Լեմուել Ֆրենսիս Էբոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեմուել Ֆրենսիս Էբոթ
անգլ.՝ Lemuel Francis Abbot
Ծնվել է1760[1][2][3][…]
ԾննդավայրԼեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1802(1802-12-05)[4]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր[5]
ՈւսուցիչFrancis Hayman?[4][5]
 Lemuel Francis Abbott Վիքիպահեստում

Լեմուել Ֆրենսիս Էբոթ (1760[1][2][3][…], Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 5, 1802(1802-12-05)[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի դիմանկարիչ, հայտնի է Հորացիո Նելսոնի, 1-ին Վիսկոնտ Նելսոնի (կախված է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող Տերակոտա սենյակում) և 18-րդ դարի մի շարք ծովակալների և մշակութային կերպարների դիմանկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հորացիո Նելսոնի» դիմանկարը

Ծնվել է 1760 կամ 1761 թվականին Լեսթերշիրում։ Քահանա Լոմուել Էբոթի և Մերիի որդին էր։ Հայրը Էնսթիյում քահանայի օգնական էր (հետագայում Տորնտոնի քահանա)[6]։ 1775 թվականին, 14 տարեկանում նա դառնում է Ֆրենսիս Հեյմանի աշակերտը և ապրում Լոնդոնում։ Սակայն 1776 թվականին, ուսուցչի մահից հետո վերադառնում է ծնողների մոտ[6]։ Շարունակում է կրթությունը որպես ինքնուս, բայց որոշ տվյալների համաձայն, նա սովորել է Ջոզեֆ Րայթի մոտ[7][8]։

1780 թվականին Էբոթն ամուսնանում է Աննա Մարիայի հետ և նորից բնակվում Լոնդոնում և երկար տարիներ ապրում է Բլումսբերիի Կարոլինա փողոցում։ Չնայած իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), սակայն երբեք չի դարձել ակադեմիայի անդամ։ Աշխատանքում գերհոգնածությունը և ընտանեկան խնդիրները հանգեցնում են նրան, որ շուտով հոգեկան խանգարում է ստանում։ Նրա մետ հոգեկան հիվանդություն է հաստատվում 1798 թվականին և բուժվում է Բեթլեմ հիվանդանոցի գլխավոր հոգեդույժ Թոմաս Մունրոյի (1759–1833) մոտ։ Նա բուժել էր նաև Ջորջ երրորդ արքային (1738–1820)[8][9]:

Էբոթը մահացել է 1803 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոթը շատ է նկարել օրվա տարբեր ժամերի տեսարաններ։ Հորացիո Նելսոնի դիմանկարը նկարել է այն ժամանակ, երբ միասին ապրում էին Լոնդոնի Բոնդ փողոցում վարձակալած բնակարանում[10]։ Աշխատանքը հավանության է արժանանում և Նելսոնի և իր կնոջ կողմից։ Վերջինս Էբոթի մասին գրել է. «Ես հիացած եմ Էբոթի աշխատանքով»[11]։ Նրա լավագույն աշխատանքը համարվում է Հորացիո Նելսոնի դիմանկարը։ Այլ նկարներից են նաև ծովակալ Ռոբերտ Կալդերի, փոխծովակալ Թոմաս Պեստլիի, աստղագետ Ուիլյամ Հերշելի, Կապիտան Վիլյամ Լոքերի, բանաստեղծ Վիլյամ Կուպերի, դերասան Ֆրանչեսկո Բորտոլոցիի, Ջոզեֆ Նոլեքենսի, անհատ ձեռներեց Մավյու Բուլթոնի և արդյունաբերող Ջոն Վիլկինսոնի դիմանկարները։

«Հենրի Քելենդրի դիմանկարը» 1790-1798 թվականներ

«Հենրի Քելենդրի Ռոյալ Բլեքհելֆ գոլֆ ակումբում» նկարը նրա՝ գոլֆ խաղը պատկերող վաղ շրջանի նկարներից է։ Այն վաճառվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Բոնհեմս աճուրդի տանը[12][13][14]։

Նրա աշխատանքներից մի քանիսը ստորագրվել են որպես «Ֆրենսիս Լեմուել Էբոթ», սակայն պարզ չէ, թե ինչու է այդպես ստորագրել, քանի որ Էբոթին մկրտության ժամանակ այդպես չեն անվանել[8]։ Այլ նկարներում ստորագրել է որպես Լ. Ֆ. Էբոթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lemuel Francis AbbottOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Athenaeum
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Oxford Art Online[Oxford, England]: OUP, 2002.
  5. 5,0 5,1 https://www.npg.org.uk/collections/search/person/mp06595/lemuel-francis-abbott?role=art
  6. 6,0 6,1 Nisbet, Archibald (2004) "Abbott, Lemuel Francis [Samuel] (1760/1761-1802), portrait painter", Oxford Dictionary of National Biography, 9780198614128. Retrieved 23 November 2014
  7. Hugh Belsey. "Abbott, Lemuel Francis." Grove Art Online. Oxford Art Online. 9 Feb. 2009
  8. 8,0 8,1 8,2 8,3 Biography of L F Abbott Արխիվացված 2011-10-06 archive.today ("London atelier of representational art").
  9. Կաղապար:DNB
  10. «Liverpool Gives Place». Liverpool Daily Post. 1941 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին – via British Newspaper Archive.
  11. Kemp, Peter, ed. (1993). The Oxford Companion to Ships and the Sea. Oxford: Oxford University Press. էջ 2. ISBN 0192820842.
  12. «Bonhams to offer most famous golf painting in the world». Bonhams. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. «Bonhams : Lemuel Francis Abbott (Leicestershire circa 1760-1803 London) Portrait of Henry Callender standing full-length in a landscape in the attire of Captain General of the Blackheath Golf Club». Bonhams.
  14. Furness, Hannah. «England's oldest golf club to sell prize portrait to save its clubhouse». Daily Telegraph.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմուել Ֆրենսիս Էբոթ» հոդվածին։