկ Լևոնյան), Երևան, Պետհրատ, 1940, 391 էջ։
  • Ռոլան Ռոմեն, Ժան Քրիստոֆ, հ. 4 (թարհմանության հեղինակակից Հայկ Լևոնյան), Երևան, Հայպետհրատ, 1946, 432 էջ։
  • Ռոլան Ռոմեն, Ժան Քրիստոֆ, հ. 5 (թարգմանության հեղինակակից Հայկ Լևոնյան), Երևան, Հայպետհրատ, 1948, 442 էջ։
  • Բալզակ Օնորե դը, Խորտակված պատրանքներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 736 էջ։
  • Նիկիտին Ն., Հյուսիսային Ավրորան, Երևան, Հայպետհրատ, 1953, 576 էջ։
  • Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 2 (հատորի մեջ մտնող «Տասներեքի պատմությունը» և «Լքված կինը» գործերը թարգմանել է Լ. Մարությանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 728 էջ։
  • Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 3 (հատորի մեջ մտնող «Երեսնամյա կինը» գործը թարգմանել է Լ. Մարությանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 840 էջ։
  • Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 4, Երևան, Հայպետհրատ, 1957, 832 էջ։
  • Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 6, Երևան, Հայպետհրատ, 1958, 680 էջ։
  • Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 10 (հատորի մեջ մտնող «Զարմուհի Բեթը» գործը թարգմանել է Լ. Մարությանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 780 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 369.